Friday, April 30, 2010

Ընդդիմության, քաղաքացիների ու հասարակության մասին

Մարդիկ սիրում են մեղադրել՝ ուրիշներին, իհարկե։ Ավելի հազվադեպ՝ նաև իրենց։ Բայց միևնույն է, մեղադրում են ու շարունակելու են մեղադրել։ Մեղադրում են և՛ արածների, և՛ չարածների համար։ Մի խոսքով, մեղադրում են։ Մեղադրանքների, չեմ կարծում զուտ հայկական, տարբերակը կա, բայ հայերենում լավ բառ կա՝ խարազանել։ Ահա մեղադրանքի խարազանման տարբերակն էլ կա։ Այն սովորաբար վերջանում է քարկոծմամբ ու հասարակությունը որոշ ժամանակ հանգստանում է։ Շղթան իմ շրջապատում մեկը շատ դիպուկ է նկատում՝ մեղադրել, խարազանել, քարկոծել։ Մեղադրանքների քաղաքական տարբերակն էլ կա, որի հետևում քաղաքական ու բազմաթիվ այլ շահեր են, հիմնականում ինչ որ խմբերի, կոնկրետ խմբերի ֆինանսական ու իշխանատենչական շահեր։ Քաղաքականությունը հիմնականում դեպի այս շահեր է գնում, այդտեղ ազնիվ բաներ քիչ կան։ Բայց մեղադրանքների ու քաղաքականության միջև կապի մեկ այլ կտրվածքի մասին եմ ուզում գրել, որի կենտրոնում անհատն է, ավելի շուտ քաղաքացին ու այս շղթայում այն, ինչ սովորաբար անվանում են ընդդիմությունը, ինչը մեր իրականության մեջ հավասար է ՀԱԿ հապավմանը, վերջինս էլ՝ Լ.Տեր-Պետրոսյան անվանը։ Ահա ինչի մասին եմ ուզում գրել։

Tuesday, April 27, 2010

Վարչապետի, գրավաճառության ու գիտության ապագայի մասին

Վերջին շրջանում թեժացել են քննարկումները Հայաստանում գիտության ապագայի շուրջ։ Ինչի պատճառներից մեկն այն է, որ կառավարությունը ոլորտի զարգացման հայեցակետ է մշակում ու փորձում քննարկել։ Վերջին այպիսի քննարկումն էլ ԳԱԱ-ում էր։ Դրա վերաբերյալ մի ակնարկ կար նաև «Կապիտալ»-ում։ Հիմա ես քննարկման ամբողջ բովանդակություն չեմ փոխանցի, բայց էությունը մոտավորպես այսպիսին է. վարչապետ Տիգրան Սարգսյանը ակադեմիկոսներից արտադրանք է պահանջում, որպեսզի այն վաճառի ու գումար մուտքագրի բյուջե, հետո էլ դրանից աշխատավարձեր տա նույն ակադեմիկոսներին, իսկ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ նախ գումարներ է ուզում, որպեսզի գիտությունն ու ակադեմիան պահի։ Ինչ որ փակ մի շղթա, որից ելք ո՛չ վարչապետն է պատկերացնում, ո՛չ էլ ակադեմիայի նախագահը։ Ահա սրա մասին։

Sunday, April 25, 2010

Լինե՞լ անտարբեր

Ինչ հիշում եմ ինձ, իսկ հիշում եմ ոչ այնքան վաղուց, միշտ ինքս ինձ փորձել եմ համոզել, որ մարդկային արատներից ամենաարատավորը, թերևս, «թքած ունենալու» զգացումն է։ Այլ կերպ այն կարելի է անտարբերություն կոչել։ Անտարբերությունն այս տարբեր աստիճաններ ունի, նկատի ունեմ թե ինչքան ուժգին կամ ոչ ուժգին է այն քո մոտ՝ կախված տրամադրությունից, իրավիճակից, մարդկանցից, երևույթներից, ցանկություններից ու էլի շատ-շատ այլ բաներից։ Թքած կարելի է ունենալ շատ բաների վրա՝ սկսած սեփական կյանքի ընթացքից, վերջացրած շրջապատով։ Այն, իհարկե, կյանքի երկար փիլիսոփայություն լինել չի կարող, մի պարզ պատճառով, շատ արագ կարելի է թքել նաև այդ կյանքի վրա։ Բայց ժամանակ առ ժամանակ այն հայտնվում կամ անհայտանում է։

