Աստված մարդուն քիթ է տվել, նաև աչք, քչերին՝ քթից այն կողմ տեսնելու կարողություն։ Ուրեմն նրանց համար, ովքեր կարողանում են տեսնել նաև քթից այն կողմ ...
Եթե փորը կուշտ է ու մի քիչ էլ տաշտակին ես մոտ, սա չի նշանակելու, որ ամեն ինչ լավ է։ Այդ «ամեն ինչ լավ»-ը սուբյեկտիվ է, սուբյեկտիվ ապրելն էլ է սուբյեկտիվ, ոչ մեկին, բացի քեզանից ու քո սուբյեկտիվ շրջապատից այն պետք չէ։
Եթե ես չեմ տաշտակին մոտ, ապա դա չի նշանակում, որ ես քո տաշտակի վրա աչք ունեմ կամ հոռետես եմ, միգուցե իմ սուբյեկտիվը քո սուբյեկտիվով չափելի չէ ու քո տաշտակն էլ միայն քեզ է պետք ու կարևոր։ Քթից այն կողմը այսքանը հասկանալու համար է պետք։
Այսքան բան։
Կեսօրին մոտ, Մարատ
--
No comments:
Post a Comment