Չի ստացվելու, ի սկզբանե եմ ասում։ Գիտե՞ք ինչու. խոսքը, ավելի շուտ բառը, կորցրել է իր նշանակությունը, ինչ-որ բան նշանակելու նշանակությունը։ Այն իմաստ չունի։ Այն կորել է քանակի մեջ, տպագրության մեջ, բոլորի մեջ։ Կորել են մարդիկ, որոնք ընկալում էին խոսքը։ Այն արժեզրկվել է։ Գին չունի։ Ավելի շուտ ունի, հստակ գին ունի։ Ու դրանից է արժեզրկվել։ Թացը չորի հետ է խառնվել, սպիտակը սևի, բարին չարի ու ամեն ինչ է խառնվել։ Ինչո՞ւ գրել։
Showing posts with label Սոցիումն ու ես. Show all posts
Showing posts with label Սոցիումն ու ես. Show all posts
Wednesday, December 24, 2014
Tuesday, September 16, 2014
Պիտի որ ծանր չլիներ
Երևի վախկոտ եմ, չէ, հաստատ։ Մանկությունը չեմ հիշում, առանձին դրվագներ. դրանք միշտ վախի հետ են կապված. լուսավոր չեն, պարտության հետ կապված. պարտություն քաջության հանդեպ. երբեմն ազնվության, երբեմն «տղամարդ լինելու»։ Վախ. «ճիշտը չանելու նկատմամբ»։ Ու հետո զզվանք։ Հիշողությունը փաստորեն ընտրողական է, չափազանց ընտրողական։ Դե արի ու գլուխ հանիր։
Wednesday, June 20, 2012
«Նրանց» անատոմիան
Խորհրդարանական ընտրություններից ու հին նոր կառավարության նշանակումից հետո իշխանությունների գործողությունները կա՛մ հնարավոր չէ մեկնաբանել, որովհետև մինչ մեկնաբանելը պիտի կարողանաս ընկալել դրանք, կա՛մ էլ միևնույն է՝ էլի հնարավոր չէ ընկալել, ու շատ թե քիչ միակ բանական մեկնաբանությունը՝ «սրանք ապուշ են, արա»։
Tuesday, June 19, 2012
Քանի դեռ խոսքը արժեք չունի
Ինչ-որ իրադարձություն ինչ-որ մեկը ինչ-որ պահի հանկարծ «թեժ»-ի կարգավիճակ է ստանում ու սկսում զբացեղնել շատերի միտքը։ Լրատվամիջոցներինը՝ հաստատ։ Հայտնվում են տասնյակ հրապարակումներ, ռեպորտաժներ։ Թեման տեղափոխվում է սոցցանցեր, երբեմն բլոգներ։ Հաստատ հայտնվում է խոհանոցներում, բակերում։ Մի խոսքով՝ ամենուր։ Վերջում, իհարկե, այնքան է կտրվում իրականությունից, որ մոռացվում ու գնում է։ Կարծես գոյություն չի էլ ունեցել։
Thursday, June 7, 2012
Վալս Բաշիրի հետ
Երբ նայում էի Արի Ֆոլմանի «Վալս Բաշիրի հետ» մուլտֆիլմը, իսրայելական արտադրության ու «Ոսկե արմավենիակիր», միանգամից որոշեցի՝ գրելու եմ մուլտի մասին։ Իհարկե, քննադատներից ավելի խորը չես գրի, բայց սա իմ տարբերակն է հասկանալու մուլտն ու տրամադրությունը, որն այն թողեց։
Wednesday, May 30, 2012
Անհատական սպասումների ինդեքս
Համաշխարհային տնտեսության, առևտրի, շուկաների վերաբերյալ կանխատեսումներում, զեկույցներում վերջին տարիների ամենաշատ հանդիպող բառը թերևս «անորոշությունն» է, նաև՝ «ռիսկերը», որոնք բխում են աճի, զարգացման, արտահանման կամ վաճառքների ծավալների, հումքի գների, ֆինանսական շուկաների կայունության կամ անկայունության անորոշությունից։ Այս ամենը երբեմն անորոշ կոնյունկտուրա կամ միջավայրի անորոշություն է անվանվում։
Tuesday, April 24, 2012
Մեկ պատմություն
Միշտ տարելիցներից խուսափել եմ. հատուկ ինչ-որ մի օր հատուկ մտածել կամ խոսել կամ հիշել ինչ-որ մի բանի կամ ինչ-որ մեկի մասին, որը թանկ է քեզ, ինձ միշտ անիմաստ է թվացել։ Այն, ինչ թանկ է քեզ, միշտ քեզ հետ է, անկախ ամեն ինչից։ Հեռուն կամ մոտիկ նայել-մտածել-ծրագրել-գործել-չգործել՝ միշտ նրա հետ պիտի անել։ Այդ մեկ օրը միշտ է, անդադար, այն մեկ չէ, այն է, քանի դեռ դու ես է ...
Friday, April 13, 2012
Երբեմն նաև իրական պատերով ...
