Wednesday, December 28, 2011
Ոհմակ՝ Բագրատունիների հետ կապի փոխարեն
Տարին քիչ-քիչ իր ավարտին է մոտենում, մեծ է գայթակղությունն այն ամփոփելու, չնայած անշնորհակալ գործ է ամփոփելը, նույնիսկ անհատական կտրվածքով, հաստատ ինչ-որ բան կմոռանաս, չես հիշի, բաց կթողնես ու այսպես շարունակ։ Ամփոփել դեռ կհասցնեմ, առավել ևս, որ շուտով տուն եմ գնալու, հարազատ տուն, իսկ այնտեղ՝ իրոք հարազատ տան պես է։
Sunday, December 25, 2011
ԽԱՎԱՐԱՄՏՈՒԹՅԱՆ ՏՐԻՈՒՄՖԸ

Երևի մի 100 տարի էլ չէի թողնի, եթե Youtube-ում չդիտեի Արմքոմեդու տղեքի, Մեկ ազգի համանախագահի ու բլոգեր Փղի բանավեճը:
Ավելի ճիշտ, բանավեճ չկար էլ. Մեկ ազգի համանախագահը մեղադրում էր ու վիրավորում Արմքոմեդու տղեքին, թե ինչու են վերջիններս ծաղրել իր կառույցի «ազգանվերահայաստեղծ» պաստառները: Նրանք էլ արդարանում էին, թե մենք հարգում ենք դրանցում ամփոփված գաղափարները (գոնե մեծ մասը), ուղղակի մատուցման ձևն է տհաճ:
Wednesday, December 21, 2011
Ինչ երեխա ենք ստեղծում ...
Երբ աղքատության մասին են խոսում, ցանկացած երկրում, առաջին հերթին սոված մանուկներ եմ պատկերացնում։ Ոչ ծերեր, ոչ երիտասարդներ, միայն մանկուներ, ոչ այնքան մեծ ու ոչ այնքան փոքր, այնպիսիք, որոնք ինքները, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չէին կարողանա հոգ տանել իրենց մասին։
Tuesday, December 20, 2011
Օրը հէչ, կմթնի, ի վերջո, չնայած առավոտվանից էր մութ ...
Օրը ոչ մի կերպ չի ստացվում, չնայած դեռ սկիզբն է ... Չգիտեմ ինչու չի ստացվում, երևի նրա համար, որ ես եմ այդպես տրամադրված կամ ստացվելուն նպաստող ոչ մի բան առայժմ չկա։ Նույնիսկ երաժշտություն չեմ կարողանում ընտրել, որի տակ մշտապես աշխատում եմ, ոչ մեկի ռիթմը համապատասխան չէ չստացվող օրվա ռիթմին։ Արև էլ չկա, ամպամած է, դա էլ մյուս կողմից, մի խոսքով, անհանգիստ է, կարծես ինչ-որ մի բանի ես սպասում, ու չգիտես ինչպիսին է լինելու այն, դրանից էլ անհանգստանում ես ...
Thursday, December 15, 2011
Հարցեր, որոնք շատերին կարելի է տալ ...
Երբ երկու օր առաջ գրում էի ըմբոստության մասին, այսօր պարզեցի, որ ըմբոստանալու խիզախություն չունեմ, ոչ թե նրա համար, որ խիզախ չեմ ու պլոճիկ չունեմ (մասնավորեցնեմ՝ ոչ ուղղակի իմաստով), այլ որովհետև պլոճիկների հետ հանցավոր համաձայնության եմ եկել ...
Tuesday, December 13, 2011
Օր ուրիշի վօդների տագը չլվաս
«Սօրվի, օր մարդ դառնաս, օր ուրիշի վօդների տագը չլվաս» և «Տիրովին տերն է տարե, ՚անդերին՝ գելը» ... էս մտքից մտկից ու կարոդից գիշերվա կեսին զարթնա, հեդո գնացի բաժագմ ջուր խմելու, հեդո էգա քնելու, բայց դե չէղավ։
Monday, December 12, 2011
Կըմբոստանա՞ մեզանից յուրաքանչյուրն արդյոք...
Ստեֆան (կամ Շտեֆան կամ Ստեփանոս։) Հեսսելի «Ըմբոստացեք»-ն էի նայում կամ թերթում, ավելի շուտ կարդում։ Արժեր, ժամանակն իզուր չէր, առավել ևս, որ անելու բան էլ չունեի, ավելի շուտ՝ անելու բան անելու զահլա չունեի։ Պատկերացրեք, երբեմն այդպես էլ է լինում, երբ թքած ունես ամեն ինչի վրա, վայելում ես միայն կարդալու հաճույքը, ու կարդացածն էլ իրոք արժանի է դուրս գալիս։ Ջա՜ն եմ ասել։ Բայց «ջան»-ի մասին չէի ուզում։
Wednesday, December 7, 2011
Անմեղ զոհերի հիշատակին
Երկար էի մտածում, թե ինչ գրեմ, դեկտմբերի 7-ն է։ Պիտի գրեի, սա իմ տարբերակն է հիշատակի ու հարգանքի տուրք մատուցելու։ Հետո երկար հիշում էի, թե ինչ էին ասում մեր մեծերը, այս դեպքում, երբ հարգում էին զոհերի հիշատակը։ Այդպես էլ չհիշեցի, փոքր էի, չնայած ոչ այնքան փոքր, պիտի որ կարողանայի հիշել։
Monday, December 5, 2011
Վերջում ինչ-որ կիսատ մնաց
Երեկ ֆիլմ էի նայում, Գրիշան խորհուրդ տվեց, իր համար հատուկ հայերեն եմ գրում՝ «Թռիչքներ երազում և արթմնի»։ Հաստատ նայել էի, փոքր ժամանակ, բոլոր ֆիլմերը նայում էի, որոնք ցույց էր տալիս մեր աղքատիկ հեռուստատեսությունը։ Վերջում հիշեցի, երբ Յանկովսկին սկսեց դեզերի արանքով վազել։ Ինչ հետաքրքիր էր, բայց։
Thursday, December 1, 2011
SMS-email-Mario-ների հասարակություն
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը Mediamax.am-ում սյունակ ունի, որի տակ ժամանակ առ ժամանակ նոր գրառումներ են հայտնվում: Վերջին սյունակը խոսքի ազատության մասին էր։ Այս առումով հատկանշական է հենց սյունակի գոյությունը։
Սյունակի վերջում անպայմանորեն նշվում է, որ Դավիթ Սարգսյանը ՀՀԿ անդամ է։ Չգիտես ինչու է նշվում, առավել ևս, որ նա նժդեհականությունից չի գրում, իսկ ինչ գրում է, բավական հեռու է անգամ նեոնժդեհականությունից, եթե այդպիսին կա, իհարկե։
Wednesday, November 30, 2011
Ճիշտ, դուզ, ուղիղ բաները՝ միանշանակ չեն դրանք
Մինչ տուն կգնամ, ասի երկու տեղ գրեմ։ Չգիտեմ ինչ եմ գրելու։ Հոգնած էլ չեմ, չնայած օրը երկար էր ու էլի երկար, չէ՝ եմ։ Չնայած հիմա արդեն իմացա։ Աշխարհը հարաբերական է, ահավոր հարաբերական, ճիշտ, դուզ, ուղիղ բաները՝ միանշանակ չեն դրանք։ Դեպի ուր ուզում ես ծռի։ Հիմա կասեք արժեքները նենգափոխում ես ու նման բաներ։
Thursday, November 24, 2011
Նա, ով հավատում է Հանրայինի ու ՀԱԿ-ի նոր դեմքին
Երբ Նվեր Մնացականյանը «Շանթ»-ից տեղափոխվեց Հ1, ArmComedy-ում կատակեցին, թե «Նվերը, որը հեռուստատեսության աշխարհում հայտնի է նորմալ մարդու դեմք ունենալու բացառիկ հատկությամբ, այսուհետ ներկայացնելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը»:
Խոսքը, իհարկե, անտրոպոմորֆիկ հատկանիշների մասին չէր, այլ կապույտ էկրանի այն կողմից հնչող ձայնի իմաստի, իմաստավորվածության, բովանդակության, հանրային տրամադրություններն արտահայտելու կարողության ու ցանկության։
Wednesday, November 23, 2011
Նորմալ կյանքից են գողանում մեզ ...
