tag:blogger.com,1999:blog-76931643941057713662024-03-16T22:52:45.785+04:00Ուրբաթ իրիկունՄթի մեջ դոփում են, խփում են պայտերը...yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.comBlogger303125tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-23704522285832995762022-04-11T20:11:00.004+04:002022-04-11T20:14:04.092+04:00Ու սահել է, վաղուց...Երկար, մի քանի տարի չի գրվել։ Իհարկե, շատ բան կար գրելու, բայց կար նաև ներքին պայմանագիրը, համաձայնությունը, որ ներքին ձայնն ինձ հանգիստ է տալիս, ես էլ իրեն։ Ու ապրում ենք։ Իհարկե, խոսում ենք, բայց հարևանցի, ասես սրճարանում նստած՝ ամեն մեկս առանձին, ու պատահաբար լսում ես շրջապատի խոսակցությունը։
Երբեմն ցավոտ է։ Ամսից ավելի է, ինչ Կոնստանդին Վեկեր եմ հայտնագործել, Գրյոնեմայերից հետո, երևի ամենաշատ իրեն կսիրեմ, ու գիտեմ ինչ համար։ Գրյոնեմայերի «Ճանապարհը» մի ամբողջ կյանք է իմաստավորել, մի ամբողջ, շատ երկար, ամեն մի տողը, որը քեզ լույս էր թվում այդ պահին ու է հիմա էլ է։
Ապրելը երևի ամենաբարդն է սովորել, դե, իհարկե, հիմար ու անհամ ու տափակ է հնչում։ Իհարկե։ Ինչպես ապրել։ Պապը երկու բան է սովորեցրել, կամ երեք, համբերել, դա իմաստություն է տալիս։ Աշխատել, անկախ նրանից, ինչքան ծանր է, կարող ես չես կարող, ում է հետաքրքիր, պետք է, ուրեմն պետք է։ Զուսպ, միշտ զուսպ, ամեն ինչում (Հրանտի խեղճությունը՝ երևի, որն ամենաշատն է վիրավորում ինձ, մինչև հոգուս խորքը), երբեք կյանքի հյութերը չքամել, ինքդ քեզ ես քամում ու կյանքն ես քամում։ Ու հուսալ։
Չուտողի մալը ուտողին հալալ է։ Սա էր այս ամենի իմաստը։
Երկուշաբթի, իրիկուն
yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-66253718320293352662019-10-11T16:04:00.004+04:002019-10-11T16:06:19.325+04:00Մնալ հողի վրաՀատուկ ես ուզում գրել. ինչ-որ բաներ ամրագրելու համար։ Նախորդները հենց այս նպատակով են գրվել, հետո կարդալու, ծիծաղելու, հավանելու, փորձել հիշելու, թե տեսնես ինչի ես գրել, կամ գրելիս ինչ ես մտածել։ Հիմա էլ է։ Ճիշտ այդպիսի պահ է։ Վերջին երկու տարիները։
Մտածում էի, որ Վահագն Գրիգորյանի «Տեղատվությունը» հենց այն է, ինչ կա։ Մտքի, թռիչքի վրա զարմանում ես, ապշում, ինչպես կարող է սա գրվել։ Հարցրել եմ Վահագնին, ինքն էլ չգիտեր։)
Վազել, վազել, ոչ ֆիզիկապես, ֆիզիկապաես իրականում հակառակն է, միշտ բարկ արև ես փնտրում ու սառն օդ։ Իսկ մտքերով ամենուր ես ու ոչ մի տեղում։ Ինչ անել, ինչի համար է այս ամենը,— նույնիսկ իմաստ չունի հարցնել։ Ուրիշ բան է պետք հարցնել։ Իսկ թե ի՞նչ... Եթե միայն հնարավոր լիներ իմանալ, թե ինչ։ Հետո կպարզվի, որ իրականում ոչ մի բան էլ պետք չէր հարցնել։ Գնալ էր պետք պարզապես, քայլել։ Քայլել քայլելու համար։ Չնայած Աբեն ասում էր աշխատելը աշխատանքով աշխատանք հաղթահարելու համար է։ Լեմը գրում էր, թե այս ամենը միայն նրա համար է, որ անես այն, ինչը բանականությամբ ոչ իմաստ ունի անել, ոչ էլ հնարավոր է թվում այդ պահին, բայց բանականությունը հենց դրա համար է, որ հենց դա անես։ Սա ինդուստրիալ է, շատ ինդուստրիալ։ Չնայած ամենաշատը կոտրված հեռագրասյուներ եմ սիրում, օդում կախված, առանց հիմք, հողից կտրված, ու հայկական աշնանային վառված դաշտերում բարձրավոլտ մետաղական էլեկտրասյուների շարքը։ Ձմռանն էլ են դրանք սիրուն։ Ու ինչքան խճճված, այնքան լավ։
Մնալ հողի վրա։ Ու լավ է՝ բոբիկ։
Ուրբաթ
yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-843749562770922522017-10-10T10:35:00.001+04:002017-11-23T16:33:43.122+04:00Ու էսպեսՎերջինը չեմ էլ հիշում երբ էր. իհարկե, գիտես, բայց էնքան ժամանակ է անցել, որ թվում է մի ամբողջ կյանք։ Բայց որ նախորդը չես, էդ արդեն հաստատ։ Քո մեջ նախորդն ես, իհարկե, բայց շատ բան վերանայել ես, անգամ գրելու ձևը, որովհետև էլ կարևոր չէ, իրականության հետ կապը կարևոր չէ։ Մի անգամ դու ես սահմանափակել կապը այդ իրականության հետ, մյուս անգամ ինքն է քեզանից խուսափում — խանգարում ես։ Ինքն է քեզ խանգարում, դու ես իրեն խանգարում, բոլորն իրար խանգարում են։ Ու ստացվում է մեծն դասականի գաղջը։
Մտածել չի ուզում ոչ ոք։ Սուտ է, թե մտածում են։ Մտածելը գործել էլ է նշանակում, իսկ գործ չկա, հետևաբար միտք էլ չկա։ Ինչ կստացվի, կստացվի։ Մի բան հո կլինի, չի կարող չլինել։ Եթե մյուսը քո փոխարեն մտածում է, էլի լավ է, ու էնպես չի, որ ուրիշի փոխարեն մեկ ուրիշն է մտածել, նրա փոխարեն էլ մեկ ուրիշ ուրիշը, իսկ վերջինը, որը պիտի մտածեր, նստած իր համար սիգար է ծխում ու մտածում, որ, կամ չմտածում, որ մի բան կլինի, հո էսպես չի մնալու։
Ու էսպես։
Էս չի նշանակում, որ եկա։ Չէ։ Չեմ հիշում երբ, բայց հոգու հետ պայմանավորվածություն կա։ Նա ինձ չի խանգարում, ես իրեն։ Ինքն իր համար է ապրում, դու քո համար չգիտես ինչ ես անում։ Պտտվում ես, սպասում ես որ արև լինի, մի քիչ արևկող տաս, կամ քամի լինի, կամ աշուն գա, կամ գարուն գա, կամ տաք լինի, կամ մի քիչ հովը չէր խանգարի, էս սիրուն է, էն չէ։ Քո համար, քո համար։
Դե։
Երևի իմաստությունը էս է։ Էլ երեխա չես, չես ուզում հրճվել կյանքով, շարունակել բացահայտել այն, մեծացել ես։)
Ուրիշի մահն անգամ նրա համար է, որ կտրվես ինքդ քեզանից, քոնը էլ չեմ ասում։
Երեքշաբթի, առավոտyavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-5651177796720065092016-08-05T21:32:00.000+04:002016-09-03T15:16:35.530+04:00Մի ուրբաթ իրիկուն...
ուրբաթ երեկոյան էր...
հրավիրեց ինձ մտքեր ցանցագրելու։ Տարբեր պատճառներով, բայց իրականում իմ էթնիկ
պատկանելությանը հատուկ՝ ցանկացած գործում բուռն մեկնարկին հաջորդող աստիճանական
սառեցման պատճառով, առաջին մի տարուց հետո քիչ-քիչ դադարեցրի գրառումներս։ Վերջին
ամիսների ընթացքում շարունակ մտմտում էի վերսկսել գրառումներս, շատ բան կար ու կա
ասելու, մի քանի հարթակ փորձեցի ցանցային («Ուրբաթն», ինձ թվում էր, շատ անձնական
տարածք էր դարձել և մի տեսակ անհարմար էի զգում հազարից մեկ այցելող հյուրի պես
մտնել ու բան գրել), բայց միշտ հետաձգում էի, որ ունայն գործերից ազատվեմ՝ հետո,
որ հապճեպ չլինի, հապճեպի համար դե Ֆեյսբուք կա, հա հարցնում է What's on your
mind?, դու էլ մտքիդ եկածը կամ եղածը գրում-տարածում ես։
հուլիսի 29-ը, և այն, ինչ պատահեց, ու ստացվեց այնպես, որ դարձյալ Մարատը դրդեց
ինձ վերադառնալ, ինչպես ասում են, «բլոգոլորտ»...<o:p></o:p>
տարածվեց աշխարհով մեկ, որ կարծում եմ՝ որևէ մեկը չմնաց, որ իր աչքով չտեսնի ու
սահմռկի այն անմարդկային գազանությունից, որ տոնտոն-մակուտաները դրսևորեցին Մարատի
նկատմամբ՝ 34 հազար 907 հոգի առ այս պահը
կարդացել է մեր հայտարարությունը կատարվածի վերաբերյալ։ Եղավ անգամ այս՝ ինձ համար
եղավ, որ հույս ներշնչեց։
«#հիմնարկը», որը նա շատ է սիրում, և շատ սիրելուց ուզում է, որ «հիմնարկ» չլինի՝
պահանջում է իրավամբ։ Ու ինձ համար պարզից էլ պարզ է, որ ինչ-որ բան կփոխվի միայն այն
ժամանակ, երբ վախվորածության և զգուշավորության քայքայիչ ճիրաններից ազատվելով՝
կաշին և կրկին դառնա համալսարան։ Բայց դեռ լուռ է... Բայց ես, անուղղելի լավատես
լինելով, մտածում եմ, որ գուցե հուսադրո՞ղ է, որ ընդամենը լուռ է... Կգա
սեպտեմբերը՝ կերևա...