Thursday, April 22, 2010

Ապրիլի 24-ի, պապերիս, կապույտ աչքերի ու կորցրած գեների մասին

Որոշել էի գրել Հայոց ցեղասպանության մասին, բայց հետո փոշմանեցի, հետո նորից փոշմանեցի ու հիմա գրում եմ։) Այս դեպքում օրիգինալ կամ յուրօրինակ լինել հնարավոր չէ, ես էլ նման հավակնություններ չունեմ։ Գրում եմ նախ հասկանալու համար թե ինչ է իմ համար, իմ ընտանիքի ու շրջապատի համար ապրիլի 24-ը։ Հայոց ցեղասպանության մասին միֆերը, լեգենդները, առասպելները, պատումները և էլի մի քանի -ները բազմաթիվ են։ Ցեղասպանության պատամգրության ու նկարների չափազանց հաջողված մի խտասկավառակ (DVD) եմ տեսել «ՏՏ և կրթություն» հիմնադրամում, որից հետո ես հասկացա ցեղ ու գեն բառերի իմաստը՝ սպանություն ու ֆոնդ բարդացումների մեջ։ Ահա թե ինչի մասին եմ հիմա գրելու։

Monday, April 19, 2010

Սփյուռքահայ բիզնեսի, մշակույթի ու «Տաշիրի» մասին

Շաբաթվա առաջին կեսին երկիրը հեղեղված է լինելու «Տաշիր 2010» մրցանակաբաշխության մասին հոդվածներով։ Երկրորդ կեսին թեման Ցեղասպանությունն է լինելու։ Երկուսի մասին ես էլ եմ գրելու, որովհետև ոչ թե դրանք մոդայիկ թեմաներ են, այլ որովհետև ես ինքս մի երկու բան եմ ուզում հասկանալ։ Նախ «Տաշիրի» մասին։ Երգիչները, երգերը, կազմակերպվածությունը, մասնակիցները և այլն ինձ չեն հետաքրքրում։ Ինձ ավելի շուտ հետաքրքրում է Հայաստան պետության սահմաններից դուրս, ավելի շուտ սփյուռքահայ համայնքներում մշակութային խոշոր միջոցառումներ կազմակերպելու ֆենոմենը։

Tuesday, April 13, 2010

Լեռների ու տղամարդկության մասին

Չեմ հիշում որ, բայց ռուսական ֆիլմերից մեկում, երևի «Брат 1»-ում հերոսը պնդում էր, թե քաղաքը թուլացնում է մարդկանց։ Աբսուրդային է հնչում, առաջին հայացքից քաղաքում մարդիկ պիտի ամրանային, բայց փոխարենը թուլանում են ու չարանում, կամ ձևավորվում է մարդկանց մի այնպիսի տեսակ, որը ես ինքս անվանում եմ Homo ԴԺԳՈՀicus։ Նրանց մասին գրելու բան կունենամ, դեռ ինքս հասկանամ, բայց հաստատ կունենամ։ Բայց հիմա քաղաքային մարդկանց մասին, ոչ քաղաքացիների, այլ քաղաքային տեսակի՝ Homo Citycus-ի մասին։ Ընկերներիցս մեկն այս տեսակը «քաղքենի» բառով է բնութագրում, ենթագիտակցորեն պայքարելով «գյուղացի» կամ «գեղցի» պիտակավորումների դեմ։ Դա էլ ինձ այս պահին չի հետաքրքրում։ Իսկ ահա թե ինչն է հետաքրքրում։