Բարի պայծառ ու արևոտ ու սառը առավոտ է՝ ինչպես տանը։ Իսկ սա ուրախացնում է, հոգին բացում։ Ստիպում ոչինչ չանել ու հիանալ ու գնալ պատշգամբ ու սառել ու հիշել, թե ինչպես էիր սառում դպրոց գնալու ճանապարհին ու ոտքով ջարդում բոլոր սառցակալած պուճուրիկ ջրափոսերը՝ դեղնած ու սառցակալած ու եղյամապատ խոտերով պարուրված, ու հողի տարօրինակ գույն ունեցող սարի վրա։ Ու նորից ջրափոսեր փնտրում, որոնք մյուսները չէին ջարդել։ Հոգուն ուրախություն կարող է պատճառել ամենափոքր ու մանրուք թվացող երևույթն անգամ ...
Wednesday, November 16, 2011
Ոչ մի անձեռնմխելիություն
Աշխատանքային օրվա ավարտ, շենքի բակում վազվզող երեխաներ, շքամուտք։ Շքամուտքի դռանը սովորականի պես փակցված է էլեկտրաէներգիայի ամսական ծախսի ցուցակը՝ մուտքի բոլոր բնակիչների անուններով, վճարվելիք կամ էլ որպես կանխավճար վճարված գումարների չափերով, սպասարկող ընկերության կողմից տրամադրված բաժանորդի համարով, գիշերներն ու օրվա ընթացքում սպառված կիլովատտների չափով։
Tuesday, November 15, 2011
Մի՞թե պուլպուլակ
Պետհամալսարանում ջեռուցումը միացրել էին։ Հույս կա, երկիրը դեռ քյառթուության վերջնակետին չի հասել, եթե իհարկե, այսօր կամ վաղը չանջատեն, թե եղանակները տաքացել են։)
Ճամպրուկ, ինքնաթիռ, գիտություն
Մոսկվայում ցույցի էին դուրս եկել գիտնականները։ Պատկերացրեք, նրանք աշխատավարձի բարձրացում չէին պահանջում, այլ բյուրոկրատիկ ապարատի մեղմացում։ Սա նշանակում է, որ շատ թե քիչ աշխատավարձի մասով գործերը նորմալ են, մարդիկ սկսել են մտածել առաջընթացի, միտումներից դուրս չմնալու, արագության մասին։
Friday, November 4, 2011
Դուզ ճանապարհի վրա, հոգով՝ հաստատ
Առավոտյան բարկացած էի, ինչպես միշտ՝ աշխարհի ու իմ վրա։ Գիշերվանից էի բարկացած։ Շատ էի բարկացած, այդքան բարկացած չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ եմ եղել։ Առավոտյան պիտի ինչ-որ բան պիտի գրեի, որ հանդարտվեին նյարդերը։ Գործը դրան չհասավ, Ջուջուլն օգնեց Հաջի ուղղիղ միացում ունենալ Մեքքայից։ Ես էլ միացա, ու ...
Thursday, November 3, 2011
Պուճուրիկ խաղիկներ տալով
Հրաժարականների վերջին շարքը ամենաթեժ քննարկվող թեման էր, ու ենթատեքստով՝ սկսվում են ընտրությունները, Քոչարյանի, Ծառուկյանի, ավելին՝ մարսեցիների, Օբամայի, Կադդաֆիի դեմ էր այս ամենը ու նման բաներ։ Իհարկե, հիմարությունն է, պարզունակ ու պարզունակ, ավելի պարզունակ չի լինում։ Մի մոռացեք, որ լրատվամիջոցներով հասարակական կարծիքը մանիպուլացնելը խորթ չէ նաև մեր իրականությանը։ Ուրախ եմ սրա համար, որովհետև ուղեղի բջիջների որոշակի քանակ է սա պահանջում։ Կրկնակի ուրախ եմ, որ այդ քանակն արդեն իշխանական դաշտում էլ կա։ Սա հույս է տալիս։ Բայց ...
Tuesday, November 1, 2011
Խալաստոյի վրա
Տարօրինակ շաբաթ ստացվեց, տարօրինակ ամիս՝ նույնպես։ Ոչ մի նոր գաղափար, ոչ մի նոր գիրք, ոչ մի ազատ րոպե։ Ամեն երկուշաբթի առավոտ մի փոքր թարմ օդ, մագիստրատուրա, առաջին կուրս, լեզվաբանական ավանդույթի պատմագրություն։
Saturday, October 22, 2011
Ուրբաթ իրիկուն, Հազրո
Գալշոյանի «Միայնակ ծառը» պատմվածքը նայեցի, Հազրոյի ու միայնակ ընկուզենու մասին, ճանապարհի ու ձորի բերանին, անջուր, բնի մոտ մի փոքր այրված։ Նկարագրում է հիանալի, խոսք չկա, պիտի կարողանալ չշտապել ու վայելել կարդալը։
Wednesday, October 19, 2011
Մինչ կհասցներ հեռախոսը զանգել
Երբեք չէի մտածի, որ բլոգում նույնպես գործն ինքնագրաքննության կհասնի։ Ոչ այս բառի դասական իմաստով։ Իհարկե, գրել ու շարունակելու եմ գրել այն, ինչ ուզում եմ կամ էի կամ ուզենալու եմ գրել։ Խնդիրն ինչ-որ մի այլ տեղում է, շատ ավելի խճճված։
Friday, October 14, 2011
Հայտարարություն՝ հայտարարելու համար
Հինգշաբթի Կառավարությունը լրացումներ է կատարել «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության կանոնադրության մեջ։ ՀՀ վարչապետը նշել է. «Մենք փուլ առ փուլ պետք է ներդնենք միջազգային լավագույն չափանիշները և այս սովետական համակարգից ձերբազատվենք։ Հասկանալի է՝ միանգամից դա հնարավոր չէ անել և պետք է կապված լինի բուհական բարեփոխման հետ, որպեսզի մեր բուհերի ընդհանուր վարկանիշը կտրուկ բարձրանա, և կարողանանք եվրոպական համակարգ ներդնել։ Այս պահին դեռևս պահպանում ենք ԲՈՀ ինստիտուտը, հստակեցնում կանոնադրությունը, բայց պետք է հասկանալի լինի և՛ ԲՈՀ-ի համար, և՛ մեր հանրության, որ այս հին համակարգը մենք չենք պահելու»։
Wednesday, October 5, 2011
ԻՆՉՈՎ ԵՆ ՀԱՅԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻՑ
Հաննիբալ, հաղթել դու գիտես, բայց օգտագործել հաղթանակները՝ ոչ:
Մահարբալ
Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիան, ըստ ժամանակակիցների, «մի աղբակույտ էր, որտեղ գոյատևում էր 40 միլիոն սովյալ»։ Այսօր Գերմանիան հզոր է ու ահեղ։ Այս հանելուկը հաճախ բացատրվում է «գերմանական տնտեսական հրաշքով», որի հեղինակներն էին Կոնրադ Ադենաուերն ու Լյուդվիգ Էրհարդը։
Շարունակությունն այստեղ
Մահարբալ
Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիան, ըստ ժամանակակիցների, «մի աղբակույտ էր, որտեղ գոյատևում էր 40 միլիոն սովյալ»։ Այսօր Գերմանիան հզոր է ու ահեղ։ Այս հանելուկը հաճախ բացատրվում է «գերմանական տնտեսական հրաշքով», որի հեղինակներն էին Կոնրադ Ադենաուերն ու Լյուդվիգ Էրհարդը։
Շարունակությունն այստեղ
Friday, September 30, 2011
Հոսքի մեջ կորում է պրոֆեսիոնալ մեդիան
Բովանդակություն ստեղծել, ավելի շուտ՝ արտադրել, հասու է այսօր յուրաքանչյուրին, ով մի փոքր էլ համաքայլ է իրողություններին: Թվային բովանդակություն: Սա նման է անընդհատ հոսքի, որն ամեն ինչ վերածում է մեդիայի: Մեդիան հոսքում յուրաքանչյուր մեկն է, ով կամ որը հրապարակելու հնարավորություն է ստացել: Ու քանի որ ամեն ինչ մեդիա է, ավանդական, պրոֆեսիոնալ մեդիան ավելի ու ավելի աննշան է դառնում ու նվազ հետաքրքիր: Յուրաքանչյուր ոք այսօր և՛ հեռուստատեսություն է, և՛ օրաթերթ: Ընդ որում՝ ցանկացած ճաշակի ու նախընտրության:
Thursday, September 29, 2011
Բարև՛, Ուրբաթ, ես վերադարձա :)