Սամվել Կարաբեկյանhttp://www.blogger.com/profile/02026490335172351934noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-51141795276844359742016-04-02T11:33:00.002+04:002020-02-03T18:31:29.660+04:00Ինչ-որ սվվոց, ինչ-որ գոռոց։ Վերջ։Առավոտ էր։ Րաֆֆու հայտնի առավոտից էր։ Գիշերը օդանավակայանից էի եկել, պետավտոտեսուչի հետ մի քիչ զրուցել էինք։ Ինքը փոշմանեց ու ինքն էլ որոշեց որ չի տուգանելու։ Չնայած ես փողոցը հակառակ ուղղությամբ էի քշում, կանգառի տեղ չկար, իսկ վճարովի ավտոկանգառում ոչ մի դեպքում չէի ուզում կայանել։ Գումարը քչություն էր անում։ Ի վերջո այնտեղ էլ կայանեցի։ Ճանապարհին արագաչափերն էինք հետ հաշվել։ Որդիս էր, մեքենայի հետևում։ Կեսից հաշիվը կորցրեցինք։
Առավոտ էր։ Րաֆֆու հայտնի առավոտից։ Ձիավորներ չէին երևում տան պատուհանից։ Մառախուղ էլ չկար, թեև բուսաբանակաի վրա մի թեթև մշուշատիպ ամպ էր։ Երևի եղյամն էր գոլորշիանում արևի առաջին ճառագայթների հետ։
Առավոտ էր։ Մեքենայաբար ձեռքը դեպի հեռախոսը ձգվեց։ Պարզվեց ամբողջ գիշեր մարտեր էին եղել։ Պաթոսը, իհարկե, խեղդում էր, գրում էին ու գրում, ու ոչ տառերի, ոչ էլ տողերի արանքում ոչ մի բան հասկանալ հնարավոր չէր։ Սուրճ։ Քաղցրավենիք։ Դե առավոտ էր։ Անելու բան էլ չկար։ Րաֆֆին էլ ուղեղիդ գալարներն է հաշվում։
Գիշերը սառն էր եղել, շարժիչը սպասվածից շատ էր շրխկում։ Յուղը խաբել էին։ Գիտեի, որ խաբելու էին, ու սպասում էի, թե դեմքի ինչ արտահայտությամբ ու խղճի ինչպիսի տանջանքով էին այդ անելու։ Դեմքի ոչ մի մկան չշարժվեց։ Յուղը փոխել է պետք։
Ճանապարհը լիքն էր, օրը շաբաթ էր ու աշխատանքային՝ Զատկի մեռելոցի փոխարեն։ Խցանում էր։ Կորյունում ռազմական շտապ օգնության մեքենաներ կային, դե հայտնի Ուազիկները, ռազմական կանաչով։ Շրջադարձում էին ու շրջադարձում, փողոցի կեսից, հիվանդանոցի դիմաց։ Մայթին զինվորականն էին, շատ էին, խոսում էին, բջջայիններով ու վերուվար անում։ Շրջադարձից հետո փողոցն ազատվեց։ Ուազիկներն էին պատճառը, պարզ էր։
Ուազիկները հեռախոսի մարտերից էին Երևան հասել։ Ամբողջ գիշեր երևի քշել էին։ Մարտերը պաթոսից իրական Ուազիկների վերածվեցին։
Աշխատանքի բարձանալը կարճ տևեց, չնայած Րաֆֆու առավոտը սիրուն էր, սառը, փայլող ու չտաքացնող արևով։ Համակարգիչ, լուրեր։ Լուրեր, լուրեր։ Պաթոս։ Պաթոս։ Կոչեր, հորդորներ, պաթոս, պաթոս, պաթոս։ Խփված ուղղաթիռ։ Ու սպասում։ Չգիտես ինչի։ Բայց սառը, բանական, գիտակից վախ։ Ավելի շուտ ափսոսանք հիշեցնող զգացում, մի՞թե սա է լինելու։ Շրջադարձող Ուազի՞կ։
Ու կոչեր, մի գրեք, խուճապի մի մատնվեք, ապատեղեկատվություն մի տարածեք։ Լավ է, ամեն ինչ լավ է։ Մենք հակահարձակման ենք անցնում... Պաթոսն այս պահից արդեն կանխատեսելի է։ Լացացնելու ենք ինչ որ մեկի մայրը, մի ամբողջ քաղաք այրան մեջ խեղդվելու է, ուխադրուժ թշնամին, չէ, սա այլ տարիներից էր։ Պաթոսը դեռ երեկոյան է սկսվելու, հեռուստատեսությամբ։ Րաֆֆու մոտ իրիկուն կա՞ր, չեմ հիշում ինչ որ։
Ու գալարներում ինչ որ բան շրխկաց։
Ուազիկները հետո շատացան, շատ շատացան։ Շատ էինք ոգևորվել սեփական հիմարությամբ։ Խաղաղ լսարաններից բացի ոչ մի բան չէինք տեսել։ Օգուտը քիչ էր մեզանից։ Ինչ-որ սվվոց, ինչ-որ գոռոց։ Վերջ։
Շաբաթ, առավոտ
--yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-49599122175962899222015-10-20T14:45:00.000+04:002015-10-21T11:46:43.104+04:00Մուսան սևուկ չէրԵրևի ամենախառը կլինի, ինչ եղել է երբևիցե։ Չգիտեմների պակաս հաստատ չեք զգա։ Երաժշտությունը Արիկ Բամբիռինն է, Վարդան Փարեմուզյանի հետ։ Աչքիս տղերքը մեծ Բամբիռից անջատվել են։ Եթե հա, ապա լավ չէ, սիրուն էին երգում։
Միջին տարիքի սինդրոմը ես չեմ հորինել, չնայած սա հազիվ թե տղամարդու բան է։ Ինչ սինդրոմ, ինչ բան, ախր սինդրոմի ժամանակ ով ունի, լիքը գործ կա անելու, քիթ սրբելու ժամանակ չկա, իսկ դու էլի «նվնվոց», էլի սինդրոմ-բան։
Համսունի «Երկրի հյութերում» հրաշալի մի հատված կա, համարյա վերջում, երբ ավագ որդին ճամպրուկ ունենալու սիրուն թողնում է ամեն ինչ ու կորում, ու հայրը հարցնում է ինքն իրեն, թե երևի փոքր տարիքից արմատից կտրեցի, դրանից է, բան դուրս չեկավ էս մի որդուցս։
Համսունը, ի դեպ, ամենախորն է, ամենածանրը, իր պարզության մեջ, ում հանդիպել եմ։ Խեչոյանի «գյուղի» մասին պատմող գործերն են էդպիսին։
Հարցեր չտալը երևի չմտածելու հետ կապ չունի։ Պարզապես ապրում ես ու վերջ։ Երբեմն ստացվում է։ Հաջորդականություն կամ անընդհատություն երևի սա է միայն ապահովում։ Ախր ամենաբարդը ձևակերպումների մեջ է։ Թվում է, թե բառ է՝ էլի։ Ախր ինչ բառ տվեցիր դրան, էդպիսին է այն լինելու։ Էլի հարցեր, հարցեր։
Գրում ես, խոսելու փոխարեն, ու թեթև է երևի։
Մուսան սևուկ չէր, արևոտ չէր, սառը չէր, չէր փայլում, պայծառ էլ չէր, գունեղ էլ չէր, լուռ էր չէր, խաղաղ ու հանդարտ էլ չէր, մռայլ էր՝ թուխպ, ծանր, զվարթ էր երևի, յուրովի զվարթ, արագ, արագ, արագ, քո մուսան չէր, շփոթել էր, երևի, ինչ էր ուզում, դո՞ւ էիր կանչել, սպասել, սպասել, սպասել, իսկ ինչ էիր ուզում, չլինի հույս ունեիր, չէ որ քոնը չէր, թվո՞ւմ էր, ինչ էր թվում, չլինի՞... ու... մոլորվել եմ, էս տեղերին ծանոթ չեմ, ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանոթ չեմ, քույրիկ ասա որն է ճամփան Բինգյոլի... կամ ամենասիրունը՝ շարվեշարան անցան զուգված ուղտերը, յարս էլ գնաց յայլաները Բինգյոլի։ Իհարկե, Արիկ Բամբիռի կատարմամբ։
Ամենակարևորը, թե ինչ բառեր կընտրեք։
Երեքշաբթի առավոտ, Մարատ
yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-66935715399822015792015-09-11T14:36:00.003+04:002015-09-11T14:58:00.928+04:00Ոչինչ, իհարկե, ոչինչ
առաջին կուրսի բան էր, հենց սկզբում առօրեական ու փիլիսոփայական աշխարհայացքի մասին
հատվածն էր։ Փիլիսոփայականը ոչ մի կերպ չէր ստացվում հասկանալ։ Առօրեականի հետ, դե,
իհարկե, խնդիր չկար։
բան կա, դուք խոսում եք, իսկ դիմացինը ուշադիր լսում է, թե ինչու այս բառը
օգտագործեցիք, ինչու հենց հիմա, ինչու էս բառից հետո։ Մեկ-մեկ դրան ժողովրդական իմաստություն
էլ են ասում։ Ու ժողովուրդը հենց էդ իմաստությամբ է ապրում։
թե բառերը պատահական են ստեղծվում, հնանում, կորչում, նորից հայտնվում։ Չէ։ Ո՛չ (բայց
ոչ թալանին, թող մի քիչ էլ թալանեն, տեսնենք հետո ինչ է լինելու)։<o:p></o:p>
շրջապատը։ Չնայած շրջապատն էլ իր բառերը ունի, չնայած այդ բառերի հետևում ոչ մի բան էլ չի տեսնում, ու ստացվում է, որ համայնքը զորավոր է։ Շատ է զորավոր։ Իմաստությունը,
ի վերջո, իրենն է, չէ՞։<o:p></o:p>
կասեք հիմա, երկիրն ընկել կործանվում է, դու էլ հա գործատու, գործատու։ Վերջին տու֊ն,
ինչ֊որ տարօրինակ ասոցիացիաներ է առաջացնում, չէ՞ (մեղա՜, մեղա՜)։
ես ոչինչ։ Ու փոխվում են բառերը։ Հայտնվում է «շնից մազ պոկելու» իմաստությունը։ Մեր
դեպքում՝ գործատուից մազ պոկելունը։ Կամ էլ՝ «եղունգ ունես, գլուխդ քորի»։ «Լավություն անողի
գլուխը ծակ է», ու էլի էսպիսի իմաստություններ։
սցենարներ կասեր, որոնք արտացոլում են անհատի կամ անհատների գործելակերպի նորմերը՝ կամ էլ՝ համայնքը զորավոր է ու զորավոր։<o:p></o:p>
ինչու, բայց էլ չես վստահում։ Ուղիղ խոսքին չես վստահում, անուղիղին չես վստահում,
չգիտես էլ որն է ուղիղը, որը՝ անուղիղը։ Անհասականալի է նա։ Չնայած հասկանալի է, բառերն
էլ են հասկանալի, իրեն պայմանավորող նորմերն էլ են հասկանալի, բայց քոնը չեն։ Դու
չես այդ համայնքից։ Թաղային բառապաշարով դու գործատուի համար «քյալ» ես, օդերի մեջ,
չնայած՝ քյալ։<o:p></o:p>
որն է։ Որը համարժեք է գործատուին, ու հասկանալի գործատուին։ Հայերենում դա «բջոտ» կամ «շուստրի» է կոչվում։ Այլ լեզուներով նկարագրվող իրավիճակներում դա «մրցունակություն», «հավակնություն», «success story» է, բայց հայերենը այն «բջություն» ու «շուստրություն» է կոդավորում։
Էն մյուս բառերը թարգմանություն են, որոնք թեև բովանդակություն ունեն, բայց նախ դենոտատը
հայ իրականությունից չէ, իսկ ռեֆերենտը փոխադրություն-թարգմանություն է այլ դենոտատներից։<o:p></o:p>
երբեմն՝ նվնվիկ։<o:p></o:p>
թուփը պառկել է ու չորանալու վրա է, հողը գույնը փոխել է, սարերը դեղի՜ն-դեղին են,
երկնքի կապույտը անսպառ ու դու ձմռան ես սպասում ու արևի վերջին շողը անվերջ ուզում
ոսկորների մեջ ունենալ. մեջքդ դեմ ես տվել պատին ու քարից տաքությունը խլել ես փորձում։
yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-57727232662220613412015-04-16T10:04:00.002+04:002015-04-16T11:01:28.239+04:00Էսքան բանՈրոշել էի չգրել, չէի էլ գրի, չնայած չեմ էլ գրում։ Գլուխ չեմ հանում, չգիտեմ։ Չեմ հասկանում։ Ընդունում եմ։ Այնքան հիմարություն եմ կարդում, որ նույնիսկ մտածելն է հիմարություն թվում։ Էլ չասեմ շարադրանքը։ Ահա թե ինչու էի որոշել չգրել։ Այնուամենայնիվ՝ Ցեղասպանություն։
Ապրել։ Իմաստ գտնել։ Հիմարություն է հնչում։ Բայց ապրել։ Ապրել, ապրել, այնպես ապրել... Հիշո՞ւմ եք, իհարկե հիշում եք։ Ստացվում է, չի ստացվում...
