Բարի պայծառ ու արևոտ ու սառը առավոտ է՝ ինչպես տանը։ Իսկ սա ուրախացնում է, հոգին բացում։ Ստիպում ոչինչ չանել ու հիանալ ու գնալ պատշգամբ ու սառել ու հիշել, թե ինչպես էիր սառում դպրոց գնալու ճանապարհին ու ոտքով ջարդում բոլոր սառցակալած պուճուրիկ ջրափոսերը՝ դեղնած ու սառցակալած ու եղյամապատ խոտերով պարուրված, ու հողի տարօրինակ գույն ունեցող սարի վրա։ Ու նորից ջրափոսեր փնտրում, որոնք մյուսները չէին ջարդել։ Հոգուն ուրախություն կարող է պատճառել ամենափոքր ու մանրուք թվացող երևույթն անգամ ...
Նախաբանից հետո էլ չեմ ուզում գրել նրա մասին, ինչի մասին մտածում էի գրել։ Տրամաբանորեն հակառակ է կողմերում են դրանք։ Իսկ առավոտը շատ է պայծառ ...
Պարզապես կմեջբերեմ, միգուցե հետո գրեմ. «վերջերս մտածում էի՝ ինչո՞ւ է ամեն ինչ վերջում հանգում «երկիրդ երկիր չէ»-ին։ Այնքան շատ են տեղերը, որտեղ պիտի կռվել, որ ստացվում է, որ ամեն ինչի հետ պիտի կռվել» ու «... նորմալ կյանքից են գողանում մեզ, գիտությունից, երկրից... (© Ս.Բ.)»։
Այսքան բան։
Չորեքշաբթի առավոտ, Մարատ
--
No comments:
Post a Comment