Վերջին պաստառումս հարազատ դարձած ցօգում (blog բառի հայերեն համարժեքը՝ © Ռուբեն Թարումյանի) վերաբերում է 2011 թ. հունվարի վերջին, ավելի ստույգ՝ հունվարի 22-ին: Այդ գրառման տակ գրել էի՝ շարունակելի: Չշարունակեցի ...
Wednesday, September 28, 2011
ՀԵՆՐԻ ՖՈՐԴԸ ԵՎ ՀՀ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Հենրի Ֆորդի անվան հետ կապված մի պատմություն կա: Մի օր նա որոշում է իր գլխավոր կառավարիչներին անսպասելիորեն ուղարկել արձակուրդ, որից վերադառնալուն պես նրանց մի մասը ստանում է պաշտոնանկության ծանուցում: Պատճառաբանությունը բավական տարօրինակ էր. նրանք ուղղակի անփոխարինել էին:
Friday, September 23, 2011
Ուրիշ զինվոր
Էդգար Բաղդասարյանի ու Տեր Մեսրոպի «Արարատից Սիոնը» նայեցի։ Միգուցե և ուշացած։ Միայն ռուսերենը տարբերակը կարողացա գտնել, անգլերենի ձայնի վրա։ Հայերենը շատ ավելի խորհրդավոր պիտի հնչեր այն տրամադրության վրա, որը ձևավորում էր ֆիլմը։
ԲԱՖԵԹԻ ԳԱՂԱՓԱՐԻ ՇՈՒՐՋ
While the poor and middle class fight for us in Afghanistan, and while most Americans struggle to make ends meet, we mega-rich continue to get our extraordinary tax breaks.
Warren Buffett
Այս միտքը պատկանում է Աշխարհի երրորդ ամենահարուստ մարդուն` ամերիկացի Ուորեն Բաֆեթին, ում կարողությունը կազմում է շուրջ 50 միլիարդ ԱՄՆ դոլար (ըստ Ֆորբսի): Այն քաղված է Նյու-Յորք Թայմսում վերջերս լույս տեսած նրա հոդվածից, որտեղ Բաֆեթը ԱՄՆ Կոնգրեսին հորդորում է վերանայել գերխոշոր բիզնեսների նկատմամբ հարկային իր մեղմ քաղաքականությունը:
Warren Buffett
Այս միտքը պատկանում է Աշխարհի երրորդ ամենահարուստ մարդուն` ամերիկացի Ուորեն Բաֆեթին, ում կարողությունը կազմում է շուրջ 50 միլիարդ ԱՄՆ դոլար (ըստ Ֆորբսի): Այն քաղված է Նյու-Յորք Թայմսում վերջերս լույս տեսած նրա հոդվածից, որտեղ Բաֆեթը ԱՄՆ Կոնգրեսին հորդորում է վերանայել գերխոշոր բիզնեսների նկատմամբ հարկային իր մեղմ քաղաքականությունը:
Thursday, September 22, 2011
«Աբառոտկի» տրամաբանությամբ
Համահայկական երրորդ համաժողովում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայրապետական ողջույնի խոսքում «կարգ մը մտածումներ ու մտահոգութիւններ» «բաժնեց» համաժողովի մասնակիցներին։
Saturday, September 17, 2011
Не ту страну назвали ...
Հետաքրքիր բլոգներ են հանդիպում։ Կամ ես եմ նրանց գտնում, կամ իրենք՝ ինձ։ Դե այլ տարբերակ էլ չկա, եթե մեկ ուրիշը խորհուրդ չի տալիս։ Ամեն դեպքում, եթե հետաքրքիր են նրանք, ապա գրում են մոտավորապես նույնի մասին, ինչ ես, ու նույն տրամադրությամբ՝ ինչ ես։ Ու կարծես ուրախանում եմ, որ միայնակ չեմ ու մեկ-մեկ էլ ոչ թե ես եմ ոչ այն ուղու վրա, ինչ պետք է, այլ երկիրը։ Դե, գիտեք արդեն, սովորականի պես։)
Labels:
Ես ու ես,
Սոցիումն ու ես
Location:
Yerevan, Armenia
Sunday, September 11, 2011
Աստված գիտի, ես չգիտեմ
Սպասում եմ, անընդհատ սպասում։ Ամեն ինչ հետաձգում, թողնում հետոյի։ Ինչի եմ սպասում, Աստված գիտի։ Չնայած ես էլ գիտեմ։ Ինչո՞ւ եմ սպասում։ Այ սա Աստված գիտի, իսկ ես չգիտեմ։ Միգուցե Աստված էլ չգիտի։
Thursday, September 1, 2011
Օգնենք դպրոցին, այն մեր կարիքն ունի
Առաջին անգամ առաջին դասարան. հերթն այս անգամ Դավիթինն (Դադայինն) էր, ու Փառք Աստուծո, ես ներկա էի։ Առավոտ, ավելի շուտ լուցաբաց, զարթուցիչի միմյանց հաջորդող զնգոցներ, նախաճաշի չհաջողված փորձ ու դեպի դպրոց։ Մաղթանքներ, մաղթանքներ, Սոնայենց դասարանի Շանթի պապիկը, որն իրանահայ է, տեղափոխվել է Հայաստան ու բոլորովին այլ կերպ է նայում երկրին։ Փառք Աստուծո, որ ես ներկա էի այս անգամ։
Monday, August 29, 2011
Սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 21
Հայաստանը՝ դու ես: Պնդումն ամենուրեք էր և է ու ամեն քայլափոխի: Այն պիտի որ ամփոփեր Երրորդ Հանրապետության գոյության երկու տասնամյակի ամբողջ միգուցեև իմաստը, տրամաբանությունը, փիլիսոփայությունը, առաքելությունը, ու պաշտոնապես ու պետականորեն, Իր իսկ անունից ու սեպտեմբերի 21-ին:
Wednesday, August 24, 2011
Կարոտի հետ ի՞նչ են անում
Հայտնի երգի հայտնի տողերը հիշում եք երևի՝ ամեն ինչ սկսվում է նորից: Երգը, իհարկե, շատ ավելի խորաթափանց է, բայց թե տրամաբանությունը, ավելի շուտ փիլիսոփայությունը նույնական պիտի որ լինի. մակարդակների, կամ ավելի շուտ շերտերի ու պատասխանի սպասող հարցադրումների տարբերության կամ այդ տարբերության ընկալման խնդիր է միայն: Երևի թե խրթին ստացվեց:
Monday, August 22, 2011
Տարօրինակ զգացում է՝ զգալը ...
Հոգնածությունից քունս չի տանում, չնայած աչքերս փակվում են: Անորոշ՝ մտքերով, քայլերով, ամեն ինչով: Ինչքան դժվար է պատասխանատու լինելը, նաև հաշտվելը մտքի հետ, որ քեզանից ինչ-որ բան է կախված: Քայլերում երեխայական խառնաշփոթն այլևս տեղին չէ, չնայած և չափազանց հարմար է ու միգուցե այն, ինչին ենթագիտակցորեն ձգտում ես: Կարծում եք ասելի՞ք չկա, միգուցե:
Thursday, August 11, 2011
Էստի համեցե՛ք, էստի ...
Ինչ-որ մի պահից սկսած, ավելի շուտ՝ անցյալ ամառվանից, իմ բոլոր գրառումները բլոգում անկախ ինձանից հայտնվեցին էքզիստենցիալ դաշտում: Ինչո՞ւ, քառամյա ընդմիջումից հետո դժվար էր հաշտվել մտքի հետ, որ գիտակից կյանքի անցյալ ամբողջ ընթացքը, 1995-ից սկսած, իզուր էր, հիմնականում: Ահա թե ինչու, ամեն կերպ փորձում էի իմաստ որոնել այնտեղ, որտեղ այն պարզապես չկար:
Friday, August 5, 2011
Որն է ուղին
Հոգին ուզում է ինչ-որ մի բան անել, ինչ անել, ինքն էլ գլուխ չի հանում: Բայց ուզում է, երեխայական ուզելու նման է սա: Ոչ մի պատճառ չկա, թերևս միակ պատճառը նորը ճանաչելու, իմանալու, տեսնելու, զգալու երեխայական մղումն է: Ուզելը երևի թե ստեղծելուն հոմանիշ է, եթե ոչ նույնական: Կային ժամանակներ, խնդիրը խաղալիքներն էին լուծում, մի փոքր ուժ ես տալիս երևակայությանն ու խնդրեմ: Հիմա երևի թե ավելի բարդ է. երևակայությանը, իհարկե, միշտ էլ կարելի է զոռ տալ, բայց թե արդյունքը միշտ չէ որ այնպիսին է, ինչպիսին խաղալիքների դեպքում էր:
Friday, July 22, 2011
Ինչո՞ւ է մոդելը ընտանիք
Ինձ ինչ-որ մեկը կբացատրի, ինչի համար է ընտանիքը: Ինչու է նվազագույնը օղակը, որի շուրջ համախմբվում է մարդ տեսակի ինչ-որ մի հատված, ընտանիքը: Ինչու է ընտանիքի կառուցվածքն այնպիսին, ինչպիսին է: Խնդրում եմ միայն՝ ո՛չ կենսաբանական ու ո՛չ սոցիալական հիմնավորումներ, առավել ևս էվոլյուցիոն ու հասարակագիտական, անգամ հասարակության պատմության տեսության շրջանակներում: Միգուցե դետերմինիզմը ամեն ինչ ունակ է բացատրել, հազիվ թե հոգուն նույն հաջողությամբ է հանգստություն բերում:
Thursday, July 21, 2011
Ո՞վ է խանգարում ...
Ի՞նչ է, ամեն ինչ կախվա՞ծ է մեզանից, թե միայն այդպես է թվում, թե դա մարդ տեսակի մեծամտության հերթական դրսևորումն է ու սեփական ուժերի ու կարողության նկատմամբ գերագնահատված ընկալում։ «Ո՞վ է խանգարում՝ արա»։ Մի՞թե այսպիսին է բանաձևը, որը գործում է, կամ պիտի որ գործի, ինչպես Հայկն (©, Հ.Ք.) է ասում՝ ՀԱՅՈՑ ՄԵՋ։
Tuesday, July 19, 2011
Ոչ մի շնչով էլ չի ստացվում
Տեսնես ինչից է, որ այս երկրում ամեն ինչ արկածախնդրություն է հիշեցնում, ոչ մի բան որևէ կերպ տրամաբանված չէ։ Երբեմն թվում է, թե ինչ-որ անհասկանալի ու անընկալելի իրերի դասավորվածությունը երբեք էլ չի վերջանալու ու սկսում ես ինքնախաբեությամբ զբաղվել, թե իմ մոտ մոտեցումները ճկուն են, իմ մտքի թռիչքը ճկուն է, այնինչ իրականում հասարակ առևտրային խաբեբայություն է ...
Wednesday, July 6, 2011
Իրերի ընթացքը դու մի խախտիր, քուրմը կանչեց
Վերնագիրը, իհարկե, իմը չէ, թե ումն է, թողնում եմ Ձեր գուշակությանը: Ընթացքը հազիվ թե հնարավոր է խախտել, ընթացքն իր ընթացքն ունի, գործողությունների հաջորդականությունը, «միջամտող» գործողությունների հաջորդականությունը հենց այդ ընթացքի մեջ է: Լինելու է այն, ինչ լինելու է: Սա, իհարկե, մաս չէ նրան, ինչ հաջորդում է:
Friday, June 17, 2011
Աստված իմաստություն տա մեր եկեղեցուն
Monday, June 13, 2011
Չեմ հասկանում, էլի արծրունիություն անե՞նք
Հիմա էլ չեմ հիշում ով, բայց շրջապատում մեկը պնդում էր, թե առաջին արձագանքը ամենաճիշտն է, նաև ամենատեղինն ու ամենաադեկվատը: Իհարկե, ինչ հաջորդելու է, ամենաառաջինը չէ, մի գիշեր արդեն իսկ անցել է, առաջինը էլփոստի միջոցով, իհարկե մի փոքր ինքնագրաքննված արդեն իսկ ուղարկել եմ, բայց հոգիս ինչ-որ հանդարտ չէ, ոչ մի կերպ չի հանդարտվում, չի խաղաղվում:
Saturday, June 4, 2011
Ինչ-որ ոչ մի տեղ էլ չի գնում
Սկսելը դե կսկսեմ, բայց թե ուր կգնա հետո, այդ դա է հարցը. երկար է, ինչ դադար էր ու ընդմիջում, ոչ առօրյայում ու ոչ էլ մտքում, ոչ գաղափարներում ու ոչ էլ քննարկումներում, վերջիններիս նկատմամբ հիմա շատ ավելի սառն եմ, անտարբեր, ավելի շուտ։
Monday, May 23, 2011
ԳԻԼՅՈՏԻՆ, ԹԵ՞ ԿԱԽԱՂԱՆ