Ինձ մի բան է զգուշավոր դարձնում։ Երբ իմ, ձեր ու մյուսներին որդիներին ու դուստրերին նայում են որպես թնդանոթի միս ու փորձում մեծացնել որպես թնդանոթի միս։ Ես ինքս պատրաստ եմ ինձ նայելու որպես թնդանոթի միս։ Դա ես եմ, ես եմ որոշում, իմ կյանքն է, իմ ապրելն է, իմ որոշումն է։ Երեխաներին ապրելու հնարավորություն տվեք։
Գնացեք, էլի, խնդրում եմ, ձեր հայրենասիրությամբ, ուղղափառությամբ, հավատքով, առաքելականությամբ ու ահա թե ինչի համար է կռիվը տարոնականության դեմ, հանրապետականի դեմ, կողմ ըլլալով դեմ ըլլալու դեմ, անմոռուկի դեմ, թալանի դեմ, քյաբաբի դեմ, հովիկաբրահամյականության դեմ, սերժիկենց դեմ, եպհ-ի դեմ, դասագրքերի դեմ, հայոց պատմության դասագրքեր գրող գիտնականների դեմ, քթից այն կողմ չտեսնողների դեմ, «թորքը թորք է»-ի դեմ, «դեմ եմ»-ի դեմ, անսկզբունքայնության դեմ, անգրագիտության ու միջակության դեմ ու իհարկե՝ իմ դեմ։
Հիմա կասեք, «դեմ»-ի փոխարեն պիտի «հանուն»-ով լիներ նախադասությունը։ Բարի, բարի, համարյա սարոյանական, ժպտում եմ։
Ես Դավիթի ու Սոնայի աչքերին հետո ինչպե՞ս եմ նայելու, նրանց երեխաների աչքերին, ես ինքս իրենց ի՞նչ եմ փոխանցել։ Դուք ձեր Դավիթներին ու Սոնաների աչքերին ինչպես եք նայելու։ Դուք ինչո՞ւ եք իմ Դավիթի ու Սոնայի համար խրամատ փորում, թնդանոթի արկեր պատրաստում, գրքերն ու դպրոցը ատելությամբ լցնում։
Էսքան բան։yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-71491303431288200952015-02-25T16:27:00.003+04:002015-02-25T16:27:54.481+04:00Մի սիրո չափ պարզԳրում եմ, երբ չգիտեմ ինչ անել, կամ գիտեմ ինչ անել ու չեմ անում, որովհետև զահլա չկա, չստացվելն ավելի հավանական է, քան ստացվելը։ Չնայած ստացվում է միշտ։ Մի քիչ մեծամիտ է հնչում, բայց օգնում է ժամանակն ու համբերությունը ու մի քիչ էլ չար համառությունը։ Ժամանակն անսպառ չէ, իսկ ահա, համբերությունն ու համառությունը... ու ժպտում եմ։ Չնայած ինձ ժպտալով որևէ մեկը հիշո՞ւմ է։ Ես որ չեմ հիշում։
Ու այս ամենը տրամադրություն է։ Պահի տակ, պահի մեջ։ Փրկում է միայն ինքդ քեզ հետ ազնիվ ապրելը։ Չէ՞ որ պահերը տարբեր են լինելու, հակասական ու չես էլ կարողանալու հիշել, թե որ պահին ինչ կամ ինչու ես ասելու։ Ու սխալվելու ես ու սայթաքելու ու կորցնելու ամեն ինչ ու ամենակարևորը՝ քեզ։ Փրկում է միայն ազնվությունը։ Քեզ է փրկում։ Գրքերում ասում են շրջապատն էլ է փրկում։ Ինչ-որ շատ փրկչական է ստացվում։ Բայց չէ։ Ասում են վերջում հոգեառներն են գալու որոշելու, թե ով ու ինչու է առնելու քո հոգին։ Վերջը, տեսնում եք, ինչքան կարևոր է։ Չնայած հազիվ թե ինչ-որ մեկը վերջի համար է ապրում։ Ապրում է ու վերջ։ Գիտեք ինքը գիտի ինչի է ապրում։ Հա, հա, հա... Ծիծաղում եմ, ավելի շուտ՝ հեգնում։ Ոչ մեկը գիտի։ Ոչ մեկը։ Ինչի չեմ գրում ոչ ոք, գիտե՞ք ես գիտեմ։
Թումանյանն էր երևի գրում, որ ամեն ինչ սկսվում է կարոտից։ Ու կարոտից ես գրում։ Երևի հեշտ է կարոտի մեջ ապրելը, որովետև երազներում ինչ-որ բան ես սարքում, օդից ու օդի մեջ, եթերային կասեին սրան, ու գիտես որ եթերային է, կարոտում ես։ Չէ՞ որ այն տարել ես անցյալ, կամ ուղարկել ես ապագա։ Չնայած երբեմն էլ հենց այդ պահին ունես։ Հենց այդ պահինը երկար չի տևում, ասենք մի լիամետրաժ ճապոնական մուլտի չափ՝ աղջկադ հետ, կամ էլ մի երկու շրջան հեծանիվ՝ որդուդ հետ, մինչ ինքը կհասցնի ծակել անիվը ու դու էլ կբարկանաս, նա էլ կարդարանա ու դու կժպտաս ու նրա հոգում էլ կհաստատվի հույսը, որ դու իրականում չես էլ բարկացել ու թեև խոստացել ես երկու շաբաթ նոր անիվ չգնել, որ պատժես, միևնույն է առավոտյան իրար հետ եք իջնելու Սուրմալու, վարպետի մոտ, որը Սունդուկյանի դերասան է ու անիվ եք առնելու ու ինքը շտապելու է, իսկ դու չես շտապելու, որովհետև հենց այդ պահին ես զգում, թե ինչքան կարևոր է քո համար կյանքը, որովհետևը Դադը սպասում է, որ դու իրեն համար մի կարևոր բան կանես ու դու հա ձգում ես, որովհետև փայլը, որ հետո հայտնվելու Դադի աչքերում, երբ ձգում ես անիվը ու հեծանիվը շուռ տալիս, մի երկու վայրկյան ես հասցնելու տեսնել։ Դադը շատ արագ է հեծանիվն առնելու ու թռնելու։
Գիտես, որ թռնելու է նա, գնալու է, նա իր կյանքն ունի ու իր ապրելը։ Ինչպես և դու, երբ ամեն անգամ Ղուկասյանից գալիս ես Երևան ու հայրդ դռան դիմաց կանգնում է ու գլխիկոր, ավելի շուտ՝ գլխահակ գնում տուն։ Կամ էլ ամեն անգամ հրաժեշտ տալուց չի նայում աչքերիդ ու դու էլ չես նայում նրա աչքերին։
Փաստորեն պարզ է կյանքը։ Մի սիրո չափ պարզ։
Հինգշաբթի, կեսօրից հետո, Մարատ
yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com3tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-70152587180392049482014-12-24T16:54:00.003+04:002014-12-24T17:57:55.358+04:00Այլ կերպ չի էլ կարողՉի ստացվելու, ի սկզբանե եմ ասում։ Գիտե՞ք ինչու. խոսքը, ավելի շուտ բառը, կորցրել է իր նշանակությունը, ինչ-որ բան նշանակելու նշանակությունը։ Այն իմաստ չունի։ Այն կորել է քանակի մեջ, տպագրության մեջ, բոլորի մեջ։ Կորել են մարդիկ, որոնք ընկալում էին խոսքը։ Այն արժեզրկվել է։ Գին չունի։ Ավելի շուտ ունի, հստակ գին ունի։ Ու դրանից է արժեզրկվել։ Թացը չորի հետ է խառնվել, սպիտակը սևի, բարին չարի ու ամեն ինչ է խառնվել։ Ինչո՞ւ գրել։
Չգիտեմ։ Այսքան չգիտեի 1995-ին, երբ երրորդ կամ երկրորդ անգամ Երևանում էի հայտնվել։ Ու ամեն ինչ խորթ էր, ոչինչ հարազատ չէր, բացառությամբ Սասունցի Դավթի։ Դավիթը հավերժ է, չքնաղ, սիրուն, հրաշք։
Հիմա էլ չգիտեմ, հիմա էլ է խորթ։ Խորթ են ցանկությունները, ձգտումները, ապրելու մղումը։ Գործը չեմ էլ ասում։ Գործը հասկանալի չէ անգամ։
Երբեմն ծանր է, երբեմն դժվար, երբեմն անտարբեր, երբեմն հուսահատ, ավելի հաճախ՝ տխուր։ Տխուր քո ու մյուսների համար։ Ծնողների համար ու երեխաների։ Չես էլ հասկանում, ինչու է ծուռ ու ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ, երբ կարող էր հակառակը լինել։ Միգուցե չէր էլ կարող ու կա այն, ինչ պիտի լիներ ու է իրականում։
