Monday, April 11, 2022

Ու սահել է, վաղուց...

Երկար, մի քանի տարի չի գրվել։ Իհարկե, շատ բան կար գրելու, բայց կար նաև ներքին պայմանագիրը, համաձայնությունը, որ ներքին ձայնն ինձ հանգիստ է տալիս, ես էլ իրեն։ Ու ապրում ենք։ Իհարկե, խոսում ենք, բայց հարևանցի, ասես սրճարանում նստած՝ ամեն մեկս առանձին, ու պատահաբար լսում ես շրջապատի խոսակցությունը։

Երբեմն ցավոտ է։ Ամսից ավելի է, ինչ Կոնստանդին Վեկեր եմ հայտնագործել, Գրյոնեմայերից հետո, երևի ամենաշատ իրեն կսիրեմ, ու գիտեմ ինչ համար։ Գրյոնեմայերի «Ճանապարհը» մի ամբողջ կյանք է իմաստավորել, մի ամբողջ, շատ երկար, ամեն մի տողը, որը քեզ լույս էր թվում այդ պահին ու է հիմա էլ է։

Ապրելը երևի ամենաբարդն է սովորել, դե, իհարկե, հիմար ու անհամ ու տափակ է հնչում։ Իհարկե։ Ինչպես ապրել։ Պապը երկու բան է սովորեցրել, կամ երեք, համբերել, դա իմաստություն է տալիս։ Աշխատել, անկախ նրանից, ինչքան ծանր է, կարող ես չես կարող, ում է հետաքրքիր, պետք է, ուրեմն պետք է։ Զուսպ, միշտ զուսպ, ամեն ինչում (Հրանտի խեղճությունը՝ երևի, որն ամենաշատն է վիրավորում ինձ, մինչև հոգուս խորքը), երբեք կյանքի հյութերը չքամել, ինքդ քեզ ես քամում ու կյանքն ես քամում։ Ու հուսալ։

Չուտողի մալը ուտողին հալալ է։ Սա էր այս ամենի իմաստը։

Երկուշաբթի, իրիկուն

No comments:

Post a Comment