Monday, May 16, 2011
«Իմը գողականը չէ, իմը մարդկայինն է …»
Փակցվածքները, որոնք կարդում եք այստեղ ու որոնք հետո հավանում եմ ես ինքս, գրվում են զգացումների պոռթկումների պահին։ Այդ պահին բանականությունը, իհարկե, տեղի չի տալիս, պարզապես ավելի անկեղծ է գրվում ու ավելի իրական ու ավելի մարդկային։ Մարդկային բառի հետ ինչ որ հուշեր կան, 1996-ից, երբ կուրսում ու թաղից կամ քուչից ոմանք պնդում էին, թե իրենցը գողական չէ, իրենց մարդկայինն է. հետաքրիր տարիներ էին ։)
Երազանք ունե՞ք դեռ ...
Բլոգի աջ հատվածում հղումներ կան այլ բլոգների վրա. դրանցից յուրաքանչյուրը հետաքրքիր է իր ոճի մեջ. նրանց ոմանց մոլի ու մշտական ընթերցողն եմ: Հեղինակները և մեր իրականությունից են և՝ արևմտյան: Արևմտյաններն մի տեսակ այլ հետաքրքրությամբ են կարդացվում, ոչ թե արևմտամոլ եմ կամ էլ «դեպի արևմտյան արժեքներին ինտեգրման եմ ձգտում» :), այլ նրանցում ինչ-որ յուրօրինակ տեմպ կա, տեմպ, որը կարծես թե անհասանելի է: Գրեցի «կարծես թե» ու մտածեցի, «կարծես թե»՝ այո, թե՞ «կարծես թե»՝ ոչ:
Tuesday, May 10, 2011
Միևնույն է, թե ...
Ինչ-որ մեկը կարող է գիտե, դեպի ուր է գնում այս կամ մեր երկիրը, տեղյակ պահեք խնդրում եմ, ասեք, միգուցե ճանապարհը ես եմ կորցրել, ես փոխեմ ճանապարհը, ես էլ ձեր հետ գամ, կարևոր չէ, թե ուր, գլխավորը կգամ, դադարից գոնե դուրս կգամ, մնացածն էլ կարևոր չէ, սար ու ձորով էլ է հնարավոր քայլել, նույնիսկ հաճելի է ու օգտակար: Չես հասկանում, «վռոդի բը» վատ չէ, աշխատանք, ընտանիք, առողջ, փառք Աստուծո ու թու թու ու թու, ընկերներ, հարազատներ, բայց թե ախմախ վիճակ է, ուրիշ բառ չի լինում գտնել ավելի ճշգրիտ նկարագրելու համար:
Wednesday, April 27, 2011
«Այս երկիրը երբեք հնարավոր չի լինի սիրել:( Պետք էլ չէ, երևի»
Մոտ մի շաբաթ առաջ էր, աշխարհից չարացած Facebook-ում գրեցի, հեռախոսից՝ «ays erkiry erbek hnaravor chi lini sirel :( petk el che, erevi»: Պատասխանը չուշացավ. «Shoushan Arshakyan - Isk indz tvum a amaena mets Hayatyacnery amena mets Hayrenasernern en»: Իմը նույնպես՝ «Marat Yavrumyan - Երբեք չեմ մտածել դրա մասին, միգուցե, պետք էլ չէ մտածել։ Բայց առանձին գրվածքի թեմա պիտի որ լինի, փակցնեմ, բլոգում, Ձեզ կուղարկեմ, անպայման։ Շնորհակալ եմ»: Գլխի ընկաք, ենթադրում եմ, ինչի մասին է լինելու:
Tuesday, April 26, 2011
ՀՈՒԴԱՅԻ ՀԱՄԲՈՒՅՐԸ