Չեմ էլ հիշում, չէ՝ գիտեմ, ինչու չկամ ես այս ամենում։ Քանդել չեմ սիրում ես. այն հետաքրքիր չէ։ Սեփական ձեռքերով կառուցելը ավելի հետաքրքիր է, այն մտածել, ստեղծագործել, որոնել, ձգտել, ի վերջո, ստեղծել է թույլ տալիս։ Արարչային տվայտանքնե՞ր են։ Մարդկային, մարդկային, ոչ ավել։ Հասարակ, պարզ, սովորական։
Չեմ սիրում խոսել։ Ինչ-որ մեկը (հանճարեղ մեկը) հորդորում էր՝ զուսպ։ Երևի ինձ։ Չէ, հաստատ ինձ։ Մինչ այդ ես «համեստ» էի կարծում, բայց, պարզվում է, զուսպ։ Այն դու ես ու դու։ Ու ապրում եք։
Չէ, չգիտեմ։ Չգիտեմ։ Երևի լավ է լինելու։ Այլ կերպ չի էլ կարող։ Տարբերակ կա, իհարկե, շատ կա, բայց միևնույն է, լավ է լինելու։
Չորեքշաբթի իրիկուն, Մարատ
--yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-45540106720572460532014-09-16T16:03:00.000+04:002014-09-16T17:49:14.322+04:00Պիտի որ ծանր չլիներԵրևի վախկոտ եմ, չէ, հաստատ։ Մանկությունը չեմ հիշում, առանձին դրվագներ. դրանք միշտ վախի հետ են կապված. լուսավոր չեն, պարտության հետ կապված. պարտություն քաջության հանդեպ. երբեմն ազնվության, երբեմն «տղամարդ լինելու»։ Վախ. «ճիշտը չանելու նկատմամբ»։ Ու հետո զզվանք։ Հիշողությունը փաստորեն ընտրողական է, չափազանց ընտրողական։ Դե արի ու գլուխ հանիր։
Չնայած վախի հետ էլ կարելի է ապրել. ծանր է ստացվում, իհարկե, բայց թե ստացվում է. մի օր լավ, մի օր վատ, հիմնականում՝ անորոշ։ Ու կյանքը ծանրանում է ոչ միայն քեզ վրա. այն ծանրանում է մյուսների վրա էլ. զգում ես կամ միգուցե քեզ է թվում, թե մյուսները քո կարիքը ունեն. իսկ դու վախենում ես, վախենում ես օգնել, մարդկանց նայել, ապրել։
Չգիտեմ ինչի ես վերածվում, բայց մի բան հաստատ գիտեմ. կորում ես։ Ինքդ քո մեջ, տանը, երեխաների հետ, շրջապատում։ Սկսում ես փախչել։ Բոլորից։ Բոլորից երբեմն ստացվում է. քաշվում ես մի անկյուն ու երազում, որ հանկարծ քեզ չհիշեն, հանկարծ քեզ չտեսնեն, քո անունը չտան, քեզ հետ չկապվեն, քո կարիքը չունենան, չէ որ դու փոխարենը բացի վախից ուրիշ բան տալ չես կարող։ Իհարկե, նրանց կյանքն էլ կարող ես ծանրացնել։
Փախչել. ինքդ քեզանից, ափսոս, չի ստացվում։ Վախը կործանող ոչնչության զգացումի է հասնում։ Ստիպում ես քեզ սթափվել. կարճ, սթափ շատ ավելի տանելի է, շատ ավելի։ Երբեմն, իհարկե, քնելն է օգնում, գիշեր-ցերեկ, անընդմեջ, անդադար, եթե օրգանիզմը չի ընդդիմանում, ու մղձավանջն էլ թողնում է։ Աղաչում ես, որ մկաններդ հոգնած լինեն, մահու չափ հոգնած, որ մինչև անկողին չհասնես, ճանապարհին փլվես։ Հաճախ չի ստացվում, գրեթե երբեք չի ստացվում։ Մկանները չեն հոգնում, դրանք ջարդվում են, փշրվում, գորշերը՝ հալվում, բայց չեն դադարում մղձավանջ արտադրելուց։
Ցնդաբանություն է, իհարկե... Իսկ պիտի որ ծանր չլիներ։ Չգիտեմ, իրոք չգիտեմ։ Ապրելու իմաստը, երևի ապրելն է, խաղաղ ինքդ քեզ ու մյուսների հետ։ Չէ, չգիտեմ։
Երեքշաբթի իրիկուն
Մարատ
yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-72241521701211566592014-09-08T14:18:00.003+04:002014-09-09T10:25:48.106+04:00Դե կյանք է, ենթարկվում ենք էլի...Գիտեի, որ համալսարանի համն էլ էր ելնելու, ինչ որ պահի ելնելու էր. ու թվում էր, թե այդ պահը դեռ կգա, հիմա դեռ դրա ժամանակը չէ։ Բայց ուրբաթները շաբաթից շուտ գալու սովորություն էլ ունեն։ Հիմա ելավ արդեն։
Քո համար հանգիստ նստած ես հորդ հետ, գարեջրում ես, հայրդ նայում է քեզ, ու զգում ես, որ համը ելավ. գարեջրինը չէ. լավն է, Ալեքպոլ, մի քիչ դառնոտ է, բայց գործարանի ամենահաջողված գարեջուրն է, եթե իհարկե չանի սիրահար չես։ Իսկ համը համալսարանինը ելավ։
Ինչքան էլ թվա, միանգամից չէ, որ ելավ, քիչ-քիչ. ամեն անգամ երբ, մտար շենք ու պահակը հարցրեց, թե ուր ես գնում ու ով ես, ամեն անգամ, երբ աշխատավարձ ստացար, ամեն անգամ, երբ փորձեցիր անկեղծ նայել ուսանողների աչքերի մեջ ու այնտեղ անորոշություն տեսար, երբ գրադարանում Լևոն Խեչոյան չգտար, որովհետև չկա, երբ գիրք պատվիրեցիր ու մի քանի օր գնացիր գրքի հետևից ու այդպես էլ չվերցրեցիր (այդպես էլ չհասկացար, թե ինչու), երբ սուրճի ապարատը դադարեց համով սուրճ եփել, որովհետև էլ մաքուր չէ, երբ զուգարանի դուռը ոտքով բացեցիր, որովհետև այլ կերպ հնարավոր չէ, երբ համալսրանի պատկերով կրծքանշաններ միայն «համալսարանականներին» բաժանեցին, ու այդպես էլ չպարզվեց, թե ինչու հենց դու համալսարանական չէիր (կարո՞ղ է «լևոնական» էիր, բայց ախր համալսարանի շենքը շատ էիր սիրում, 95-ին ահավոր տպավորվել էիր), երբ դուրս եկար արհմիության կազմից, իսկ արհմիությունն այդ մասին հրամանը մի հինգ-վեց տարի հետո ուղարկեց, հին ամսաթվով, չնայած շարունակում է անդամավճար գանձել, երբ արհմիությունը պաթոսով նամակներ գրեց վարչապետին, երբ մագիստրոսական ծրագրի իրագործմանը ամեն կերպ խոչընդոտեցին, որովհետև քաղաքական նախընտրությունները մի փոքր այլ են ու չնայած դու քառորդ դրույքով մի ամբողջ տարի անվճար աշխատեցիր, երբ քո գործընկերոջը մականուններ կպցրեցին ու արգելեցին դասավանդել, իսկ դու կուլ տվեցիր, մյուսն ինքը թքեց ամեն ինչի վրա ու գնաց, ու դու էլի կուլ տվեցիր, երբ ամեն ինչ հետաքրքրեց վերևներին, բացի բովանդակությունից, երբ համալսարանի հետ գնալով ավելի քիչ աղերսվեց այն, ինչ շատերը մայր բուհ են նախընտրում անվանել, երբ մի երկու պատճենված քոսոտ գիրք, որոնք քարշ տվեցիր մի քանի հազար կիլոմետր ու Փոթիում վրացիները ծիծաղեցին, թե շատ բան էինք տեսել, բայց... երբ... երբերը շատ կարելի է շարունակել։ Շատ բան կարելի է շարունակել։ Բայց համը, ամեն դեպքում, ելել է։
Ես, իհարկե, ներողություն եմ խնդրում իմ գործընկերներից, միգուցե վիրավորում եմ նրանց, չնայած ինձ էլ եմ վիրավորում։
Իհարկե, եթե ազնիվ լինեի, ինչքան թվում է, պիտի լինեի, համալսարան էլ չպիտի գնայի։ Ու երևի չգնալը ամենաազնիվը կլիներ. իսկ Վանոն ասում է՝ դե կյանք է, ենթարկվում ենք էլի...
