Monday, January 30, 2012

Անմասն մյուսներից

Վերջին մի քանի օրում ստացվեց նայել Ասղար Ֆարհադիի «Ամուսնալուծություն»-ը, Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում»-ը և «Օտարում»-ը, Տերենս Մալիքի «Կենաց ծառ»-ը։ Կորսված րոպեների չէին, ամեն դեպքում։ Էկրանին միչև վերջ գամված պահեց Ֆարհադին, «Կենաց ծառ»-ի համար ջանք էր պետք գործադրել, որն էլի իզուր չէր։ Ջեյլանը երևի ամենափիլիսոփայականն էր։ Ամեն դեպքում, հավանությունները միայն արևելքում են։

Sunday, January 29, 2012

Երևի ոչինչ

Երևի ներշնչանքն է կորել, շրջապատում այն փնտրելու ու չգտնելու չգիտեմ ինչը։ Փոքրացել է՝ անգամ հոգին։ Վերջինս երբեմն նաև չարացած է կամ մոտ չարանալուն։ Ինչ է լինելու վերջը։ Դե ամենավերջը պարզ է, մինչ այդ ինչ է լինելու։ Ինչ ենք փնտրում, կամ չենք էլ փնտրում։ Կլինի այնպես, ինչպես մենք ինքներս կանենք։ Բայց թե ով գիտի, ինչ է պիտի անել։ Երևի ոչինչ։

Friday, January 27, 2012

Հաշտվել ու առա՞ջ

Խառնվել է, շատ է խառնվել։ Նույնիսկ գրելը։ Անգամ ոճն է փոխվել։ Խառնաշփոթն ու լիրիկան ու անիմաստն ու իմաստը կորում են մեկը մյուսի մեջ։ Եթե կապն ուղղակի է մատների ու գորշ նյութի մեջ, ուրեմն այնտեղ էլ նույն վիճակը։

Wednesday, January 25, 2012

Քթից այն կողմ

Թեմաներ, թեմաներ, թեմաներ ... Փորձում ես միշտ չանձնավորված, կոնկրետ իրադարձությունների շուրջ։ Սա ավելի իրական ու իրատեսական է, ավելի «արդար ու օբյեկտիվ» է։ Չնայած վերջին երկուսը՝ դրանք չկան, գոյություն չունեն, հատկապես այսպիսի համակցությամբ։

Sunday, January 22, 2012

Ճիշտ այնպիսին, ինչպիսին մենք ենք

Հրաչյայի հետ ծանոթացա 2007-ին, եթե չեմ սխալվում։ Հետաքրքիր ծանոթություն ու բարեկամություն ստացվեց։ Հրաչյան «լուսավոր կետեր» էր փնտրում երկրով մեկ ու փորձում այդպիսիք ստեղծել։ Ու փնտրում է, ու ստեղծում, ու փնտրելու է ու ստեղծելու։ Միայնակ չէ այդ գործում ու լավ է, որ միայնակ չէ։ Ինչո՞ւ հանկարծ որոշեցի այդ մասին գրել։

Wednesday, January 18, 2012

Որտեղ լավ կլինի ...

Առավոտվանից մտածում էի ինչ գրել։ Հետո իրականությունն օգնեց, ինչպես միշտ, այն էլ երկու անգամ։ Մի անգամ իրական իրականությունը, մյուս անգամ՝ վիրտուալ իրականությունը, արտացոլված իրականի մեջ։

Monday, January 16, 2012

Հաշտ ու դատարկ

Վերջին գրառումը, պարզվեց, անհասկանալի էր ստացվել, նյութի կառուցման ու ոչ միայն այդ տեսանկյունից։ Միգուցե։ Երևի միտքը, որը տեքստի հետևում է, պարզ չէ, հստակ չէ, խառնված է՝ մազերի պես։ Ժամանակ է լինում, որ այդպիսին, այսինք՝ միտք, ընդհանրապես չկա, խաղ է, մտավարժանք, բառերի հաջորդականություն։ Քիչ է լինում, բայց լինում է։ Չնայած հիմա՝ ավելի շատ։ Կարդալ չի ստացվում, մտածել՝ նույնպես, էլ չեմ ասում իրիկունները կամ գիշերները մտածելու մասին։ Երևի նրանից է, որ որոշել եմ հաշտ ապրել՝ ինքս ինձ ու մյուսների ու իրականության ու շրջապատի հետ հաշտ ապրել։

Friday, January 13, 2012

«Բացարձակ հարաբերականության խաչակիր»

Նվարդի մոտ վերջերս մի հետաքրքրի նյութ, ավելի շուտ մանիֆեստի նման մի բան կարդացի, հետաքրիր էր։ Երկու միտք գրավեց, մեկը Հավելից, ումից մեջբերել էր Նվարդն ու մեկնաբանել ու էլի մի մեկնաբանություն։ Երկուսն էլ հայկական իրականության մասին, ու՝ իրեն այդ իրականության մաս համարող յուրաքանչյուր մեկի։

Monday, January 9, 2012

Քիմիա, չնայած երբեք էլ չեմ սիրել ...

Ինչ-որ շատ է կյանքապաշտական դարձել ամեն ինչ, ոչ մի վեհ ու հզոր ու լավ ու բարի ու խաղաղ գաղափար ու մղում ու ցանկություն ու ձգտում։ Այն, ինչ աջ ու ձախ ճահիճ են ասում, «Օրակարգ»-ում էլ «Նաիրյան դալար ճահիճ» էինք գրել, հաստատ իրեն զգացնել է տալիս։

Tuesday, January 3, 2012

Այսպիսի տարի, ահա ...

Տարին փոխվեց, փոխվեցի՞ն հույսերը, սպասումները, ակնկալիքները, հավատը ... միգուցե փոխվեցին, միգուցե, չգիտեմ՝ ավելի շուտ, երևի՝ ոչ, միայն տարեմուտն ու տարեսկիզբն են ստիպում մտածել, որ ինչ-որ բան փոխվեց, ինչ-որ բան պիտի փոխվի։ Իսկ կար այնպես ու մնաց այնպես, ինչպես կար։