Wednesday, December 24, 2014

Այլ կերպ չի էլ կարող

Չի ստացվելու, ի սկզբանե եմ ասում։ Գիտե՞ք ինչու. խոսքը, ավելի շուտ բառը, կորցրել է իր նշանակությունը, ինչ-որ բան նշանակելու նշանակությունը։ Այն իմաստ չունի։ Այն կորել է քանակի մեջ, տպագրության մեջ, բոլորի մեջ։ Կորել են մարդիկ, որոնք ընկալում էին խոսքը։ Այն արժեզրկվել է։ Գին չունի։ Ավելի շուտ ունի, հստակ գին ունի։ Ու դրանից է արժեզրկվել։ Թացը չորի հետ է խառնվել, սպիտակը սևի, բարին չարի ու ամեն ինչ է խառնվել։ Ինչո՞ւ գրել։

Tuesday, September 16, 2014

Պիտի որ ծանր չլիներ

Երևի վախկոտ եմ, չէ, հաստատ։ Մանկությունը չեմ հիշում, առանձին դրվագներ. դրանք միշտ վախի հետ են կապված. լուսավոր չեն, պարտության հետ կապված. պարտություն քաջության հանդեպ. երբեմն ազնվության, երբեմն «տղամարդ լինելու»։ Վախ. «ճիշտը չանելու նկատմամբ»։ Ու հետո զզվանք։ Հիշողությունը փաստորեն ընտրողական է, չափազանց ընտրողական։ Դե արի ու գլուխ հանիր։

Monday, September 8, 2014

Դե կյանք է, ենթարկվում ենք էլի...

Գիտեի, որ համալսարանի համն էլ էր ելնելու, ինչ որ պահի ելնելու էր. ու թվում էր, թե այդ պահը դեռ կգա, հիմա դեռ դրա ժամանակը չէ։ Բայց ուրբաթները շաբաթից շուտ գալու սովորություն էլ ունեն։ Հիմա ելավ արդեն։

Tuesday, July 8, 2014

Մի քիչ էլ, ու վերջ

Սթափվել է պետք, չնայած շատ բան է պետք։ Մի կողմ քաշվելը, թատրոնում միայն հանդիսատել լինելը, կրկեսին չմասնակցելը միայնություն ու մեկուսացում է բերում։ Իսկ ներկայացումը տրագիկոմեդիա է, ցինիզմի ակնհայտ դրվագներով։

Monday, June 23, 2014

Տառապանքն էլ է մանր

Այն Ռանդի «Ատլանտը (Ատլասը) թոթվեց ուսերը» երևի այն գիրքն է, որը լավագույնս կարող է բացատրել այսօրը՝ տրամադրությունները, ցանկությունները, իղձերը, նպատակները։ Եռհատորյակը կարճ ասած, գործադուլ է առաջարկում, ոչ դասական իմաստով։ Չաշխատել բոլոր նրանց հետ, ովքեր թալանում են քո ջանքը։ Խոսքը վարձատրության մասին չէ՝ այդ աշխատանքի դիմաց։ Այն կարող է արդար կամ քիչ արդար կամ անարդար լինել ու այդքանով՝ ուղղելի կամ էլ ոչ այնքան։ Խոսքն այլ բանի մասին է։ Գիրքը չեմ վերապատմի, ժամանակ ու հավես ունենաք, նայեք։

Thursday, May 22, 2014

Ցնորք

Այսքան մոլորված, չեմ էլ հիշում երբ էր։ Ներքին զգացողության խնդիր չի կարող լինել։ Չէ։ Այդ դեպքում ստացվելու էր, որ, նվազագույնը, հիվանդ ես, երևի  հոգեկան։

Wednesday, March 26, 2014

Այնքա՜ն կարևոր էի թվում

Որոշեցի արտագաղթի իմ սեփական պատմությունը գրել. գնացի 2003-ին։ Աղջիկս երեք տարեկան էր. տղաս այնտեղ պիտի ծնվեր, իմ աշխատավարձը յոթ հազար դրամ էր, ևս չորս հազար վաստակում էր կինս։ Գերմանիան, այն տարիներին, պատկերացնում եք։

Monday, March 10, 2014

Ու շատ ենք սպասելու

Մարդ չդառանք, մնում է պարզել, հետո ինչ ենք անելու։ Հերթական անգամ՝ անպետքություն, անելանելիություն, անիմաստություն, ինքնախարազանում ու ինքնախոշտանգում։

Friday, January 10, 2014

Էլի լուսադեմ

Վերջապես երաժշտություն գտնվեց, բայց մինչև ֆահմեցի, որ պիտի գրել, արդեն ուշ էր՝ դատարկվել էր, չնայած վերջերս չի էլ լցվում։ Ժամանակ կար, երբ ստիպում էի ինձ չմտածել, կռվի ու ղալմաղալի բուն էր մտածելը, ինքս ինձ հետ. մահու չափ ուզում էի հաշտվել ինձ հետ, եթե ոչ հաշտության գալ, գոնե դադար վերցնել։ Հիմա հակառակն է, չմտածել լինում է, բայց դրանից դատարկվել է։ Ինչ որ հիմար մտքեր են անընդհատ գալիս. ամեն լուսադեմը մղձավանջ է, անվերջ մղձավանջ. ինչո՞ւ է լուսադեմ։ Երբ է վերջանալու, ինչու քնած չեմ, ինչու չի ստացվում քնել, ինչու չեմ հոգնում մեռնելու չափ։ Վե՞րջը։ Ու ամեն անգամվա պես՝ չնայած վերջում լավ է լինելու։