Wednesday, December 28, 2011

Ոհմակ՝ Բագրատունիների հետ կապի փոխարեն

Տարին քիչ-քիչ իր ավարտին է մոտենում, մեծ է գայթակղությունն այն ամփոփելու, չնայած անշնորհակալ գործ է ամփոփելը, նույնիսկ անհատական կտրվածքով, հաստատ ինչ-որ բան կմոռանաս, չես հիշի, բաց կթողնես ու այսպես շարունակ։ Ամփոփել դեռ կհասցնեմ, առավել ևս, որ շուտով տուն եմ գնալու, հարազատ տուն, իսկ այնտեղ՝ իրոք հարազատ տան պես է։

Sunday, December 25, 2011

ԽԱՎԱՐԱՄՏՈՒԹՅԱՆ ՏՐԻՈՒՄՖԸ

Մի հարյուր տարի կլինի, ինչ բլոգում գրառում չեմ թողել: Կարոտել էի բլոգը:

Երևի մի 100 տարի էլ չէի թողնի, եթե Youtube-ում չդիտեի Արմքոմեդու տղեքի, Մեկ ազգի համանախագահի ու բլոգեր Փղի բանավեճը:

Ավելի ճիշտ, բանավեճ չկար էլ. Մեկ ազգի համանախագահը մեղադրում էր ու վիրավորում Արմքոմեդու տղեքին, թե ինչու են վերջիններս ծաղրել իր կառույցի «ազգանվերահայաստեղծ» պաստառները: Նրանք էլ արդարանում էին, թե մենք հարգում ենք դրանցում ամփոփված գաղափարները (գոնե մեծ մասը), ուղղակի մատուցման ձևն է տհաճ:

Wednesday, December 21, 2011

Ինչ երեխա ենք ստեղծում ...

Երբ աղքատության մասին են խոսում, ցանկացած երկրում, առաջին հերթին սոված մանուկներ եմ պատկերացնում։ Ոչ ծերեր, ոչ երիտասարդներ, միայն մանկուներ, ոչ այնքան մեծ ու ոչ այնքան փոքր, այնպիսիք, որոնք ինքները, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չէին կարողանա հոգ տանել իրենց մասին։

Tuesday, December 20, 2011

Օրը հէչ, կմթնի, ի վերջո, չնայած առավոտվանից էր մութ ...

Օրը ոչ մի կերպ չի ստացվում, չնայած դեռ սկիզբն է ... Չգիտեմ ինչու չի ստացվում, երևի նրա համար, որ ես եմ այդպես տրամադրված կամ ստացվելուն նպաստող ոչ մի բան առայժմ չկա։ Նույնիսկ երաժշտություն չեմ կարողանում ընտրել, որի տակ մշտապես աշխատում եմ, ոչ մեկի ռիթմը համապատասխան չէ չստացվող օրվա ռիթմին։ Արև էլ չկա, ամպամած է, դա էլ մյուս կողմից, մի խոսքով, անհանգիստ է, կարծես ինչ-որ մի բանի ես սպասում, ու չգիտես ինչպիսին է լինելու այն, դրանից էլ անհանգստանում ես ...

Thursday, December 15, 2011

Հարցեր, որոնք շատերին կարելի է տալ ...

Երբ երկու օր առաջ գրում էի ըմբոստության մասին, այսօր պարզեցի, որ ըմբոստանալու խիզախություն չունեմ, ոչ թե նրա համար, որ խիզախ չեմ ու պլոճիկ չունեմ (մասնավորեցնեմ՝ ոչ ուղղակի իմաստով), այլ որովհետև պլոճիկների հետ հանցավոր համաձայնության եմ եկել ...

Tuesday, December 13, 2011

Օր ուրիշի վօդների տագը չլվաս

«Սօրվի, օր մարդ դառնաս, օր ուրիշի վօդների տագը չլվաս» և «Տիրովին տերն է տարե, ՚անդերին՝ գելը» ... էս մտքից մտկից ու կարոդից գիշերվա կեսին զարթնա, հեդո գնացի բաժագմ ջուր խմելու, հեդո էգա քնելու, բայց դե չէղավ։

Monday, December 12, 2011

Կըմբոստանա՞ մեզանից յուրաքանչյուրն արդյոք...

Ստեֆան (կամ Շտեֆան կամ Ստեփանոս։) Հեսսելի «Ըմբոստացեք»-ն էի նայում կամ թերթում, ավելի շուտ կարդում։ Արժեր, ժամանակն իզուր չէր, առավել ևս, որ անելու բան էլ չունեի, ավելի շուտ՝ անելու բան անելու զահլա չունեի։ Պատկերացրեք, երբեմն այդպես էլ է լինում, երբ թքած ունես ամեն ինչի վրա, վայելում ես միայն կարդալու հաճույքը, ու կարդացածն էլ իրոք արժանի է դուրս գալիս։ Ջա՜ն եմ ասել։ Բայց «ջան»-ի մասին չէի ուզում։

Wednesday, December 7, 2011

Անմեղ զոհերի հիշատակին

Երկար էի մտածում, թե ինչ գրեմ, դեկտմբերի 7-ն է։ Պիտի գրեի, սա իմ տարբերակն է հիշատակի ու հարգանքի տուրք մատուցելու։ Հետո երկար հիշում էի, թե ինչ էին ասում մեր մեծերը, այս դեպքում, երբ հարգում էին զոհերի հիշատակը։ Այդպես էլ չհիշեցի, փոքր էի, չնայած ոչ այնքան փոքր, պիտի որ կարողանայի հիշել։

Monday, December 5, 2011

Վերջում ինչ-որ կիսատ մնաց

Երեկ ֆիլմ էի նայում, Գրիշան խորհուրդ տվեց, իր համար հատուկ հայերեն եմ գրում՝ «Թռիչքներ երազում և արթմնի»։ Հաստատ նայել էի, փոքր ժամանակ, բոլոր ֆիլմերը նայում էի, որոնք ցույց էր տալիս մեր աղքատիկ հեռուստատեսությունը։ Վերջում հիշեցի, երբ Յանկովսկին սկսեց դեզերի արանքով վազել։ Ինչ հետաքրքիր էր, բայց։

Thursday, December 1, 2011

SMS-email-Mario-ների հասարակություն

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը Mediamax.am-ում սյունակ ունի, որի տակ ժամանակ առ ժամանակ նոր գրառումներ են հայտնվում: Վերջին սյունակը խոսքի ազատության մասին էր։ Այս առումով հատկանշական է հենց սյունակի գոյությունը։ Սյունակի վերջում անպայմանորեն նշվում է, որ Դավիթ Սարգսյանը ՀՀԿ անդամ է։ Չգիտես ինչու է նշվում, առավել ևս, որ նա նժդեհականությունից չի գրում, իսկ ինչ գրում է, բավական հեռու է անգամ նեոնժդեհականությունից, եթե այդպիսին կա, իհարկե։