Thursday, April 21, 2011
Ոչ մի Մարատ ու ոչ մի իրիկուն
Իրերը զարգացման երկու հնարավորություն ունեն՝ կամ լինում են կամ չեն լինում։ Զարգացման հնարավորություններին մոտենալու կամ պրեսուբպոզիցիայի կամ նախա-տրամադրվածության ևս երկու տարբերակ կա՝ կամ՝ լինելու է ու «հեսա լավ ա լինելու» տրամաբանությամբ, կամ էլ՝ չի լինելու ու «Աստված հետը»։ Չես հասկանում, ինչ է լինելու ու ինչու է լինելու։
Thursday, April 14, 2011
Արժեքների առաջնայնության մասին
Երբեմն փակցվածքի եմ վերածում որոշ գրառումներ, ավելի շուտ նկարներ, որոնք արվում են ինչ-որ սեմինարի կամ դասախոսության կամ քննարկման կամ կոնֆերանսի կամ չգիտեմ ինչի ընթացքում: Նկարելը, երբեմն ամենաարժեքավորն է, ինչ կատարվում է այդ ընթացքում: Ինչ կտեսնեք ներքևում, մտորումներ են այդպիսի մի սեմինար/համաժողովից, «Եվրոպական մասնակցային ինտեգրման» շուրջ, որի կազմակերպիչները հ/կ-ականներ են: Նրանց նկատմամբ առանձին վերբերմունք ունեմ. ստորև...
Monday, April 11, 2011
Աստված գիտի, ինչ է ուզում հոգին
Չգիտես ինչու միայն անորոշ է գրվում, ինչ գրվում է անցյալ հունիսից: Դե, ավելի շուտ գիտեմ, անցյալ հունիսին առաջին անգամ զգացի, թե ինչպիսին կարող էին լինել անցած 5 տարիները՝ մի փոքր ես ոչ ավելի ակադեմիական ու ոչ ավելի «ճիշտ» լինեի ... ու ինչպիսին են այդ տարիները հիմա: Տարբեր են ... միգուցե բարին էլ հենց դա է, միգուցե, Աստված գիտի ... Շուկան չգիտես ինչու հզոր բառի է վերածվում, շատ հզոր: Ու մտածում ես, միթե պիտի ամեն ինչ հենց այդ շուկան կարգավորի ու հենց այդ շուկան թելադրի: Չեմ ուզում, ինչքան չեմ ուզում ...
Tuesday, April 5, 2011
Երևի թե սրա մասին էի ուզում գրել ...
Tuesday, March 29, 2011
«Չիդեմի» փիլիսոփայությամբ
Ինչքան փոքր են մարդիկ երբեմն իրենց վերաբերմունքում ու վարքում. չափազանց փոքր, փոքրոգին անգամ այդ բառը չէ: «Մենք ենք մեր սարերի», ֆիլմի, նախաբանը հիշո՞ւմ եք, ատոմային ռումբն ու սարերը: Իհարկե, ֆիլմում հակադրությունն իր խորհուրդն ունի, բայց տարբերությունը դրանից ավելի ահռելի է: Համեմատությունն էլ տեղին չէ, ֆիլմի խորհուրդը բոլորովին այլ է, ամեն դեպքում: Աշխարհը պտտվում է, մարդիկ՝ իրենց առօրյայում: Շատ քիչ մարդկանց գիտեմ, ում հաջողվում է ինչ որ չափով վեր մնալ առօրյայից, ու աշխարհի հետ պտտվել:
Friday, March 18, 2011
Փարաքար-Թաիրովի պետական համալսարան
Վերջին մի քանի օրերը խառն էին, ինչպես և մյուս բոլորները :) Իրադարձություններ ու իրադրություններ, որոնք նոր էին իմ համար ու բավականին արագ։ Դրանք հայաստանյան իրականության մեջ արագ կողմնորոշվելու ու արագ որոշումներ ընդունելու հմտություններ էին պահանջում։ Հետո դուխը չգցելու, հետո ընկերների աջակցության, հետո մարդկանց հետ ավելի կոշտ ու հրամայական ու ինչն իմ համար զզվելի էր, արհամարհական, ուրիշին արհամարհելու չափ չհարգելու տոնով խոսելու, «ապե(ր)»-ով հաղորդակցվելու հմտություններ էին պահանջում։ Վերջինը առանձին փակցվածքի թեմա է, իսկ հիմա ուրիշ բանի մասին։
Wednesday, March 9, 2011
Անգամ մսաղացի մսի գնով ...
Առաջին անգամ չէ, երբ ինչ-որ բան գրելուց առաջ համարյա պատկերացում չունես, թե ինչի մասին է ի վերջո լինելու այն, ինչ Ս.Բ.-ն վերջերս սկսել է փակցվածք անվանել: Մոտավորապես պատկերացնում ես, ինչի մասին է դա, անգամ զգում, կոնկրետ դեպք կամ դեպքերի շարան գիտես դրա մասին սեփական ու ոչ սեփական «կյանքի փորձից», եթե վերջին այս կապակցությունն այստեղ տեղին է, բայց գրել կարծես թե չի ստացվում, որովհետև գրելը պարտավորեցնող է, մանավանդ, երբ հետին ինչ-որ գիտակցում կամ փառամոլություն գիտակցում ունես, որ միայն քո համար չէ որ գրում ես կամ ուզում ես գրել: Ամեն դեպքում ...
Saturday, March 5, 2011
ԵՐԿՈՒ ԽԵՂԿԱՏԱԿ

