Saturday, July 31, 2010

ՀՈՂԻ ԽՆԴԻՐԸ

Օրեր առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ չգիտեմ որերորդ համագումարում բարձրաձայնել էր մի կարծիք, որով, ըստ էության, Հայաստանին դատապարտում էր առանց փոփոխությունների ապագայի ու կայուն հետընթացի, կամ էլ լավագույն դեպքում լճացման, եթե չլուծվեն առկա խնդիրներն իրար եղբայր, բայց մեզ թշնամի հարևան երկու ազգերի հետ: Ընդ որում, հիմնադիր նախագահը որպես լուծման միակ հնարավոր բանաձև նշում էր փոխզիջումների ուղին` համարելով դա այս 20-ամյա դրամայի միակ իրատեսական ու պրագմատիկ հանգուցալուծում:

Friday, July 30, 2010

Խաչմերուկ



--
«Կորչում գնում են, հեռանում, մեկ-մեկ բոլոր մեր ջութակները,
Ձեզ պետք է մի նվագախումբ, որտեղ տիրում են թմբուկները
Որտեղ ամեն մի մեղեդի փչում են լոկ փողայինները,
Երբ լարերի ձայներ չկան, նրանք են մենակատարները:

Ձեզ չեն ների, որ դիմացաք, չնվաղեց երբեք ձեր կամքը,
Չներեցիք և հեռացաք` նախազգալով խաղի ավարտը,
Ձեզ չեն ների, երբ ետ դառնաք, երբ որ մարեն հիմար կրքերը,
Երբ քանդելուց հետո նորեն կպահանջվեն շինարարները։

Ձեզ չեն ների, որ չկորաք, պահպանեցիք ոգու տաճարը,
Որ դատեցիք ինքներդ ձեզ հեգնած նրանց նեխած ատյանը,
Որ հարբեցող դուք չդարձաք կյանքի հոտած պանդոկների մեջ,
Եվ չկորաք թմրած ծխում՝ տառապյալի հիմար դերի մեջ ...

Տեսե՞լ եք դուք այնպես ճատրակ,
Որտեղ խաղում են լոկ սևերը. 
Կյանքի բեմից դուրս շպրտված՝
Լուռ հեռանում են սպիտակները»:

Ա.Մեսչյան

Wednesday, July 28, 2010

ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Այս գրառումը շաբաթներ առաջ զետեղել էի Facebook-յան էջումս` կարծիք արտահայտելով օտարալեզու դպրոցների վերաբացման շուրջ: Քանի որ բլոգում ընթերցողների լսարանը կազմությամբ այլ է, ապա կարծում եմ, որ գրառումը կարելի է «վերաpostել», մանավանդ որ խնդիրն առ այսօր նշանակալի է և զբաղեցնում է հայ հանրության միտքը։

Դպրոցների վերաբացման խնդիրն է ճախրում օդում, օտարալեզու դպրոցներինը: Բանավիճում են բոլորն անխտիր, անգամ տարրական դպրոցական կրթություն չունեցող ու դպրոց բառի բուն նշանակությունը միայն մասամբ ըմբռնող անձինք: Ինչպես և վայել է «բարձր տեխնոլոգիաները պետական գերակայություն հռչակած» պետության քաղաքացուն, այս հետզհետե սրացող դիմակայության մասին իմացա facebook-ից:

Tuesday, July 27, 2010

ՄԵԿ ՔԱՅԼ ՀԵՏ, ԵՐԿՈՒ ՔԱՅԼ ԱՌԱՋ

1917 թ. հոկտեմբերի 25-ին Պետրոգրադում սկսվեց զինված հեղափոխություն, որի արդյունքում իշխանությունը Ժամանակավոր կառավարության ձեռքից անցավ բոլշևիկներին: Դրանով մեկնարկեց պատմության մեջ նախադեպը չունեցող ահռելի մի փորձարկում, որի ընթացքում տասնամյակներ առաջ ձևավորված հիմնադրույթներն ու տեսությունները սկսեցին կիրառվել միլիոնավոր քառակուսի կիլոմետրեր ընդգրկող տարածություններում, իսկ փորձի մասնակիցներն ու օբյեկտները դարձան տասնյակ ազգություններ և ժողովուրդներ:
Շուրջ երեք տարի անց մեծ հեղափոխության ալիքները հասան նաև բզկտված ու կործանման եզրին գտնվող Հայաստան, որը դաշնակցական կառավարության և քեմալական Թուրքիայի համատեղ ջանքերով, ապրում էր իր առանց այն էլ խղճուկ գոյության հոգևարքը: Թե որն էր դաշնակների «ներդրումն» այդ ոչ այնքան ազգանվեր գործում, դա մի առանձին գրառման թեմա, ավելին, դրա կարիքը չկա էլ:

Saturday, July 24, 2010

Հայրենիքը հեռուեն պիտի «սիրել»

Պետության շուրջ խոհափիլիսոփայել «հեշտ» է, երբ հենց նոր հերթական պիցցան ես խժռել, կոկա-կոլայի ուղեկցությամբ, աշխատանքային օրը հետաքրքիր է եղել և ինֆորմացիայի, և գիտելիք, և արդյունքների և շփումների առումով, օրը ուրբաթ է, ավելի շուտ ուրբաթ իրիկուն, շաբաթ գրադարանը ժամը 9-ից է բաց, ուրեմն կարելի է մինչև 8։05-ը քնել, որովհետև ավոտոբուսին կարելի է 8։37-ին հասնել, գրադարանում հանգիստ աշխատել ու այպես շարունակ։ Այսինքն այս պահին մի քանի երնեկ մի տեղում է ու նույն ժամին։)) Ծովը ծնկերիդ հետ է, մոտավորապես այս վիճակն է, սիրտդ ուրիշ բան է ուզում։))) Խոհափիլիսոփայել, կուշտ փորով խոհափիլիսոփայել, հայրենիքի մասին, Սասունը ճիշտ էր ասում «Հայրենիքը պիտի հեռուեն սիրել»։)) Ուրեմն սիրենք, յալլաաահ …

Tuesday, July 20, 2010

Եվրոպատուհաններով թշվառության մասին կամ ...

Թշվառ ու հրաշագեղ իրականություն տեսել ե՞ք։ Տարօրինակ բան է ու տարօրինակ զգացում, զգացում, որը դժվար է նկարագրել, ավելի շուտ հասկանալ է պետք սկզբում, որ հետո կարողանաս փոխանցել։ Էլ ավելի հետաքրքիր ու գույները խիտ է, երբ այդ ամենը քո հայրենիքի մասին է։ Շատ ավելի խտացնում է գույները, երբ պրիզման, ավելի շուտ օբյեկտիվը, որն այդ ամենը փոխանցում է հեռուստատեսային էկրանին, գերմանական է։ Ինչ երկարացնեմ, գերմանական արտադրության ֆիլմ էր, ահա թե ինչի մասին։

Saturday, July 17, 2010

ԾԱԽՎԵԼՈՒ «ԱՐՎԵՍՏԸ»

Թե ինչքան թույլ է ու խզված Հայլուրի կապն օբյեկտիվ իրականության հետ, գիտեն անխտիր բոլորը։ Այդ երևույթի մասին գրել են իրենց քիչ թե շատ հարգող բոլոր լրագրողները, այն քննադատել են քիչ թե շատ կապակցված խոսք ունեցող բոլոր քաղաքագետներն ու հասարակական գործիչները (ինչքան հիշում եմ, նույնիսկ «Արմենիայի», ու, ընդհանրապես, հայ իրականության մեգաաստղեր Հայկոն ու Մկոն են անդրադարձել դրան)։ Ես, իհարկե, ոչ լրագրող եմ և ոչ էլ, բարեբախտաբար, հայ քաղաքագետ, դրա համար Հայլուրի՝ ապատեղեկատվության և դրա՝ «ուղեղներ լվալու» քաղաքականության մասին «հանճարեղ բացահայտումներից» զերծ կմնամ՝ թողնելով դա մեր մտքի տիտաններին։ Փոխարենը ուզում եմ տողերի վերածել ներսումս ծնված մտորումներից մի քանի հատված, որոնք իրենց հերթին իրենց ծնունդով պարտական են Հայլուրին, ավելի ճիշտ դրա ռեպորտաժներից երկուսին։

