Wednesday, January 18, 2012

Որտեղ լավ կլինի ...

Առավոտվանից մտածում էի ինչ գրել։ Հետո իրականությունն օգնեց, ինչպես միշտ, այն էլ երկու անգամ։ Մի անգամ իրական իրականությունը, մյուս անգամ՝ վիրտուալ իրականությունը, արտացոլված իրականի մեջ։

Որ մեզանից շատերը վախկոտ են՝ հաստատ, ոմանք թուքումուրը անձրև են ընդունում՝ դա էլ հաստատ, ոմանք դատարկ տեղը հոխորտում են՝ դա էլ հաստատ, ոմանք սպասում են, որ մի բան դու կասես ու դրանից հետո իրենց տեղը նոր կզգան՝ դա էլ հաստատ, բայց որ վերջիններս հարմար պահի կսպասեն, որ քեզ մի հատ գոտկատեղից ներքև հավեսով խփեն՝ դա էլ հաստատ, որ ոմանք սիրում են օճառ՝ դա էլ հաստատ, ոմանք Ռ տառը՝ դա էլ հաստատ  ...

Ցանկը էլի շարունակե՞մ, զահլա չկա, ժամանակն ափսոս է։ Չեմ հարգում նման մարդկանց, դրա համար էլ ոմանց համար «գլուխը կախը» շատ ակտուալ պիտակ է ։)

Լավ կլինի տղեք, երբմեն նաև աղջկեք, լավ կլինի։

Հայկը մի անգամ Դանթեի «Աստվածային կատակերգության» ու բանակային իր տարիների մասին էր գրել, լինկը չգտա։ Այ հենց այդտեղ էլ լավ կլինի ...

Բարկացած ու քաղցած ու կեսօրից առաջ ու չորեքշաբի ու Մարատ

Ու Հ.Գ. Ու երևի իրականություն եմ վերադառնում ու ջան
--

1 comment: