Thursday, November 3, 2011

Պուճուրիկ խաղիկներ տալով

Հրաժարականների վերջին շարքը ամենաթեժ քննարկվող թեման էր, ու ենթատեքստով՝ սկսվում են ընտրությունները, Քոչարյանի, Ծառուկյանի, ավելին՝ մարսեցիների, Օբամայի, Կադդաֆիի դեմ էր այս ամենը ու նման բաներ։ Իհարկե, հիմարությունն է, պարզունակ ու պարզունակ, ավելի պարզունակ չի լինում։ Մի մոռացեք, որ լրատվամիջոցներով հասարակական կարծիքը մանիպուլացնելը խորթ չէ նաև մեր իրականությանը։ Ուրախ եմ սրա համար, որովհետև ուղեղի բջիջների որոշակի քանակ է սա պահանջում։ Կրկնակի ուրախ եմ, որ այդ քանակն արդեն իշխանական դաշտում էլ կա։ Սա հույս է տալիս։ Բայց ...


Դե Հայկական ժամանակն էլ ընդհանուր խառնաշփոթի մեջ Արմենչիկին էր փորձում սղղացնել, չեղավ։) Երկրին լավ-վատ աշխատող մարդ մեկ-մեկ պետք է, մարդ ես, մեկ էլ տեսար երկիրդ երկիր դառավ։

Կատաղացնում է ինձ մի ուրիշ բան՝ ԾԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆը լրատվամիջոցներից շատերի։ Առավոտյան Առավոտը սպանեց, դե լավ էլի, մարդ եք, ուրեմն Վովան ավելի ազատամի՞տ է ու լիբերա՞լ ու դեմոկրա՞տ ։) Հա, բա ինչ, հիմա, մյուս հանրահավքին ինքն իր ձեռքով է բոլորին հանրահավաքի բերելու, գնալու է տներով, խնդրի, հավաքի ...

Բայց թքած այս ամենի վրա, սրանից նավթալինի սովետական հոտ է գալիս, սովետական կոմսոմոլ ագիտատորների նավթալինի հոտ։

Նոր գաղափարներ են պետք, նոր մարդիկ, որոնք թքած ունեն այսպես պուճուրիկ խաղիկներ տալու վրա։ Ավելի կարևոր ու նորմալ գաղափարներ կան, օրինակ՝ մեկը մյուսին հաճոյանալով կամ կես բաժակ ձրի մեջ հոտեր չհանելով լծվել գործին ու երկիրը երկիր սարքել։

Թե չէ այս տեմպերով մի կես աթոռի, մի երկու կոպեկի համար սեփական ընտանիքն էլ շուտով կծախծսեն սրանք ...

Հինգաշաբթի առավոտ, Մարատ

Հ.Գ. ԱԶԱ՛Տ, ԱՐԴԱ՛Ր ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
--

No comments:

Post a Comment