Երկուշաբթի առավոտ
Մարատ
--yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-4669252940174016102014-07-08T17:23:00.000+04:002014-07-09T10:03:08.417+04:00Մի քիչ էլ, ու վերջՍթափվել է պետք, չնայած շատ բան է պետք։ Մի կողմ քաշվելը, թատրոնում միայն հանդիսատել լինելը, կրկեսին չմասնակցելը միայնություն ու մեկուսացում է բերում։ Իսկ ներկայացումը տրագիկոմեդիա է, ցինիզմի ակնհայտ դրվագներով։
Իսկը ժանտախտ. նվնվալը դեռ մի կողմ, սկսում ես հոգնել. մարդկանից, ինքդ քեզնից, ապրելուց։ Չես էլ մեծամտանում, պարզապես հարկ չես համարում քսվել իրադարձություններին։ Որոշում ես, որ զուսպ ես ու մի կողմ ես քաշվում։ Մի քիչ, ու մոռանում են քեզ, որովհետև դու էլ ես քեզ մոռացել։
Ու չարանում ես, բայց Ոչ ոքի ու Ոչ մի բանի վրա, որոնք քեզ պես զուսպ են։ Մտածում ես, մտածում, ու հանկարծ գտնում Ոչինչ։ Նա էլ է քեզ պես զուսպ։ Բոլորդ էլ համառ եք։ Ու փնտրում եք Ինչ-որ մի բան։ Պարզվում է, նա էլ պակաս զուսպ ու համառ չէ։
Հասկանում եք, հանկարծ Իմաստը որոշում է լքել քեզ։ Գիտես, որ այն պիտի լինի, լսել ես, միգուցե տեսել, բայց հիմա չկա։ Հախվերդյանը երջանկության մասին էր երգում, որը պոռնիկ էր։ Իմաստը չգիտես էլ ինչ է։ Կյանքը այն չի կարողանում հասկանալ, չի կարողանում տեղավորել, եթե անգամ գտնում էլ է։
Ու էլի ես չարանում։ Կյանքը սկսում է պտտվել միայն քո շուրջ։ Բոլոր նախադասություններում ամեն ինչ, միևնույն է, սկսում է քո շուրջ պտտվել։ Մեկուսացման առաջին արդյունքն է։ Ուզում էիր, որ քեզ մոռանան, բայց հակառակն է ստացվում. մոռանալ չես ուզում դու ինքդ։ Երևի հասկանում ես, որ կկորես, կցրվես, կցնդես ու մի վայրկյան էլ չի տևի։ Կայիր ու հանկարծ չկաս։
Բարևում ես, խոսում, գնում, գալիս, միգուցե տեսնում են, բայց այս ամենում դու չես։ Չես ուզում դու լինել, չնայած թաքուն հույս ունես, որ չէ, անհույս չէ։
Երևի նեղացել ես, մանկան պես, որին վռնդել են, չգիտես ինչու են վռնդել. միգուցե միշտ քեզ ես փնտրել ու մյուսներին մոռացել ես։ Իսկ դու գնացել ես ու որոշել, որ միգուցե սա է, կյանք կոչվածը։
Ու ծիծաղելի է, անգամ դու ես ծիծաղելի։ Ու կրկին ամեն ինչ քո շուրջ է ու քո... ու զահլա չունես, իսկի չունես։
Ու զայրանում ես, որ մյուսները կան ու նրանք զուսպ չեն։ Վերջ։ Սթափվել է պետք, երևի։
Մարատ
Երեքշաբթի
yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-40009135054437826512014-06-23T12:30:00.000+04:002014-06-23T22:27:09.854+04:00Տառապանքն էլ է մանրԱյն Ռանդի «Ատլանտը (Ատլասը) թոթվեց ուսերը» երևի այն գիրքն է, որը լավագույնս կարող է բացատրել այսօրը՝ տրամադրությունները, ցանկությունները, իղձերը, նպատակները։ Եռհատորյակը կարճ ասած, գործադուլ է առաջարկում, ոչ դասական իմաստով։ Չաշխատել բոլոր նրանց հետ, ովքեր թալանում են քո ջանքը։ Խոսքը վարձատրության մասին չէ՝ այդ աշխատանքի դիմաց։ Այն կարող է արդար կամ քիչ արդար կամ անարդար լինել ու այդքանով՝ ուղղելի կամ էլ ոչ այնքան։ Խոսքն այլ բանի մասին է։ Գիրքը չեմ վերապատմի, ժամանակ ու հավես ունենաք, նայեք։
Ուրիշ բանի մասին է այդ ամենը. ոմանք այն եսասիրության, անհատի դերի գերագնահատման, անհատասիրության, անհատակենտրոնության և նման բաների արտացոլում են համարում, ընդդեմ կոլեկտիվիզմի ու խմբային գործունեության։ Մի քիչ Ատլանտիդա կար, փախչում ես իրականությունից, որը դու ինքդ հոժարակամ հանձնել ես մյուսներին, որոնք «մերոնցական» չեն ու չեն արարում, ստեղծում, դու ստեղծում ես քո Ատլանտիդան, որտեղ բոլորը էլի մերոնցական չեն՝ խմբի, շահի, հոտի իմաստով, ու սպասում, մինչև մյուսները կտապալվեն ու կգա քո ժամանակը։ Այդ ընթացքում պիտի պատրաստվել, իսկական արժեքներ կուտակել, ու ամենակարևորը՝ չաշխատել մյուսների օգտին։ Դա բավարար է, որ մյուսները տապալվեն։
Բայց սրա մասին չէ. չգիտես ինչու հավատում ես, որ ինչ էլ որ անում ես, քո համար չէ, դիմացինի համար է, օգնում ես դիմացինին շահագործելու քեզ։ Մի քիչ բարդ է սա համատեղել մյուս՝ քո ջանքերի ու բարիքի շրջանառության համոզման հետ, որ հնարավորինս շատ պիտի դու ինքդ բաշխես ու մյուսներն էլ բաշխեն ու արդյունքում բարին կշատանա ու ապրելն էլ հեշտ։
Ահա թե որտեղ է հակասությունը։ Մեկն ասում է՝ մի արա, մյուսն ասում է՝ բաժանիր։ Դժվար չէ, պարզապես կյանք ընտրելու հնարավորություն է։ Անգամ ընտրելու չէ։ Կյանքը հասկանալու չէ։ Մի փոքր հեռվից կամ կողքից քեզ նայելու ցանկություն ու հույս, որ դա կօգնի։ Ինչի՞ն պիտի օգնի։ Ապրելը այս ամենի մեջ երևի ամենադժվարն է։ Հույս կար, որ հարցեր չտալը կօգնի։ Բայց երևի էության մեջ այդպիսին չես։ Հակասում ես ինքդ քեզ. հարց տալու փոխարեն անընդհատ Հայր մերը կրկնելը չի օգնում, ամեն ինչ գնում է ձեռքից, իսկ դու չկաս։ Թեև չգիտես ինչու թվում է, որ ձեռքից չպիտի գնա ու ամեն ինչ քո ձեռքի մեջ պիտի լինի։ Չկա այդպիսի բան։ Երևի դրա սպասումն է խառնում թղթերը։
Արդյունքն այն է, ինչ գրված է վերևում. «Հոգնության պատճառով նա թողել էր, որ կյանքը ընթանար ինչպես ուզեր, ավելի ու ավելի լռակյաց էր դարձել...». Ալբեր Քամյու, «Ժանտախտը»
Խնդիրը չես էլ հասկանում սրանից հետո, այնքան է խառնվում, դե արի գլուխ հանի։ Ավանդական հայկական էությունը սկսում է այս պահից մեղավորներ փնտրել, ով էր մեղավոր, մեղքը որտեղ է։
Մեղքը ջանքն է։ Ինչի համար է ջանքը, արժե՞ այդ ջանքը։ Անհատական ջանքը տանում է այնտեղ, որտեղ հիմա ենք բոլորս կամ ես. փոքրիկ հարցեր ենք լուծում կամ չենք էլ լուծում, որոնք այնքան են մանրանում, որ ծիծաղելի են դառնում, արդյունքում տառապանքն էլ է ստացվում մանր, ու դու ես մանրախնդիր։ Սկսում ես տառապել ինչ-որ ինչից, որը չգիտես, տառապել արժե թե չարժե։
Եվ դու այնտեղ չես, որտեղ ես, իսկ որտեղ ես, դու չգիտես, աստված չգիտի, ոչ ոք չգիտի։ Ու հույս, որ այս ամենը աննպատակ չէ, ինչ-որ բան կա այս ամենի մեջ, որը շատ կարևոր է, չնայած դու չես հասկանում, անգամ գաղափար չունես։ Պտտվում ես, պտտվում ու դա պետք է՝ երևի։
Երկուշաբթի, Մարատ
yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-90636400327102227052014-05-22T17:00:00.000+04:002014-05-22T18:01:21.534+04:00ՑնորքԱյսքան մոլորված, չեմ էլ հիշում երբ էր։ Ներքին զգացողության խնդիր չի կարող լինել։ Չէ։ Այդ դեպքում ստացվելու էր, որ, նվազագույնը, հիվանդ ես, երևի հոգեկան։
Երբեմն օգնում է Սոնայի հետ զրուցելը, երբ նա դասերը վերջացրած է լինում, ու ինձ մոտ էլ զրուցելու մի փոքր ցանկություն է մնում օրվա ավարտին։ Ափսոս դժվար է լինելու նրա համար էլ, շատ դժվար։ Իսկ նրան կարդալ արգելել չեմ ուզում։ Չար գրականություն տեսնես ինչու չկա։ Չար, ահավոր չար, Սարոյանի բարության չափ չար։ Սա ավելի շատ կօգներ ապրելու, շատ ավելի շատ։
Ո՞վ, ի՜նչ...