Friday, February 25, 2011
Դևին՝ դժոխքը
Ծայրահեղականությունից միշտ հեռու եմ եղել. երկու պատճառով. նախ՝ այն, ինչ ես ինքս անվանում եմ պրագմատիզմ, բառի փիլիսոփայական ընկալմամբ, ու հետո՝ վախ կամ ավելի շուտ երկչոտության: Վերջին բառն ավելի տեղին է նկարագրում իրավիճակը, որովհետև հենց մտնում եմ ընթացքի մեջ, էլ չեմ մտածում ու գնում եմ մինչև վերջին զաղը, մեր լեզվով ասած: Երկչում եմ հենց այդ ընթացքի մեջ մտնելու պահին. հետո շատ ավելի հեշտ է ու առանց պրագմատիզմի ու առանց հաշվարկների: Չեմ ասի տղայություն, ավելի շուտ՝ ղոչ:
Sunday, February 20, 2011
Հավերժականի մասին
Երեխա-ծնող հարաբերությունները սովորաբար շատ բարդ են ու խճճված, իսկ կոնֆլիկտների մեղավորին գտնելը շատ դժվար է: Ծնողն ուզում է, որ լավ լինի, բայց նրա կամեցած լավը հաճախ երեխայի համար անհասկանալի է ու անընդունելի:
Tuesday, February 15, 2011
Ուրեմն էլ հնարավոր չէ ...
Երեկ, նախորդ օրը, նույնիսկ այսօր առավոտյան գիտեի ինչի մասին ու ինչի համար էի գրելու: Հիմա նույնպես գիտեմ. դրանք մի քանիս են, միմյանց հետ և կապակցված են և անջատ միմյանցից: Հայկ Ք.-ի վերջին «ուղղումից» հետո հիմա նոր ձևակերպում ունենք՝ «բռնակալությունդ բռնակալություն չէ»: Իսկ կապակցված են հենց այդ բռնակալության շուրջ:
Wednesday, February 9, 2011
SIRUSHOW, ԿԱՄ ԷԼ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ԳԵՏ՝ ՀԱՆԴԱՐՏ ՈՒ ԽԱՂԱՂ