Monday, April 12, 2010

Կորպորատիվ պատասխանատվության ու «հայկական անհատականության» մասին

Խմբագրությունում գործընկերներիցս մեկը հիանալի մի հոդվածաշար ունի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին, շատ եմ խորհուրդ տալիս։ Նա այս թեմայով գրում է, որովհետև պետք է գրել, պետք է կրթել, պետք է գաղափարներ պարտադրել, որովհետև այսօր պատասխանատվության պակաս կա հասարակության մեջ, գիտակցված պատասխանատվության։ Պետք չէ կարծել, թե շատ բարդ բաների մասին եմ հիմա գրում, քավ լիցի։ Պատասխանատվությունն ամենուր է՝ որդուն խոստացված հեծանիվն ամեն գնով գնել կարողանալու, նրա հետ փողոցը միայն կանաչ լույսի տակ անցնելու մեջ, ընկերների, ընտանիքի, մտերիմների, հարազատների մասին հոգ տանելու մեջ, երեխա մեծացնելու, հարկեր վճարելու, գլուխ չպահելու, դասերը սովորելու, քաղաքացիական դիրքորոշում ունենալու, մյուսների դիրքորոշումը հարգելու ու էլի շատ ու շատ բաների մեջ։ Ցանկը կարելի է շարունակել ինչքան ուզում եք՝ կախված տրամադրությունից ու նրանից, թե մինչև բուն շարադրանքին անցնելը ինչքան ժամանակ է հարկավոր սեփական մատներն ու ընթերցողների միտքը տաքացնելու համար։) Բայց այս անգամ դրանց մասին չէ, որ ուզում եմ գրել։ Իսկ գրել ուզում եմ աշխատանքային հարաբերություններում պատասխանատվության մասին։ Ահա թե ինչու։

Thursday, April 8, 2010

Հրեաների, սպասելու ու ինքնախաբեության մասին

Հրեաների մասին բազմաթիվ անեկդոտներ ու թևավոր խոսքեր կան. ես յուրաքանչյուրից մեկական եմ շատ լավ հիշում։ Անեկդոտի դեպքում այն այսպես է հնչում. Մեծահարուստ (չնայած այլ կերպ չի էլ լինում) հրեաներից մեկին հարցնում են՝ քանի՞ ժամ ես օրական աշխատում։ Պատասխանում է՝ 24։ Հարցնում են՝ իսկ ի՞նչ ես անում, երբ ժամանակը չի հերիքում։ Պատասխանում է՝ մի ժամ շուտ եմ արթնանում։) Առաջին հայացքից ասբուրդային է, որի վրա էլ կառուցված է հումորը։ Նույնքան աբսուրդային ու հումորային են նաև մի շարք երևույթների մեր շրջապատում. ահա մեկը...

Monday, April 5, 2010

Միջին բիզնեսի ու իշխանությունների լեգիտիմության միջև կապի մասին

Իշխանությունների լեգիտիմության մասին բազմաթիվ այլ առիթներ ևս կունենամ գրել, շեշտելու համար, թե ինչքանով է այն կարևոր առողջ հասարակություն, հետևանքում նաև բարեկեցիկ հասարակություն ունենալու համար։ Այս դեպքում, սակայն, ուշադրության կենտրոնում լեգիտիմության և բիզնեսի միջև կապն է լինելու։ Իսկ ահա թե ինչու։

Friday, April 2, 2010

Եհովայի վկաների, երեխաների ու կամքի ազատության մասին


2005-ին Գերմանիայում մի ընտանիքի հետ էինք մտերմացել։ Նրանք նույնպես, մեր պես, նոր էին այդ երկրում, թեև մտադիր էին մեկընդմիշտ մնալ այնտեղ։ Ռուսախոս էին, Գերմանիայում հայտնվել էին Հունաստանից, Հունաստան էլ երևի թե Մինվոդիից կամ էլ մոտակա ինչ որ քաղաքից, լավ չեմ հիշում։ Հիմա էլ չեմ հիշում թե ինչպես ծանոթացանք, ինչպես մտերմացանք։ Բայց լավ եմ հիշում, որ նրանք Եհովայի վկաներ էին։