Wednesday, November 30, 2011

Ճիշտ, դուզ, ուղիղ բաները՝ միանշանակ չեն դրանք

Մինչ տուն կգնամ, ասի երկու տեղ գրեմ։ Չգիտեմ ինչ եմ գրելու։ Հոգնած էլ չեմ, չնայած օրը երկար էր ու էլի երկար, չէ՝ եմ։ Չնայած հիմա արդեն իմացա։ Աշխարհը հարաբերական է, ահավոր հարաբերական, ճիշտ, դուզ, ուղիղ բաները՝ միանշանակ չեն դրանք։ Դեպի ուր ուզում ես ծռի։ Հիմա կասեք արժեքները նենգափոխում ես ու նման բաներ։

Thursday, November 24, 2011

Նա, ով հավատում է Հանրայինի ու ՀԱԿ-ի նոր դեմքին

Երբ Նվեր Մնացականյանը «Շանթ»-ից տեղափոխվեց Հ1, ArmComedy-ում կատակեցին, թե «Նվերը, որը հեռուստատեսության աշխարհում հայտնի է նորմալ մարդու դեմք ունենալու բացառիկ հատկությամբ, այսուհետ ներկայացնելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը»: Խոսքը, իհարկե, անտրոպոմորֆիկ հատկանիշների մասին չէր, այլ կապույտ էկրանի այն կողմից հնչող ձայնի իմաստի, իմաստավորվածության, բովանդակության, հանրային տրամադրություններն արտահայտելու կարողության ու ցանկության։

Wednesday, November 23, 2011

Նորմալ կյանքից են գողանում մեզ ...

Բարի պայծառ ու արևոտ ու սառը առավոտ է՝ ինչպես տանը։ Իսկ սա ուրախացնում է, հոգին բացում։ Ստիպում ոչինչ չանել ու հիանալ ու գնալ պատշգամբ ու սառել ու հիշել, թե ինչպես էիր սառում դպրոց գնալու ճանապարհին ու ոտքով ջարդում բոլոր սառցակալած պուճուրիկ ջրափոսերը՝ դեղնած ու սառցակալած ու եղյամապատ խոտերով պարուրված, ու հողի տարօրինակ գույն ունեցող սարի վրա։ Ու նորից ջրափոսեր փնտրում, որոնք մյուսները չէին ջարդել։ Հոգուն ուրախություն կարող է պատճառել ամենափոքր ու մանրուք թվացող երևույթն անգամ ...

Wednesday, November 16, 2011

Ոչ մի անձեռնմխելիություն

Աշխատանքային օրվա ավարտ, շենքի բակում վազվզող երեխաներ, շքամուտք։ Շքամուտքի դռանը սովորականի պես փակցված է էլեկտրաէներգիայի ամսական ծախսի ցուցակը՝ մուտքի բոլոր բնակիչների անուններով, վճարվելիք կամ էլ որպես կանխավճար վճարված գումարների չափերով, սպասարկող ընկերության կողմից տրամադրված բաժանորդի համարով, գիշերներն ու օրվա ընթացքում սպառված կիլովատտների չափով։

Tuesday, November 15, 2011

Մի՞թե պուլպուլակ

Պետհամալսարանում ջեռուցումը միացրել էին։ Հույս կա, երկիրը դեռ քյառթուության վերջնակետին չի հասել, եթե իհարկե, այսօր կամ վաղը չանջատեն, թե եղանակները տաքացել են։)

Ճամպրուկ, ինքնաթիռ, գիտություն

Մոսկվայում ցույցի էին դուրս եկել գիտնականները։ Պատկերացրեք, նրանք աշխատավարձի բարձրացում չէին պահանջում, այլ բյուրոկրատիկ ապարատի մեղմացում։ Սա նշանակում է, որ շատ թե քիչ աշխատավարձի մասով գործերը նորմալ են, մարդիկ սկսել են մտածել առաջընթացի, միտումներից դուրս չմնալու, արագության մասին։

Friday, November 4, 2011

Դուզ ճանապարհի վրա, հոգով՝ հաստատ

Առավոտյան բարկացած էի, ինչպես միշտ՝ աշխարհի ու իմ վրա։ Գիշերվանից էի բարկացած։ Շատ էի բարկացած, այդքան բարկացած չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ եմ եղել։ Առավոտյան պիտի ինչ-որ բան պիտի գրեի, որ հանդարտվեին նյարդերը։ Գործը դրան չհասավ, Ջուջուլն օգնեց Հաջի ուղղիղ միացում ունենալ Մեքքայից։ Ես էլ միացա, ու ...

Thursday, November 3, 2011

Պուճուրիկ խաղիկներ տալով

Հրաժարականների վերջին շարքը ամենաթեժ քննարկվող թեման էր, ու ենթատեքստով՝ սկսվում են ընտրությունները, Քոչարյանի, Ծառուկյանի, ավելին՝ մարսեցիների, Օբամայի, Կադդաֆիի դեմ էր այս ամենը ու նման բաներ։ Իհարկե, հիմարությունն է, պարզունակ ու պարզունակ, ավելի պարզունակ չի լինում։ Մի մոռացեք, որ լրատվամիջոցներով հասարակական կարծիքը մանիպուլացնելը խորթ չէ նաև մեր իրականությանը։ Ուրախ եմ սրա համար, որովհետև ուղեղի բջիջների որոշակի քանակ է սա պահանջում։ Կրկնակի ուրախ եմ, որ այդ քանակն արդեն իշխանական դաշտում էլ կա։ Սա հույս է տալիս։ Բայց ...

Tuesday, November 1, 2011

Խալաստոյի վրա

Տարօրինակ շաբաթ ստացվեց, տարօրինակ ամիս՝ նույնպես։ Ոչ մի նոր գաղափար, ոչ մի նոր գիրք, ոչ մի ազատ րոպե։ Ամեն երկուշաբթի առավոտ մի փոքր թարմ օդ, մագիստրատուրա, առաջին կուրս, լեզվաբանական ավանդույթի պատմագրություն։