Վերջաբանը ինչ-որ կիսատ մնաց, մինչև վերջ Ռոման Բալայանի մտահաղացումը ապաայլագրել չհաջողվեց, կամ էլ հաջողվեց, որովհետև ֆիլմը յուրահատուկ մի տրամադրություն ստեղծեց։
Իսկ ստեղծեց. ինչ-որ մի պահի ամեն ինչ անիմաստ է դառնում, ոչ մի բան պետք չէ։ Ինչո՞ւ ... դե, ինչպես միշտ, Աստված գիտի։
Քառասունին մոտ էր հերոսը։ Չնայած լինում է, անկախ քառասունից, ժամանակ առ ժամանակ՝ ոչ մի բան պետք չէ, սկսում ես քայլել ու քայլել ու քայլել, գլխավորը, որ արևոտ լինի ու արևից խանձված խոտի հոտ գա։
Երևի սա մնաց ֆիլմից ... ։ Կհարցնեք՝ իմա՞ստ։ Աստված գիտե։
Երկուշաբթի կեսօր, Մարատ
Հ.Գ. Երևի ամենշատն են իմաստ փնտրում, հետո հոգնում ու հաշտվում ու դադարում, հետո նորից։
--
--
No comments:
Post a Comment