Tuesday, November 15, 2011

Մի՞թե պուլպուլակ

Պետհամալսարանում ջեռուցումը միացրել էին։ Հույս կա, երկիրը դեռ քյառթուության վերջնակետին չի հասել, եթե իհարկե, այսօր կամ վաղը չանջատեն, թե եղանակները տաքացել են։)

Դպրոցում դասերի ավելի վաղ սկսվելը, քան համալսարանում, իր առավելությունն ունի, կարելի է նստել դատարկ սենյակում, Տիգրան Համասյան միացնել ու կարդալ, մինչ ուսանողները կգան։ Սուրճ ու շոկոլադ, ու էլ բան պետք չէ, եթե իհարկե, ապուշ քաղաքապետարանի ապուշ նախագծով և ռեկտորների լուռ համաձայնությամբ քաղաքի ամենաբանուկ փողոցը չհայտնվեր Պետ և տնտհամալսրանների քթի թակ, եթե ոչ լսարանների մեջ ու երբ ծանր մեքենա է, անցնում, մոռացեք, որ կհաջովի դաս անել։

Բայց սրա մասին չէ, որ ուզում էի։

Իսկ ուզում էի՝ թե ինչքան քիչ բան է պետք հանգիստ ու խաղաղ ապրելու համար։ Շատ քիչ բան, որը չգիտես ինչու հատուկ ու մտադրված խլվում է մեզանից յուրաքանչյուրից, ով իր ապագան կամ կյանքը կամ երեխաների ապագան այս երկրի հետ է կապում։ Երևի մտածում են, ժողովրդին երես տանք, հետո մեկ էլ տեսար աստառ ուզեցին, ավելի լավ է երեսին կարոտ մնան, շառ ու փորձանքց հեռու։ Հիմար տրամաբանություն է, հիմար, նույնքան հիմար, ինչքան նրա հետևորդները։

Իրոք, պահեր են լինում, անկեղծորեն զարմանում ես, ապուշանալու չափ, մի՞թե ոչ մեկի ... չէ, ինչ է կատարվում շրջապատում, միթե ոչ ոքի չի հետաքրքրում սեփական այսօրը, վաղը։ Բոլորը դրել են խալաստոյի վրա ու յոլա են գնում։ Մինչև ե՞րբ, ինչո՞ւ։

Լավ, մենք դեռ չափահաս են, ենթադրում է՝ գիտակցում ենք նաև մեր ընդունած որոշումների էությունը, հետևանքները։ Բայց մեր երեխաները, նրանք դեռ անչափահաս են, իսկ մեր ընդունած որոշումները, մեր խալաստոյը, հաստատ նրանց օգտին չէ։ Վաղը ի՞նչ ենք պատասխանելու նրանց, թե «խնդրեմ ահա, վերցրեք այն, ինչ մենք չկարողացանք կառուցել, շենացնել, միայն քաքմեջ արեցինք, վերցրեք, միգուցե ձեզ հաջողվի խելքի բերել»։

Իսկ եթե հանկարծ մեր երեխաներն էլ որոշեն խալաստոյի վրա ապրել։ Մտածեն, դե հա, մեր հայրերը խալաստոյով են ապրել, մենք ինչով ենք պակաս, թող մեր երեխաները սարքեն։

Վերջը՞, մի՞թե պուլպուլակ։

Երկուշաբթի առավոտ, Մարատ
--

No comments:

Post a Comment