Wednesday, July 14, 2010

Կադր ու էլի մի կադր ու էլի մեկը ու ոչնչի մասին

Գրելու անհագ ցանկության կա, բայց թե ինչ, անհայտ է, հոգնած եմ, նոր եմ տուն մտել, ինչ որ երգեր եմ լսում, որոնք հավանում եմ, հավանում եմ վաղուց, առաջին իսկ պահից, երբ վերցրեցի դրանք ուկրաինացի Յուրոկից, 2003-ի աշնանը՝ Океан Эльзи, խմբի անունը։ Հետաքրքիր տեմպեր են, գործիքավորում, խռպոտ ձայն ու այս ամենի համադրում, որը թույլ է տալիս դրանք անընդհատ լսել, չհոգնել։ Լսում էի ու մտածում, տաղանդավոր տղա է, հետո ինքս ինձ մտածում, բա հետո։ Մտածում հատվածական, իրար հաջորդող կադրերի պես, որոնք այստեղ ու այնտեղից ու շատ արագ, ահավոր արագ, որոնք վերջում ոչ մի պատկեր չեն տալիս, բայց ինչ-որ ֆոն կամ կոնտեքստ կամ երանգ ու գունավորում են ստեղծում, միգուցե և տրամադրություն ու կյանքին նայելու կերպ, եղանակ, ձև, ցանկություն, տեսակ ու այսպես շարունակ։ Դատարկ բառեր են, իհարկե բառերը չեն դատարկ, դրանց այս շարադրումը։ Հոգնած եմ, երգեր եմ լսում ու ինչ, ու ոչինչ ու էլի ոչինչ ու ոչինչ ու ոչինչ։

Thursday, July 8, 2010

63 օր 3*365-ի ընթացքում

Նստած ինչ որ մի բան եմ գրում, ավելի շուտ գրածը՝ 2003-ին, փոխում եմ, արդեն որերորդ անգամ։ Այն նախ հայերեն էր, իր տրամաբանությամբ, հետո ռուսերեն, հղումների սեփական բազայով ու այդ բազայի հիմքում դրվող գիտական գիտելիքով, հետո այն վերածվեց գերմաներենի, ինչն իր հետ բերեց այս ամենը, առաջին հերթին «գիտելիքը» վերանայելու անհրաժեշտություն։ Վերանայումները, իհարկե հեշտ չեն, քանի որ ամեն անգամ հղումների նոր կորպուս են պահանջում, իսկ դա՝ ժամանակ։ Մի խոսքով, հեշտ չէ, արդյունքում կրկին փիլիսոփայելու հնարավոր առիթ։) Ավանդույթի մասին։

Saturday, July 3, 2010

Մոցարտի, հոգեխանգարմունքի ու «բանասիրության» մասին

Կարդալ ու անընդհատ կարդալ հիմա ավելի շատ է ստացվում, ժամանակն է թույլ տալիս։ Կարդում ես ինչ պետք է, ձեռքի հետ նաև ինչ-որ այլ բան, որը հենց այդ վայրկյանին է պետք։ Մեկ-մեկ հետաքրքիր բաներ ես կարդում, որից հաճույք ես ստանում, մեկ-մեկ էլ այնպիսի «գրվածքներ», որ հետո ափսոսում ես դրա վրա ծախսված ժամանակի համար։ Շատ ավելի վատ տարաբերակն էլ կա, երբ այդպիսի «գրվածքը» իրականությունից հեռու է, իսկ շատ ավելի-ավելի վատ, որ այն ոչ միայն հեռու է իրականությունից, այլ այդ իրականությունը, իրենց իսկ բառերով, «հոգեխանգարմունքի» բեկմամբ է տեսնում ու էլ ավելի վատ, երբ այդ հոգեխանգարմունքային կերպը փորձում է որպես իրականություն ու ադեկվատ իրականություն «առաջ բրթել»։ Իսկ ամենավատը, ավելի շուտ զզվելին, որից նվազագույնը նողկում ես, իմ սպիտակցի ընկերն ասում էր (կներեք) «....ելդ գալիս է», երբ այդ ամենը նեղ անձնային շահերի կտրվածքով է։ Այ սրա ու էլի մի քանի այլ «բան»-երի մասին։