Ամեն ինչ անում էի, որ ուզել չլինի, ոչ մի ցանկություն չլինի։ Մտածում էի՝ կօգնի ապրել, հեշտ կլինի երևի այդ դեպքում։ Չնայած, չէ, չի լինում, չի լինում ու չի լինում։ Այնքան հակասական է։ Պարապ էլ չես, ոչ մի վայրկյան միտքը հանգիստ չէ։ Մկանները միգուցե լարված չեն, բայց միտքը հանգիստ չէ։
Չգիտես էլ ինչ փորձել։ Խնդիրը միշտ վերադառնում է, բումերանգի պես, իսկ հույս ունեիր, թե կգնա ու կգնա։ Դու էլ չես կորի, ինչ-որ մի բան կգտնես, ու ինչ-որ մի բան կլինի։ Չէ։
Հույսդ «մի բանի վրա է» կամ էլ «լավ լինելու»։ Հույսն էլ է անհույս։ Չգիտես ոչինչ։ Չես էլ ուզում իմանալ։ Ախր ինչի համար, ինչի։
Մենակը լուծում չէ, կամ էլ դժվար է ու արդյունքը սա է։ Միասինը չի ստացվում. միտքը անդադար հուշում է՝ միգուցե դու ես, դու, դու, դու, ես, ես, ես... Ախր չի կարող ամեն ինչ մի տեղ պտտվել, չի կարող։
Ոչ մի բան ոչ մի նշանակություն չունի, բացարձակապես, անգամ զարմանք է, թե ինչպես կարող է ինչ-որ մի բան ինչ-որ տեղ ու ինչ-որ մեկի համար ինչ-որ նշանակություն ունենալ։ Ախր իմաստ չունի, իրականության հետ կապ չունի, կրկես է սա, աչք փակոցի, սեփական գոյությունն արդարացնելու միջոց, չնայած չէ, միջոց էլ չէ, սպեղանու հույս։
Առանց իրականության հետ կապի պետք չէ, ախր դա իրականության հետ կապ չունի, ցնորք է, ցնորք։ Չնայած ցնորքը իմ մտքերում է, երևի։
Հինգշաբթի, Մարատ
--yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-63037927180129370722014-03-26T16:11:00.002+04:002014-03-26T16:19:23.469+04:00Այնքա՜ն կարևոր էի թվումՈրոշեցի արտագաղթի իմ սեփական պատմությունը գրել. գնացի 2003-ին։ Աղջիկս երեք տարեկան էր. տղաս այնտեղ պիտի ծնվեր, իմ աշխատավարձը յոթ հազար դրամ էր, ևս չորս հազար վաստակում էր կինս։ Գերմանիան, այն տարիներին, պատկերացնում եք։
Առաջին ութ ամիսը անիմաստ էր. կայսերական պատկերացումներով, որ դու երբեք էլ երրորդ աշխարհից չես եղել, պատմություն, մշակույթ, մի քիչ ջարդ-մարդ, պատմական անարդարություն ու Խորհրդային Հայաստանի ապահով ու բարեկեցիկ տարիների արձագանք։ Ու հանկարծ պարզվում է, որ դա ոչ մեկի տանձին չէ։ Մյուսները, երրորդ աշխարհից, ում քո ծնողները օգնում էին տուն կառուցել, ֆրանսերեն են խոսում, ու պարզվում է, պետքն են նրանք, որովհետև բրածո են, իսկ քո ռուսերենը, էլի ոչ մեկի տանձին չէ, դու էլ ոչ մեկի տանձին չես, բրածո չես։ Միգուցե լավ է, որ բրածո չես։
Ամենաբարդը հասկանալն էր, ու ավելի բարդ՝ ընդունելը, որ պիտի զրոյից սկսել։ Մի կողմ դնել ամեն ինչ ու սկսել։
Սկսվեց գարնանը, երբ ավտոբուսը համալսարանից հանրակացարան էր գնում, ու հանկարծ ծառերն այստեղ նույնքան կանաչ թվացին, որքան տանը։ Չնայած տանը ծառեր շատ չկային։ Հողի գույնը մինչև վերջ էլ խորթ մնաց, խոտի հոտը՝ նույնպես։ Բայց սա ուրիշ ոլորտից է։
Որոշեցի մնալ ու ապացուցել, որ կարող ես։ Կարող ես դու՝ ինքդ քեզ համար, կարող ես դու՝ մյուսների համար։ Չնայած մյուսների տանձին չէիր։ Գեղջկական, հայկականության հետ երևի կապ չունի, միգուցե ունի, զգացում է, համայնքը զորավոր է, պիտի համայնքի հետ ապրել։ Չնայած համայնքը տարօրինակ կերպով «կոլեկտիվ» կամ «հոտային» չէր, ինչ-որ շատ էր «անհատական», չնայած թիմային-թիմային էին խաղում։
Հաջորդող երկու տարիների ընտանիքի հետ էր։ Աղջիկս սկսեց գերմաներեն-հայերեն խոսել, ամենապայծառն էր մանկապարտեզում (և ոչ թե նրա համար, որ իմ աղջիկն էր)։ Ծնվեց Դավիթը։ Ջղային, ջղային։ Սոնան փայլում էր, իսկ ինքը ջղային էր։ Հարևան կաթոլիկ քահանան երկու տարի համոզում էր կնքել երեխաներին։ Չնայած կաթոլիկ ենք ինքերս (ֆրանկ), որոշել էինք, որ մենք ուրիշ կաթոլիկ ենք, լեհ կաթոլիկների հետ գործ չունենք։
Եկեղեցու զանգերը, որ հենց մեր պատուհանի տակ էին, Երևանում այնքան դրանց ղողանջին կարոտում եմ։
Սուրբ ծննդյան տոներին Մարիամի դերը ոսկեմազ գերմանացի աղջիկը խաղաց, չնայած միակ սևահերը (Ֆեյզային չհաշված, որ թուրք էր), աղջիկս էր։ Ֆեյզան անգամ ծնողներին էր համոզել ու եկեղեցի բերել, մանկապարտեզը եկեղեցում Հիսուսի ծնունդն էր տոնում։ Մենք տխրել էինք, աղջիկս ուրախ էր, նրա համար միևնույն էր։ Միասին տոնեցինք Սուրբ ծնունդը, հետո մենք հունվարի մեկ տոնեցինք։
Ապացուցելը, ապացուցեցի, երեք տարվա տքնաջան (բառի իմաստը հասկացա) աշխատանք էր, բայց պարզվեց, իմաստ չուներ, ինչպես և իմաստ չունի ամեն մի գործ, որն արվում է ապացուցելու համար։ Արդյունքը 300-ից ավելի էջերն ու մի թղթի կտոր, որից հետո իրավունք ունեմ անգամ հեռախոսագրքում Dr. գրել իմ անվան դիմաց։
Գալուց առաջ Հովնաթանը զգուշացրեց, թե հանկարծ չմտածես, ինչ֊որ կարևոր բան ես արել, ոչ մի բան էլ չես արել, իսկ ինձ թվում էր, թե կարևոր բան եմ արել։ Հովնաթանը ճիշտ էր, հետո ճիշտ էր լինելու ամեն անգամ, երբ մերժվում էր օտար ափերում բախտ որոնելու իմ հերթական փորձը։
Այս անգամ էլ Հայաստանը փրկություն թվաց, մինչև վերջացան կուտակած փողերը, արագ վերջացան։ Մտածում էի, ամենակարևորը ես եմ, չեն գնահատում, ինչպե՜ս չեն գնահատում։ Ես ինձ կարևոր էի թվում, չնայած երեսունին մոտ էի։ Բայց Հայաստանը բոլորովին ուրիշ պատմություն է։
Չորեքշաբթի, Մարատ
--yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-14473131128048517492014-03-10T10:46:00.000+04:002014-03-10T10:46:16.131+04:00Ու շատ ենք սպասելուՄարդ չդառանք, մնում է պարզել, հետո ինչ ենք անելու։ Հերթական անգամ՝ անպետքություն, անելանելիություն, անիմաստություն, ինքնախարազանում ու ինքնախոշտանգում։
Երևի անպետքությունից է - անգամ ինքդ քեզ պետք չես, գոյությունն է անպետք։ Ու այսպես շարունակ է լինելու, շատ է լինելու, անվերջ է լինելու՝ այս տեմպերով շարունակվելու դեպքում։ Մեղադրե՞լ - ո՞ւմ, ինչի՞ համար, որ ի՞նչ անես։
Լուծումնե՞ր փնտրել։
Իսկ ոչ մեկի մտքով չի անցնում, թե ինչու շատերը չկան, իսկ մենք կանք։ Երևի ոչ մի բան էլ չենք արել, նստել ենք ու սպասել։ Աստված գիտի, թե ինչի ենք սպասել։ Երևի ինքներս մեզ ենք սպասել։ Ու շատ ենք սպասելու։ Տեղ կգտնվի սպասելու - էստեղ, էնտեղ և ոչ մի տեղ։ Մի օր լավ, մի օր վատ, օր է էլի, ի՜նչ եք ուզում։ Մի ամբողջ ազգ, մի ամբողջ հավիտենականություն, ու դեռ էլի երկար։
Ուրբաթ, Մարատ
yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-75667774666938032462014-01-10T22:35:00.002+04:002014-01-10T22:35:29.595+04:00Էլի լուսադեմՎերջապես երաժշտություն գտնվեց, բայց մինչև ֆահմեցի, որ պիտի գրել, արդեն ուշ էր՝ դատարկվել էր, չնայած վերջերս չի էլ լցվում։ Ժամանակ կար, երբ ստիպում էի ինձ չմտածել, կռվի ու ղալմաղալի բուն էր մտածելը, ինքս ինձ հետ. մահու չափ ուզում էի հաշտվել ինձ հետ, եթե ոչ հաշտության գալ, գոնե դադար վերցնել։ Հիմա հակառակն է, չմտածել լինում է, բայց դրանից դատարկվել է։ Ինչ որ հիմար մտքեր են անընդհատ գալիս. ամեն լուսադեմը մղձավանջ է, անվերջ մղձավանջ. ինչո՞ւ է լուսադեմ։ Երբ է վերջանալու, ինչու քնած չեմ, ինչու չի ստացվում քնել, ինչու չեմ հոգնում մեռնելու չափ։ Վե՞րջը։ Ու ամեն անգամվա պես՝ չնայած վերջում լավ է լինելու։yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-72381538151416189262013-12-04T11:49:00.003+04:002013-12-04T11:49:50.973+04:00Ասոցացում՝ 6,7 մեգաբայթովՄոլդովայի կառավարությունը, ինչպես և խոստացել էր, հրապարակել է նոյեմբերի 29-ին Վիլնյուսում՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովին, Եվրոպական Միության հետ նախաստորագրած Ասոցացման մասին համաձայնագրի տեքստը։ Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը մինչև սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունը, նախաստորագրելու էր նաև Հայաստանի Հանրապետությունը։ Համաձայն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի՝ Ասոցացման մասին համաձայնագրերը Արևելյան գործընկերության երկրների հետ մի շարք դրույթներում գրեթե համընկնում են։
Այսինքն հիմա հանգիստ կարելի է նայել, թե ինչ չար ու մութ ուժեր էին, որ եվրոպաներում մեր գլխին դավադրություններ էին կազմակերպում ու մենք էլ հազիվ մեր այս վերջույթը պրծացրինք նրանցից։
Առաջարկում եմ մեր իշխանություններին հրապարակել բանակցված այն տեքստը, որը մենք ունեինք ու որը համաձայնեցվել էր նախաստորագրման համար։ Անիմաստ է այն արդեն թաքցնելը։ Հատկապես, երբ մոտ ապագայում սպասվում է նմանատիպ փաստաթղթի ստորագրում Մաքսային միության անդամ պետությունների հետ։
