Tuesday, December 13, 2011

Օր ուրիշի վօդների տագը չլվաս

«Սօրվի, օր մարդ դառնաս, օր ուրիշի վօդների տագը չլվաս» և «Տիրովին տերն է տարե, ՚անդերին՝ գելը» ... էս մտքից մտկից ու կարոդից գիշերվա կեսին զարթնա, հեդո գնացի բաժագմ ջուր խմելու, հեդո էգա քնելու, բայց դե չէղավ։

Դե հասկըցակ, երևի՝ կյանկը, անցած տարիները հասկընալու փորձ են էս իմաստությունները, հասարագ, ՚ամեն օրվա իմաստություններ։ Ըդոնք կոնկրետ իրադարձությունների ու կոնրետ մարդկանծ ու կյանկի կոնկրետ պահերի վրա սարքած իմաստություններ են։ Պարզ, բարի, հասարակ, բայց խորունգ՝ շադ խորունգ։

Ժողովրդական իմաստություն ըսածը քիչ է սոնց համար։ Իրանք կոնկրետ ու շադ հարազադ մարտիգ են, ՚իրանծից քանիսը հըմի չկան։ Իհարգե, մեր հոգու մեջ ՚իրանք կան, բայց դե ընպես՝ իրագան չկան, կարոդը ստեղ է։

Հեդո կարոդն ընդեղ, է օր կսկսես ՚իրանց քիչ-քիչ մոռանալ։ Քեզի կթվա, թե չես մոռանա, բայց դե, սկզբից դեմքը, հեդո ձենը, հեդո ՚իրանց կհիշես մենագ ընտհանուր, շրջապատի մեջ, անէացող, շրջող, քայլող, կուխնին, տելեվիզոր՝ թուրքական սերիալներ, հեդո հայատը, հեդո անէացող ընտհանուր գծերով, հեդո կմնան մենագ բառեր, հեդո կզգաս, օր կկարոդնաս, հեդո սառը քար, ուրցի հոտ, վառվող կրակ յէրգաթի թասի մեջ, խունգ ...

Հեդո կզգաս, որ շադ բան չէս հասցրել, հեդո կմդաձես, կարող է ըդպես հենց հըմի կէնէմ, ըդկան հարազատ մյուս մարդկանց հեդ։ Դե արի ու գլուխ հանէ։

Հեդո կըմդաձես, ՚իրանց փորձը ուրիշ կյանքի համար էր, վօչ մէր, բայց թե, դժվար, չիդեմ։ Փորձը հէչ, գլխավորը մարդիկ էղնին կողկիտ ...

՚իրեկշապտի ՚առավոդ, Մառատ
--

No comments:

Post a Comment