Friday, May 31, 2013

Գաղջոտները

Ֆորումներից մեկում, որտեղ քննարկվում էր՝ Հեմինգուեյ կարդալ, թե Ռեմարկ, ահա թե ինչ հանդիպեցի. «Գնա Ռեմարկ կարդա, երևի իրա մեջ էն ա դուրդ եկել, որ երկու էջը մեկ զռոցը գցում ա, փսլինքներն էլ կախում, իսկ Հեմինգուեյին կհասկանաս տարիքի հետ («Ծերունին և ծովը» նկատի ուներ – Մ.Յ.)»։ Իհարկե, պետք էր կողքով անցնել, եթե միայն չլինեին «զռոցն» ու «փսլինքը»։ Ու շրջապատում անընդհատ չհնչեր՝ «նվնվոց», «հոռետես/վատատես», «անհաջողակ», «մրցունակ չէ» որակումները բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրականությունը «գաղջոտ» են տեսնում կամ երբեմն ընկնում «մաղձի» մեջ։ Ու ցավ պատճառելու չափ իրականության արտացոլանքը չվթար։

Saturday, May 25, 2013

Երբ ապրելը չի միավորում

Միանգամից սկսեմ՝ կառավարության գործունեության նոր ծրագրի ԱԺ-ում քննարկման, պատգամավորների ելույթների ու հաստատման ֆոնի վրա, հաշվի առնելով նաև կարկտահարությունը Արմավիրում, Լյուքս Ստեփանյանի սպանությունն ու հաջորդած իրադարձությունները, մասնավորապես՝ զինվորական ոստիկանության աշխատակիցների պահվածքը։

Thursday, May 23, 2013

Հողը մինչև վերջ էլ գույն չունեցավ

Պարապ, պարապ, պարապ։ Միտք, խոսք, գործ, ամեն ինչ։ Անգամ երկիր։ Երկիրը չեմ ուզում շարունակել։ Բայց իրականությունը, երևի ամենից առաջ, հետո հույսերը, սպասելիքները, ցանկությունները, կյանքը։

Wednesday, May 8, 2013

Զուսպ, Ֆեդյա, զուսպ

Ընտրական հերթական թոհուբոհը վերջնականապես ցինիզմի վերածեց ամեն ինչ։ Առանց առողջ ցինիզմի հատիկի (մանանեխի հատիկի պես) հազիվ թե հնարավոր է համարժեք մնալ այս իրականությանը։ Խոսքը կորցնում է արժեքը, քանի որ դատարկաբանությունից այն կողմ չի անցնում։ Բառը կորցնում է իմաստը, քանի որ իրականությունում չի գտնում նյութը, առարկան, երևույթը, գործողությունը, որին պիտի հղի։ Խոսքն ու բառը ոչ մի կերպ չեն անդրադառնում մեզանից յուրաքանչյուրի վրա։ Արդյունքում թվում է, թե բոլոր բառերն են դատարկ ու ամեն ինչին պիտի ցինիզմով արձագանքել։

Sunday, May 5, 2013

Որ չզորեին հեռուն

Չէր կողմնորոշվում ուր փախչել։ Իսկ փախչել երևի թե պետք էր։ Զգում էր, որ մի բան այն չէ։ Երկար էր զգում, դժվարությամբ։