Գոնե համեմատելու բան կունենանք։ Կհամեմատենք՝ մի քիչ կբարկանանք, մի քիչ կչարանանք, ֆեյսբուքներում մի երկու ստատուս կգրենք, օրաթերթերը մի քանի համար ավելի հեշտ կփակեն, Հանրայինը կկարողանա Մաքսայինի հետ սպասվող տեքստը ավելի պայծառ լույսի տակ ներկայացնել, ԱԺ-ում մի քանիսը շոու կսարքեն, յութուբներում նրանց ելույթների ձայնագրությունները կտարածվեն, մի երկու վերլուծաբան մի երկու թիվ կհիմնավորի, մյուսները ուրիշ թիվ կհիմնավորեն, մի երկու սոցհարցում կլինի, կպարզվի, որ մենք ազգովի դարերի խորքից պարտական ենք հյուսիսային ինչ-որ ազգերի (ասես «թավան» լինի, որը հնարավոր չէ էլ փակել), մի քիչ կհրճվենք (երբեմն՝ հորթային), մթնոլորտն ավելի կգաղջանա։ Մի կես տարի այս ընթացքում կանցնի։ Ձմեռը հեշտ կանցնի, գարնան հետ բնությունը կխոսի, մարդիկ այլ բաներով զբաղված կլինեն, ամռանը ալարկոտ մի հոգնություն կիջնի երկրիս վրա, աշունն էլ հերթական թեժը կլինի, ինչպես միշտ է լինում։ Դրանից հետո էլ մի բան կլինի, էդպես չի մնա, դարդ մի արեք։
Ու ազգովին կրկին կտրվենք ընթացքին։ Խոհանոցներում մի քիչ կբզբզանք, խորովածի մանղալի շուրջ էլ կբզբզանք, խաշի շուրջ չի ստացվի, քուններս շուտ կտանի, համ էլ միտքը իջած կլինի ստամոքս, նույնիսկ սիրուն կենացներ չեն ստացվի, ռուսաստաններում կբզբզանք, ում բախտը բերի՝ եվրոպաներում ու ամերիկաներում. մի կյանք է, շատ չէ, կանցնի։ Գլխավորը՝ ուրիշները ուրիշներին չթողնեն որ մեզ ջարդեն։ Մնացածը լուծվելիք հարցեր են՝ նախագահականում հաստատ ծանոթներ կունենաք։
Ասոցացման մասին համաձայնագրի տեքստը, մոլդովականը, ընդամենը 6,7 մեգաբայթ էր։ Չափման այլ միավոր այս պահին չունենք, ափսոս։ Ինչո՞վ չափել։ Չնայած կարելի է նաև էջերի, բառերի, նաև տառերի քանակով՝ ներառյալ կամ առանց բացատների։
Մարատ, չորեքշաբթի
--yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-89625738025725304162013-11-18T18:08:00.002+04:002013-11-18T18:08:33.095+04:00Ահա և վերջԵրբ հանկարծ հասկանում ես, որ Հայաստանում քո ջանքերի առավելագույն դրամական փոխահատուցումը, այն էլ լավագույն դեպքում, չի կարող գերազանցել $1500-ը։ Սա այն դեպքում, երբ քաղաքական կողմնորոշումներում, մարդկային հարաբերություններում ազնիվ ու հաշտ ես գոնե ինքդ քեզ հետ ու դեռ երիտասարդ ես։
Իսկ հեռանկարը գնալով մարում է, ո՛չ երիտասարդը անիմաստ աշխատուժ է, նա միանշանակ չի ենթարկվելու։ Ահա և ամբողջ հեռանկարը։
Բիզնեսի ու սեփական գործի մասին չեմ գրում։ Տուն հազիվ թե պահես։ Ստացվում է Հայաստանում հնարավոր չէ ապրել։ Հնարավոր է։ Ամեն ինչ հնարավոր է։ Պարզապես երբեմն ստացվում է (իմա՝ կպնում է), երբեմն էլ չի ստացվում (չի կպնում)։
Ահա և ամբողջ տրամաբանությունը. հետևողականություն, երկարատև համակարգված աշխատանք, ջանք, քրտինք - փնտրել պետք չէ։ Լինում է այն, ինչ լինում է։ Ստացվում է այնպես, ինչպես ստացվում է։
Ոչ մի բան չեմ հարցնում։ Պատասխան չկա։
Երկուշաբթի իրիկուն, Մարատ
yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-67613740411797312102013-11-08T16:25:00.001+04:002013-11-12T18:03:10.919+04:00հանաներ նաներ նաներ ջան...Չէ, ոչ մի բան էլ չկա, նույնիսկ վերջակետ չկա, միայն ստորակետ է լինելու, վերջում էլ բազմակետ, ու ցնդաբանություն, ուրիշ այլ բան հնարավոր էլ չէ, սուբյեկտիվ, թե օբյեկտիվ, սա էլ կապ չունի, պարզապես չէ, չէ, ուրիշ բան չկա, լացուկոց չէ, բողոք չէ, տեմպ է, ընթացք, օրեր, տարի ու կյանք, լավ է լինելու,
Աննան կատակում էր, թե նույնիսկ պատկերացնում է, թե դեմքի ինչ արտահայտությամբ եմ սա ասում, իսկ դա մի քանի տարի առաջ էր, ու մի տարի հետո էլ է լինելու, միևնույն է, լավ է լինելու, այլ տարբերակ չկա էլ, ընդ որում, հակառակը վատն էլ չէ, երևի այն է, ինչ կա հիմա, իսկ հիմա ոչ մի բան էլ չկա, որոշեցի, որ նույնիսկ պարբերություն էլ չկա, չնայած Վահան Միխայելիչից եմ սա թխել, իսկ նա էլ ինչ-որ բան անելու համար, որի մեջ իմաստ է տեսնում, որոշել է գիրք գրել, հետաքրքիր են մարդիկ, ամեն ինչի հանգրվանը գրի մեջ են տեսնում, ոմանք հիմա, մյուսները հետո, տապանաքարերի վրա փիլիսոփայական ինչ-որ երկտողով, թե իբր ակամա եկանք, դատարկ գնացինք, չնայած դատարկ բոլորն են գնում, չդատարկությունը չգիտես ինչով ես չափելու, գրից բացի, երևի նաև հիշողությամբ, չնայած այն այնքան կարճ է, նույնիսկ մեկ սերունդ չի փոխանցվում, չեմ էլ ասում, որ անգամ այդ սերունդի կյանքի ընթացքում բացի պոռթկումնային զեղումներից չի էլ հիշվում, մի բաժակ, կյանքի փոքրիկ մի դժվարություն, քարիկ, սայթաքման չնչին մի առիթ ու աչքերդ լցվում են, երբեմն միայն հոգին է լցված, ու սկսում ես հիշել, երևի նրանց կարիքն ես ունենում, դրանից է, չէ, չէ էլի, ընթացք է, ուրիշ բան սպասել պետք չէ, հուսալ պետք չէ, մեծ-մեծ խոսալ էլ պետք չէ, թե այս ամենը հնարավորություն է, ոչ մի հնարավորություն էլ չէ, այդ հետո է այն դառնալու հնարավորություն, երբ լավը արդեն եկել է, կամ կարծում ես, որ եկել է ու սկսում ես հետ նայել ու ինքդ քո համար որոշել, թե այդ երբվանից եկավ այդ լավը, որ դու այդ պահին չզգացիր, բայց հետո լավ եղավ, կամ էլ ինչ եղավ, որ այսպես եղավ, այսինքն լավ չեղավ, ինչն իմաստ ունի, հետո կիմանաս, երևի, կամ չես էլ իմանա, մինչև չորոշես, որ դա հենց այն է, ինչն իմաստ չունի ու հենց դրանում էլ իմաստ տեսնես ու սկսես ապրել, Բրեդբերին ասում էր իմաստը հենց ապրելն է, սա էլ է տարբերակ, երևի միակ տարբերակն է, չնայած ամենադժվարը հենց ապրելն է, արթնանալը ու մինչ մյուս արթնանալը ինչ-որ մի բան անելը, կամ էլ չանելը, ով իմանա, որն է սրանցից տեղինը, չեմ ուզում ճիշտը գրելը, սա ճշտի կամ ոչ ճշտի բան չէ, երևի բարու ու չարի բան է, չնայած դե արի ու գլուխ հանի, թե որն է բարին, որը չարը, չէ, բան չկա, ստորակետ առայժմ, ու մեկ էլ երաժշտություն, ու հոգու ազատություն, որը, չնայած երգել չգիտի, բայց երգում է, հայերեն, ու պարել չգիտի, բայց պարում է, զուսպ, գնում է, գալիս, տեղում, ու դոփում է, դոփում, դոփում, ուզում է որ հողին կպած մնա, որ հողի զգացումը չկորցնի, դոփում ինչքան ուժ ունի, ու երգում, հանաներ նաներ նաներ ջան... սարեր, սարեր, սարեր...yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-15805658239455965212013-10-17T17:29:00.000+04:002013-10-17T17:29:39.431+04:00Երբ սկսում ես հարմարվել հոգունԵրկար չէի, գրում. համապատասխան երաժշտություն չէր ճարվում։ Հիմա էլ չի ճարվում, ինչ որ Բախ է, Գյուրջիև։ Էլի նույնն է, չհաշված իհարկե, որ ամեն ինչ մի փոքր վատացել է, ներառյալ անորոշության աստիճանը։ Երևի ամենուրեք է այդպես, գումարած միջին տարիքի սինդրոմը։ Հետաքրքիր է, սկզբում ուզում ես մեծանալ, հետո սպասում ես, որ կյանքում քո հերթը հասնի, երբ հասած պիտի լիներ՝ միջին տարիքի սինդրոմ։ Հետո՝ էլ չգիտեմ։ Կերևա։
Իրականում գրելու շատ բան չկա։ Ամառն անցավ, աշուն է։ Ինչու, երբ հասցրեց, չհասկացանք։ Նույնիսկ Ղուկասյանն այս տարի այլ կերպ թվաց։
Ընտանիքը կիսվում է, շարունակելու է կիսվել։ Հետո ինչ կլինի, գլուխ չես հանի։ Աստված գիտի։
Արևը բարկ է։ Մեղավորը երևի բարկությունն է։ Աշխարհի դարդը երևի միայն ինձ չի հուզում։ Մեր սարերում փակվել էլ չի լինում, մոտակայքում սար չկա։ Եթե կա էլ, շենքեր են, շենքեր։ Քամոտ չէ, ցուրտ չէ։ Բարկ է, երբեմն՝ գաղջ։ Հիմնականում գաղջ։
Ցուրտ եմ ուզում, կամ էլ տաք, բայց ոչ գաղջ։ Ո՛չ հնչակ, ո՛չ դաշնակ չեն լինում։ Երկուսից մեկը։ Այնքան էլ բարդ չէ, քան մենք ենք բարդացնում։ Պարզ են, շատ պարզ, բնական պահանջների մակարդակում։
Ինչու ես հարմարվում հոգու հետ։ Կռվելուց հոգնել ես երևի. երևում է, նա չի հոգնել։ Ի՞նչ է ուզում։ Երկա՞ր է կռվելու։
Հինգշաբթի, Մարատ
--yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-75303031969299772972013-09-17T11:27:00.002+04:002013-09-28T21:38:57.377+04:00Տաղ ժողովրդավարականՈւզում եմ, որ Սերժիկը դասախոս դառնա
Ու երկար սպասի աշխատավարձին,
Փողը Արդշինի քարտով ստանա
Ու անհամբեր սպասի մյուսին։
Ուզում եմ, որ տխուր լինի,
Թեկուզ լինի մի տեսակ,
Կյանքի իմաստը չհասկանա,
Ու շուրջը լինի բարդակ։
Ուզում եմ որ Սերժը հանկարծ
Հասկանա իմաստը կյանքի,
Իրա ոտքով- իրար ձեռք բռնած
Երկրորդի հետ հետ գան դարձի։
Ուզում եմ որ Սերժը Լեննագան
Գազելով գնա ԲՀԿ-ի,
Եվրասիական թվա ճամփան
Ու հաճույքից չընկնի քյադակ։
Ուզում եմ որ Սերժիկը
Մարշուտկով գնա գործի,
Հենրիկ Նավասարդյանին իր մոտ կանչի-
Ու կտրվի ակտիվիստների հացը։
Ուզում եմ որ Սերժիկը
Ջրաչափի վրա դընի մագնիս,
Փորձի հետ տալ գազի «սոչիկը»,
Թիրախից դուրս եկած գնաճը՝ տանձիս, տանձիս, տանձիս...
