Friday, January 10, 2014

Էլի լուսադեմ

Վերջապես երաժշտություն գտնվեց, բայց մինչև ֆահմեցի, որ պիտի գրել, արդեն ուշ էր՝ դատարկվել էր, չնայած վերջերս չի էլ լցվում։ Ժամանակ կար, երբ ստիպում էի ինձ չմտածել, կռվի ու ղալմաղալի բուն էր մտածելը, ինքս ինձ հետ. մահու չափ ուզում էի հաշտվել ինձ հետ, եթե ոչ հաշտության գալ, գոնե դադար վերցնել։ Հիմա հակառակն է, չմտածել լինում է, բայց դրանից դատարկվել է։ Ինչ որ հիմար մտքեր են անընդհատ գալիս. ամեն լուսադեմը մղձավանջ է, անվերջ մղձավանջ. ինչո՞ւ է լուսադեմ։ Երբ է վերջանալու, ինչու քնած չեմ, ինչու չի ստացվում քնել, ինչու չեմ հոգնում մեռնելու չափ։ Վե՞րջը։ Ու ամեն անգամվա պես՝ չնայած վերջում լավ է լինելու։