Tuesday, February 8, 2011
ՄԱՏԵՐԻԱ, ԹԵ՞ ԻԴԵԱ

Saturday, February 5, 2011
Ո՞ւմ երկիրն է երկիր կամ «բռնակալությունդ բռնակալություն չէ (© Հ.Ք.)»
Հեռախոսը զանգեց, ավելի շուտ զարթուցիչը միացավ, պիտի որ առավոտյան ժամը 7.05-ը լինի. ինչու պիտի որ, հենց առավոտյան 7.05 է: Ատում եմ Sony Ericsson-ը, կյանքում էլ Sony Ericsson չեմ առնի ...
Wednesday, February 2, 2011
Մի բան կլինի...

Monday, January 31, 2011
ՀՈ՞ ԵՐԹԱՍ
Дорожный посох Петра, выскользнув из его руки, упал наземь, глаза были устремлены вперед, на лице изображались изумление, радость, восторг.
Внезапно он бросился на колени, простирая руки, и из уст его вырвался возглас:
- Христос! Христос!
И он приник головою к земле, будто целовал чьи-то ноги. Наступило долгое молчанье, потом в тишине послышался прерываемый рыданьями голос старика:
- Quo vadis, Domine?
... до ушей Петра донесся грустный, ласковый голос: - Раз ты оставляешь народ мой, я иду в Рим, на новое распятие.
- Христос! Христос!
И он приник головою к земле, будто целовал чьи-то ноги. Наступило долгое молчанье, потом в тишине послышался прерываемый рыданьями голос старика:
- Quo vadis, Domine?
... до ушей Петра донесся грустный, ласковый голос: - Раз ты оставляешь народ мой, я иду в Рим, на новое распятие.
Գիտնականի թանաքի և մարտիրոսի արյան մասին: մաս առաջին
Ողջույն, հարգելի ընթերցող, այլևս բուռն քննարկումների ակնկալիքով գրելու եմ ազգայնականության, ազգային գաղափարախոսության, պետության, ազգի, հայրենիքի, սփյուռքի, ցեղասպանության և նման այլ թեմաներով, որոնք իմ ուղեղն արդեն երկար ժամանակ խառնել են իրար, և բլոգում գրելու մեթոդով ուզում եմ ձերբազատվել ինձ տանջող մտքերից, որոնք հուսով եմ .... չգիտեմ ինչ եմ հուսով... Մի խոսքով` սկսեմ, ընթացքը ցույց կտա:
Friday, January 28, 2011
Հայացք անցյալից կամ դասավորում էի գրադարակս
Thursday, January 27, 2011
Հավես չկա

Sunday, January 23, 2011
Էլի Wikileaks
Saturday, January 22, 2011
Գնա՞լ, թե չգնալ...

Friday, January 21, 2011
ԴԱՍԵՐ ՕՎԿԻԱՆՈՍԻ ԱՅՆ ԿՈՂՄԻՑ

Thursday, January 20, 2011
Մնաք բարով կամ մոսկովյան կյանքին ընդառաջ

Մոսկվայում կյանքն ուիրշ է: Հիշում եմ, երբ վերջին անգամ գնացել էի, ոչ մի բանի ժամանակ չկար: Հասցնում էի միայն աշխատել ու քնել: Շաբաթ օրերին զբաղվում էի կենցաղային հարցերով, իսկ կիրակի փողոց էի դուրս գալիս, որ գոնե շնչեմ Մոսկվայի անտանելի օդը: Նույնիսկ նորմալ սպիտակել չէի հասցրել... Մոսկվայում կյանքը սկսվում է առավոտ 6.00-ին ու չի ավարտվում:
«Պեպան ջան, արի բարիշենք»
Բազմաթիվ հեղինակներով բլոգը հետաքրքրի մի առավելություն ունի. հեղինակների համար այն կարճ ժամանակ անց վերածվում է քննարկումների հարթակի։ Քննարկումները և՛ առանձին գրառումների, և՛ բլոգում հայտնվող արձագանքների, մեջբերումների, մեկնաբանությունների, կարճ ռեպլիկների տեսքով են, և՛ զրույցների, որոնք բանավոր են, հեռախոսազրույցներ են կամ էլ չաթային զրույցներ։ Մի խոսքով, ստեղծվում է մի իրավիճակ, երբ անկախ ամեն ինչից, հեղինակները համահեղինակներ են ու գաղափարակիրներ։
Tuesday, January 18, 2011
Это не переводится

Ուղղակի

Thursday, January 13, 2011
ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՅՈՑ

Tuesday, January 11, 2011
T' = 1/sqrt(1-v2/c2), կամ հոգու արագությունը
"Если в точке А находятся двое синхронно идущих часов и мы перемещаем одни из них по замкнутой кривой с постоянной скоростью до тех пор, пока они не вернутся в А (на что потребуется, скажем, t сек), то эти часы по прибытии в А будут отставать по сравнению с часами, остававшимися неподвижными…" А.Эйнштейн
Անցյալ գրառումս ինձ մոտ առաջացրեց անավարտության տարօրինակ զգացում ...
Անցյալ գրառումս ինձ մոտ առաջացրեց անավարտության տարօրինակ զգացում ...
Monday, January 10, 2011
Ես ուզում եմ ապրել հեռուստացույցի միջի Հայաստանում

Մտածում ես հավերժական բաների մասին` հայրենիքի, ծնողների, պարտքի, իրավունքների: Խառը մտքեր են հավաքվում ուղեղումդ ու ցրվում են, ու ինչ-որ պատառիկներ են մնում, որոնք երբեք չես տպագրի, բայց post կանես, ինպես Զարգարյան Հայկն է ասում կվերաpostես, որովհետև վերջին հաշվով բլոգդ կարդացող մարդիկ միշտ էլ կարող են մատնանշել սխալդ, ուրեմն դու հանճարեղ գրող չես, այլ ուղղակի բարձրագույն հումանիտար կրթությամբ դեռ շատ երիտասարդ անձ, որը արտահայտվելու կարիք ունի:
Պարզ բաներ են կամ ի՞նչ է պետք մարդուն
Օրն ուրբաթ է, ինչպես կռահեցիք, արդեն իրիկուն, շատ իրիկուն, այնքան իրիկուն, որ արդեն լույս շաբաթ է։ Տանը ես ու Դավիթն ենք, Լիլիթ Պիպոյան ենք լսում. ինձ դուր է գալիս, Դավիթի՞ն՝ չեմ կարող երաշխավորել, նա դեռ «գժություններ» է անում ու այնքան է անելու, մինչև հոգնի ու քնի։ Ինչպես միշտ, հարցեր է տալիս ու հարցեր, որոնք մանկական են ու ոչ այնքան մանկական։ Մեծանում է Դավիթը, արագ է մեծանում, իսկ դեռ երեկ այնքան փոքր էր։
Friday, January 7, 2011
Ամփոփելու ժամանակը չէ

Subscribe to:
Posts (Atom)