Saturday, October 22, 2011

Ուրբաթ իրիկուն, Հազրո

Գալշոյանի «Միայնակ ծառը» պատմվածքը նայեցի, Հազրոյի ու միայնակ ընկուզենու մասին, ճանապարհի ու ձորի բերանին, անջուր, բնի մոտ մի փոքր այրված։ Նկարագրում է հիանալի, խոսք չկա, պիտի կարողանալ չշտապել ու վայելել կարդալը։

Wednesday, October 19, 2011

Մինչ կհասցներ հեռախոսը զանգել

Երբեք չէի մտածի, որ բլոգում նույնպես գործն ինքնագրաքննության կհասնի։ Ոչ այս բառի դասական իմաստով։ Իհարկե, գրել ու շարունակելու եմ գրել այն, ինչ ուզում եմ կամ էի կամ ուզենալու եմ գրել։ Խնդիրն ինչ-որ մի այլ տեղում է, շատ ավելի խճճված։

Friday, October 14, 2011

Հայտարարություն՝ հայտարարելու համար

Հինգշաբթի Կառավարությունը լրացումներ է կատարել «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության կանոնադրության մեջ։ ՀՀ վարչապետը նշել է. «Մենք փուլ առ փուլ պետք է ներդնենք միջազգային լավագույն չափանիշները և այս սովետական համակարգից ձերբազատվենք։ Հասկանալի է՝ միանգամից դա հնարավոր չէ անել և պետք է կապված լինի բուհական բարեփոխման հետ, որպեսզի մեր բուհերի ընդհանուր վարկանիշը կտրուկ բարձրանա, և կարողանանք եվրոպական համակարգ ներդնել։ Այս պահին դեռևս պահպանում ենք ԲՈՀ ինստիտուտը, հստակեցնում կանոնադրությունը, բայց պետք է հասկանալի լինի և՛ ԲՈՀ-ի համար, և՛ մեր հանրության, որ այս հին համակարգը մենք չենք պահելու»։

Wednesday, October 5, 2011

ԻՆՉՈՎ ԵՆ ՀԱՅԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻՑ

Հաննիբալ, հաղթել դու գիտես, բայց օգտագործել հաղթանակները՝ ոչ:
Մահարբալ


Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիան, ըստ ժամանակակիցների, «մի աղբակույտ էր, որտեղ գոյատևում էր 40 միլիոն սովյալ»։ Այսօր Գերմանիան հզոր է ու ահեղ։ Այս հանելուկը հաճախ բացատրվում է «գերմանական տնտեսական հրաշքով», որի հեղինակներն էին Կոնրադ Ադենաուերն ու Լյուդվիգ Էրհարդը։
Շարունակությունն այստեղ