Friday, November 4, 2011

Դուզ ճանապարհի վրա, հոգով՝ հաստատ

Առավոտյան բարկացած էի, ինչպես միշտ՝ աշխարհի ու իմ վրա։ Գիշերվանից էի բարկացած։ Շատ էի բարկացած, այդքան բարկացած չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ եմ եղել։ Առավոտյան պիտի ինչ-որ բան պիտի գրեի, որ հանդարտվեին նյարդերը։ Գործը դրան չհասավ, Ջուջուլն օգնեց Հաջի ուղղիղ միացում ունենալ Մեքքայից։ Ես էլ միացա, ու ...

Ու միանգամից հանդարտվեց ամեն ինչ։ Հանադարտվեց, երբ տեսա, թե ինչպես են հաջիները հանդարտ քայլում ու քայլում ու քայլում ու քայլում, ու օրը արևոտ է, հաստատ զով է։ Հաստատ նրանք հանադարտ են նաև հոգում։ Երևի միայն աշխարհների տիրոջ մասին են մտածում։ Նրանց ճանապարհն էլ է ուղիղ, ավելի շուտ՝ ճիշտ։ Նրանք հաստատ դուզ ճանապարհի վրա են, հոգում՝ հաստատ։

Ուրբաթ առավոտ, Մարատ
--

No comments:

Post a Comment