ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.05.2013թ.
Բլոգում ավելացավ նոր էջ՝ eBook OPDS՝ թե ինչպես ՅԱՎՐՈՒՀՐԱՏ-ի էլեկտրոնային գրքերը կարդալ FBReader ընթերցիչում՝ Android, Blackberry, Symbian սմարթֆոններում։ Ու նաև՝ Goodreads-ում ՅԱՎՐՈՒՀՐԱՏ խմբի մասին։
27.05.2013թ.
Բլոգը թեթև ռեդիզայնվեց։ Մուշեղը կօգնի այն մինչև վերջ խելքի բերելու։
--.--.2012թ.
Ամսաթիվը չեմ հիշում, բայց բլոգում ավելացավ ՅԱՎՐՈՒՀՐԱՏ - eBook էջը, որտեղ կտեղադրեմ բոլոր այն հայերեն էլեկտրոնային գրքերը (еbup, mobi), որոնք ինքս կսարքեմ։ Հուսամ ապագայում նաև ուրիշ կայքերից էլ այդպիսիք կգտնեմ։ Բլոգի ու իմ լավ բարեկամ Մուշեղ Բաբայանի հետ «մտմտում» ենք առանձին սայթի շուրջ։ Տեսնենք ինչ կստացվի։ - Ֆեյսբուքը հուշեց՝ 15 հուլիսի, 2012թ. ։)
14.12.2011թ.
1in.am-ը սկսել է Ուրբաթի նյութերը, դեկտեմբերի 5-ից, տեղադրել նաև իր մոտ։ Գաղափարը դեռ վաղուց կար, դեռ Էդգարի հետ էին մի տարի առաջ քննարկում։ Այն ժամանակ չստացվեց, հիմա ստացվում է, մի փոքր այլ կերպ, քան պատկերացնում էի ես, ամեն դեպքում՝ Ուրբաթը ոչ միայն Ուրբաթում է հնարավոր կարդալ։) Սա առաջինն էր։
14.12.2011թ.
@Anahit Torosyan-ը իմ վերջին գրառումներից մեկը թարգմանել էր իսպաներեն, ջաաաաան, երևի առաջին իսպաներեն թարգմանված հայ բլոգերն եմ ։)))) Adema´s la nostalgia es cuando empiezas a olvidarte de ellos. Te parece que no olvidas, pero……primero la cara, luego la voz, luego les recuerdas solo entre la gente, que se esfuma, camina, pasa, luego la cocina, TV: telenovelas turcas, luego el patio, luego quedan solo palabras, luego sientes que extrañas, luego una piedra fría, olor de hierba, un fuego……
09.08.2011թ.
Բլոգում վերջապես աշխատեց առանձին միջերես՝ բջջային հեռախոսների համար։ Արդյունքը՝ ավելի արագ ու հարմար դիտում՝ բջջայիններում։
26.07.2011թ.
Այսօր պատահական նայեցի Google-ի կողմից կայքերին շնորհվող PageRank վարկանիշը. «Ուրբաթ իրիկունը» նախորդ 1 կետ նվազումից հետ 1 կետով աճ էր արձանագրել. կրկին վարկանշային 4 կետ՝ հնարավոր 10-ից, նախորդ 3-ի դիմաց։ Կանխատեսումն անշնորհակալ գործ է։)
30.06.2011թ.
Google-ը հերթական անգամ թարմացրել է կայքերին շնորհվող PageRank վարկանիշը. «Ուրբաթ իրիկունը» նախորդ թարմացումից հետո 1 վարկանշային կետով կրկին զիջել է դիրքերը. այժմ վարկանշային 3 կետ՝ հնարավոր 10-ից, նախորդ 4-ի ու ավելի նախորդ 5-ի դիմաց։ Այլևս կանխատեսում չկա։)
02.06.2011թ.
Բլոգն այժմ ունի սեփական Favicon-ը։
31.05.2011թ.
«Ուրբաթ իրիկունը» այժմ, շնորհիվ Մուշեղ Բաբայանի բարի կամքի ու պրոֆեսիոնալիզմի, ունի սեփական պատկերանշանը։ Մուշեղ ջան, շնորհակալ ենք։ Facebook-ում ունենք նաև մեր կայքը, հրամմեցեք խնդրեմ։)
04.04.2011թ.
«Ուրբաթ իրիկունում» ավելացել է բովանդակությանը դինամիկ հետևելու հնարավորություն։ Պարզապես պիտի տեղադրել Blogger Dynamic Views գործիքը Google Chrome-ում։ Հետաքրքիր լուծումներ են, հավաստիացնում եմ։)
19.03.2011թ.
Բլոգի փակցվածքները հնարավոր է ստանալ արդեն էլ.փոստի Ձեր հասցեին. անհրաժեշտ է բաժանորդագրվել։
28.02.2011թ.
Մեկնաբանությունների Facebook-յան համակարգն այլևս չի լինելու բլոգում, իսկ  այդ համակարգում թողնված բոլոր մեկնաբանությունները ներառվել են նոր համակարգում՝ Disqus-ում։ Վերջինս շատ ավելի ընդարձակ է հնարավորություններով ու ամենակարևորը՝ ազատություն ու փոփոխություններ ընձեռող։
25.01.2011թ.
Google-ը հերթական անգամ թարմացրել է կայքերին շնորհվող PageRank վարկանիշը. «Ուրբաթ իրիկունը» նախորդ թարմացումից հետո 1 վարկանշային կետով զիջել է դիրքերը. այժմ վարկանշային 4 կետ՝ հնարավոր 10-ից, նախորդ 5-ի դիմաց։ Ի դեպ, համեմատեցի, վարկանշային 1 կետով նվազել են ինձ ծանոթ գրեթե բոլոր բլոգների վարկանիշները։ Երևի ինչ-որ փոփոխություններ են կատարվել հենց վարկանիշի շնորհման չափանիշներում։ Կանխատեսումը «կայուն» է։)
10.01.2011թ.
