Tuesday, November 1, 2011

Խալաստոյի վրա

Տարօրինակ շաբաթ ստացվեց, տարօրինակ ամիս՝ նույնպես։ Ոչ մի նոր գաղափար, ոչ մի նոր գիրք, ոչ մի ազատ րոպե։ Ամեն երկուշաբթի առավոտ մի փոքր թարմ օդ, մագիստրատուրա, առաջին կուրս, լեզվաբանական ավանդույթի պատմագրություն։

Հիմա էլ շատ չեմ մտածում, մտածելը սկսել է խանգարել ինքն իր հետ հաշտ ապրելու համար, հայերեն չգիտեմ, բայց «խալաստոյի» վրա է գցած, ինչքան կգնա, կգնա։ Լավագույն տարբերակը չէ, իհարկե, բայց թե տարբերակ է, կարելի է և սա փորձել։ Տեսնենք հետո ինչ կլինի, հուսանք լավ կլինի։

Իսկ ապրել արժե, հաստատ արժե ։)

Երեքշաբի կեսօր, Մարատ
--

No comments:

Post a Comment