Ուզում եմ որ Սերժիկը
Դաշնակների հետ նստի սեղան,
Տան ու առնեն մի կես բերան,
Ու Վահանը դառնա դեսպան։
Ուզում եմ որ Սերժիկը
Որոշի նստել գնացք,
Ու մինչ այդ պաչի դուռը
Ու սրանով փակվի հարցը։
Ուզում եմ որ Սերժը,
Մի քանի տեղով աշխատի,
Նախագահական միայն
Ընդմիջմանը վազել հասցնի։
Շարունակելի...
--yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-31548646964452535982013-09-13T18:00:00.000+04:002013-09-13T18:00:03.931+04:00Մի քիչ ցինիզմով յոլա գնանք...Երբ հնարավորություն ընձեռվեց Մոնթե Մելքոնյանի այրուն՝ Սեդա Մելքոնյանին հարց ուղղել, երկար էի մտածում, արդյոք պետք է հարցնել։ Չհարցրեցի։ Մտածեցի՝ կվիրավորեմ նրանց։ Իսկ պիտի հարցնեի՝ ի՞նչ է կարծում, սա այն էր, ինչ ուզում էր Մոնթեն։ Ինչ կասեր Մոնթեն, եթե տեսներ այն, ինչ կա այսօր, ինչով զբաղված են այսօր շատերը, որոնց հետ նա կողք կողքի էր։ Մտածում էի հարցնել՝ արդյոք կկռվեր, եթե իմանար, ինչ կլինի հետո (հարցը հիմար թվաց այդ պահին, հիմա էլ է հիմար թվում)։ Չնայած Սեդա Մելքոնյանը այս կամ այն չափով պատասխանեց բոլոր այս հարցերին, կարող եք նայել այստեղ։
Զուտ երեխայական հետաքրքրասիրություն էր, տեսնել, թե ինչպես են մյուսները գնահատում իրենց անցած ճամփան, ինչով են չափում այդ գնահատականները։ Կապրեին նույն կյանքը, եթե նորից ապրելու հնարավորություն տրվեր նրանց։
Պարզ հարցեր են սրանք, նույնիսկ՝ պարզունակ։ Արժե՞ քո ու ուրիշների ձեռքով կառուցել տունը, որը հետո քո իսկ ձեռքով ավերելու ես։ Ավերելու ես դանդաղ, հետևողականորեն։ Ու քեզ թվալու է, թե տունը միայն քոնն է, դու կռվել ես, ուրեմն իրավունք ունես, շատ իրավունքներ ունես...
Երբ հերթը հասնում է բացատրություններին, արդարացնել կարելի է ամեն ինչ։ Մատնությունն էլ կարելի է արդարացնել։ Եթե անգամ ինքդ քեզ ես մատնել։ Մատնել ես՝ հանուն քեզ։
Սերունդը, որը իմ ու իմ երեխաների համար որոշում կայացնելու ու արժանապատիվ ապրելու իրավունք (ոմանք սա անկախություն են ավանում) պահանջեց ու ձեռք բերեց, այսօր մատնում է իրեն։ Ժառանգել չի ուզում։ Ոմանք հոգնեցին (ափսոս), մյուսները հաջողություն մաղթեցին ու գնացին, մնացին նրանք, որոնք պատրաստ են մատնել իրենց։ Ու հիմնավորել իմ շահով, իմ երեխայի շահով, չմոռանալով, իհարկե, ազգի շահը։
Այս ամենը, իհարկե, «նվնվոց» է՝ վերլուծություն չէ, հաղթողի տրամաբանություն չէ, մրցակցային առավելություն չէ, մրցունակություն չէ, մանր քաղաքական ժուլիկություն չէ, ի վերջո՝ հայրենասիրություն չէ, հատկապես, երբ աջուձախ տնտեսական ճգնաժամ է մոլեգնում, մյուսներն էլ հա՛ քնում, հա՛ արթնանում, հա՛ մտածում են ինչպես են քեզանից քո Ղարաբաղը խլելու։ Էլ բան ու գործ, դարդ ու ցավ չունեն, միակ «մախաթը» Ղարաբաղն է։ Ու դու էլ հա՛ քնում, հա՛ արթնանում, հա՛ մտածում ես ազգային անվտանգության մասին՝ թուրքը մի կողմից, ադրբեջանցիները՝ մյուս, վրացիները՝ մարդ դուրս չեկան, իրանցիները՝ պարզ չէ, Ռուսաստանն էլ չի ուզում ձեռքը քո վրայից վերցնել, Եվրոպան էլ դեռ լեռները բարձրացող նավեր չի հնարել... Իսկ դու՝ հա՛ քնում ես, հա՛ արթնանում, հա՛ մտածում... տեսնես մտածո՞ւմ ես արդյոք։ Հազիվ թե մտածելով այսքան ապրեինք։ Ուրեմն չմտածելը մեր մրցակցային առավելությունն է։ Իսկ համաշխարհային տնտեսական բարդ պայմաններում մրցակցային առավելություն ունենալը լավ բան է, որովհետև դու չես մտածում, բայց հա՛ քնում ես, հա՛ արթնանում ես, իսկ Ղարաբաղը դեռ քոնն է ու քոնը...
Ցինիզմ։ Դե ուրիշ բան չկա, մի քիչ ցինիզմով յոլա գնանք, հետո կերևա։
Մարատ, ուրբաթ, իրիկունyavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-13885084583526315582013-09-03T15:03:00.000+04:002013-09-03T15:08:08.136+04:00Աշխարհին իր դարդն էլ է հերիքԴիրքը կյանքի նկատմամբ միշտ «գերազանցիկի» է եղել՝ դու աշխատում ես ինչքան կարող ես ու աշխարհը գնահատում է քեզ։ Այսպիսի գերազանցիկության մեջ «դասարանի ավագի սինդրոմ» չկա. դու ինքդ քեզ հետ ես ու վստահում ես միայն քեզ։ Աշխարհը պասիվ ընկալող է։ Ժամանակ առ ժամանակ խնդիր է առաջանում իհարկե, աշխարհը դադարում է ընկալունակ լինել, բայց թե դա հեչ։ Ամեն ինչ անցողիկ է, ներառյալ գերազանցիկությունը։
Դիրքի «լավ-վատը» չեմ քննարկում։ «Լավ-վատը» հարաբերական է, անցնում է, հետո պետք էլ չէ։
Այս ամենը պարզ ու հասարակ ապրել է։ Մի օր լավ, մի օր՝ ավելի լավ, մի օր՝ լավից էլ լավ, մինչև տեսնես ինչ է լինում։ Որպես կանոն ոչ մի բան էլ չի լինում։ «Լինել-չլինելը» անհատական գնահատման խնդիր է, որը պիտի չափես Աստված գիտի թե ինչով, ու ամենից առաջ, թե առավոտյան ինչպես ես արթնացել։ Մարդ ես, երեկոյան մի գավաթ գարեջրից հետո կարող է գլուխդ ցավում է կամ էլ իրիկունը պարզել ես, որ մարդկանց չես էլ ճանաչում։ Կյանք է, ամեն ինչ կպատահի։
Գլուխը պիտի կախել («կախգլխության» հետ կապ չունի, չնայած հենց դրանից է գալիս) ու անել այն, ինչ անում ես։ Ու չսպասել աշխարհին։ Աշխարհին իր դարդն էլ է հերիք՝ տապակվելու համար։
Լավատեսությունը, ախր, լավ բաներ գրելը կամ խոսելը կամ անընդհատ ժպտերես լինելը չէ։ Անգամ պայծառ ապագային պայծառ նայելը չէ։ Հոռետեսությունն էլ միշտ խառնված հոնքերը չեն ու այն, ինչը մյուսները «նվնվոց» են անվանում։
Իսկ աշխարհը հասկանալ փորձելը երբեք չպիտի դադարեցնել, հակառակ դեպքում՝ աշխարհը կգնա, ու այդպես էլ չես իմանա, թե ինչու էիր այստեղ։
Երեքշաբթի, Մարատ
--yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com0