Էլի լիրիկային եմ տալիս ... «Ուրբաթ իրիկուն»-ը գեղեցկանում է՝ Մարիա Հովհաննիսյան։ «Շարքերը մեր նեղ»-ի պահը գիտեք արդեն ։) Դե, բարի գալուստ ։)
10.01.2011թ.
«Ուրբաթ իրիկուն»-ում ևս մեկ հեղինակ՝ Արտակ Սաղաթելյան։ Կրկին համալրվում են շարքերը մեր նեղ։) Դե, բարի գալուստ ու շատ-շատ գրառումներ։)
18.12.2010թ.
«Ուրբաթ իրիկուն»-ը արդեն նոր՝ հատուկ տարբերակով բջջայիների ու շաբաթ կիրակի միայն բջջայիններից ինտերնետի հնարավորություն ունեցողների համար ։)
06.12.2010թ.
Ավարտվեց Armnet Awards մրցանակաբաշխությունը. բլոգներից և ոչ մեկը, ոչ մի մրցանակ։ Գլխավոր մրցանակին արժանացավ  Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի վեբ կայքը՝ http://parajanovmuseum.am։ Իրոք հետաքրքիր կայք է՝ շնորհիվ Փարաջանովի։
01.12.2010թ.
«Ուրբաթ իրիկունը», գիտեք արդեն, մասնակցում էր կայքերի Armnet Awards մրցանակաբաշությանը. քվերակությունն ավարտվեց։ Բլոգը «հավաքեց» 72 ձայն՝ գրավելով 14-րդ հորիզոնոկանը «Բլոգեր, անձնական էջեր» կատեգորիայում։ Ընդհանուր ցանկում 145-րդն ենք՝ 640-ից։ Ահա և ամփոփեցինք քվեարկության արդյունքները, շնորհակալ ենք բոլորից ու մեզանից ։) Մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան ArmNet Awards 2010-ի հաղթողները, տեղի կունենա դեկտեմբերի 4-ին: Սպասենք ։) Ավելի մանրամասն՝ գրառման տեսքով, շուտով ։)
24.11.2010թ.
«Ուրբաթ իրիկունը» մասնակցում է կայքերի armnet awards մրցանակաբաշությանը. մեր, ավելի շուտ բլոգի օգտին կարելի է քվեարկել այս հասցեով՝ http://armnetawards.am/?mod=poll&action=stat&site_id=684 ։ Քվեարկության արդյունքները խոստանում ենք ամփոփել ։)
08.10.2010թ.
«Ուրբաթ իրիկունի» մի տարին անցավ (31.08.2009թ.), խաբար էլ չեղանք, դաժե չխմեցինք, ավելի շուտ խմեցինք, բայց տարբեր բաներ ու ոչ դրա կապակցությամբ ։( Առաջարկում եմ առայժմ վիրտուալ խմել ...
08.10.2010թ.
Մնացած նորությունները կորցրեցի, չգիտեմ ինչ արեցի, կորան ։(((((( Վերականգնել էլ չի լինում, ներող, երևի շատ էի խմած։(( Հ.Գ. Գտա հին նորությունները, մեկ անգամ ևս կեցցե Google-ը։
17.07.2010թ.
«Ուրբաթ իրիկուն»-ում ևս մեկ հեղինակ՝ Հայկ Զարգարյան։ Համալրվում են շարքերը մեր նեղ։) Դե, բարի գալուստ։
16.07.2010թ.
Երեկ պատահաբար ինչ-որ ծառայություն ընկավ աչքովս, որը գնահատում է կայքէջերի արժեքը՝ գումարային և դրամային արտահայտությամբ։ Փորձեցի, պարզվեց, «Ուրբաթ իրիկունն» այդ պահին արժեր 2,15 մլն ՀՀ դրամ։)) Ուրեմն փոխականում եմ, վատ չէր լինի X-Trail-ի հետ։
07.06.2010թ.
Բլոգի հեղինակը վերածվեց հեղինակների։ Այժմ «Ուրբաթ իրիկունը» ժամանակ առ ժամանակ կթարմացնի նաև Սամվել Բ. Կարաբեկյանը։ Բլոգի ընթերցողներից շատերին նա քաջ հայտնի է, մյուսները դեռ հնարավորություն կունենան ծանոթանալ նրա հետ։ Դե, բարի գալուստ։
01.04.2010թ.
Վերջապես. Google-ը թարմացրեք կայքերին շնորհվող PageRank վարկանիշը. «Ուրբաթ իրիկունը» անցած մի քանի շաբաթների ընթացքում գրանցեց կտրուկ աճ ու միանգամից հավելեց 5 վարկանշային կետով։))) Շնորհակալություն ընթերցողներին ու շրջապատին։ Առաջիններին՝ ժամանակ գտնելու համար, իսկ վերջինին՝ արատավոր լինելու համար։)) Ափսոս վարկանիշի՝ դեպի բարձրացում միտումով վերանայման հույս չունեմ, հայերեն ու հայատառ ինտերնետը դեռ երկար, քարքարոտ ու մացառապատ ճանապարհ ունի անցնելու, ճիշտ այնպես, ինչպես Դրախտի ճանապարհն է կամ aS-SiiraaT al-mustaqiim-ը։ Ուստի կանխատեսումը «կայուն» է։)
Ասանգ փաներ