Նոր նայեցի «Կորուսյալ սերնդի» մասին հերթական սյունակը։ Ձևակերպումը, զգացումը ու դրա շուրջ ներամբիոնային մեր գյալաջիները հիշում եմ նվազագույնը 2006-ից։ Մյուսները՝ դրանից ավելի վաղ էլ կհիշեն, հաստատ։
Friday, March 30, 2012
Իմաստ տեսնելու գիտակցություն
Բարդանում է իրականությունը՝ այն ավելի բազմաշերտ ու շախմատային է դառնում ու դեռ դառնալու է ու դառնալու։ Շախմատի սիրահարները շահելու են իհարկե։ Չնայած խնդիրը շահել-չշահելը չէ։ Իրականությունն այլ շերտեր էլ ունի՝ պարզ (ոչ հեշտ) ու պայծառ, շատ պայծառ։
Tuesday, February 14, 2012
Անվերնագիր կամ հնձածը խոտ է ...
Կրակի վրա յուղ չեն լցնում։ Բնավորության հետույքային գիծ ունեմ, մինչև վերջին կաթիլը հիմնավորում եմ այն, ինչ անում եմ։ Անում եմ այն, ինչ այդ պահին ճիշտ եմ համարում։ Միգուցե տարիներ հետո դա հիմարություն համարեմ, բայց տարիներ հետո իրականությունն այլ է, միայն հետահայց պատմական մոտեցումը թույլ կտա շատ թե քիչ «օբյեկտիվ» ու «ժամանակի ոգու» մեջ ու «կոնտեքստուալիզացիայի պահպանմամբ» գնահատել այն, ինչ արվել է։ Իսկ դա արդեն մեթոդ է, հետևաբար ոչ թե «իրականություն», այլ մոդել՝ «իրականություն շտրիխ»։
Monday, January 30, 2012
Անմասն մյուսներից
Վերջին մի քանի օրում ստացվեց նայել Ասղար Ֆարհադիի «Ամուսնալուծություն»-ը, Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում»-ը և «Օտարում»-ը, Տերենս Մալիքի «Կենաց ծառ»-ը։ Կորսված րոպեների չէին, ամեն դեպքում։ Էկրանին միչև վերջ գամված պահեց Ֆարհադին, «Կենաց ծառ»-ի համար ջանք էր պետք գործադրել, որն էլի իզուր չէր։ Ջեյլանը երևի ամենափիլիսոփայականն էր։ Ամեն դեպքում, հավանությունները միայն արևելքում են։
Friday, January 27, 2012
Հաշտվել ու առա՞ջ
Խառնվել է, շատ է խառնվել։ Նույնիսկ գրելը։ Անգամ ոճն է փոխվել։ Խառնաշփոթն ու լիրիկան ու անիմաստն ու իմաստը կորում են մեկը մյուսի մեջ։ Եթե կապն ուղղակի է մատների ու գորշ նյութի մեջ, ուրեմն այնտեղ էլ նույն վիճակը։
Wednesday, January 25, 2012
Քթից այն կողմ
Թեմաներ, թեմաներ, թեմաներ ... Փորձում ես միշտ չանձնավորված, կոնկրետ իրադարձությունների շուրջ։ Սա ավելի իրական ու իրատեսական է, ավելի «արդար ու օբյեկտիվ» է։ Չնայած վերջին երկուսը՝ դրանք չկան, գոյություն չունեն, հատկապես այսպիսի համակցությամբ։
Sunday, January 22, 2012
Ճիշտ այնպիսին, ինչպիսին մենք ենք
Հրաչյայի հետ ծանոթացա 2007-ին, եթե չեմ սխալվում։ Հետաքրքիր ծանոթություն ու բարեկամություն ստացվեց։ Հրաչյան «լուսավոր կետեր» էր փնտրում երկրով մեկ ու փորձում այդպիսիք ստեղծել։ Ու փնտրում է, ու ստեղծում, ու փնտրելու է ու ստեղծելու։ Միայնակ չէ այդ գործում ու լավ է, որ միայնակ չէ։ Ինչո՞ւ հանկարծ որոշեցի այդ մասին գրել։
Wednesday, January 18, 2012
Որտեղ լավ կլինի ...
Առավոտվանից մտածում էի ինչ գրել։ Հետո իրականությունն օգնեց, ինչպես միշտ, այն էլ երկու անգամ։ Մի անգամ իրական իրականությունը, մյուս անգամ՝ վիրտուալ իրականությունը, արտացոլված իրականի մեջ։
Friday, January 13, 2012
«Բացարձակ հարաբերականության խաչակիր»
Նվարդի մոտ վերջերս մի հետաքրքրի նյութ, ավելի շուտ մանիֆեստի նման մի բան կարդացի, հետաքրիր էր։ Երկու միտք գրավեց, մեկը Հավելից, ումից մեջբերել էր Նվարդն ու մեկնաբանել ու էլի մի մեկնաբանություն։ Երկուսն էլ հայկական իրականության մասին, ու՝ իրեն այդ իրականության մաս համարող յուրաքանչյուր մեկի։
Wednesday, December 21, 2011
Ինչ երեխա ենք ստեղծում ...
Երբ աղքատության մասին են խոսում, ցանկացած երկրում, առաջին հերթին սոված մանուկներ եմ պատկերացնում։ Ոչ ծերեր, ոչ երիտասարդներ, միայն մանկուներ, ոչ այնքան մեծ ու ոչ այնքան փոքր, այնպիսիք, որոնք ինքները, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չէին կարողանա հոգ տանել իրենց մասին։
Monday, December 12, 2011
Կըմբոստանա՞ մեզանից յուրաքանչյուրն արդյոք...
Ստեֆան (կամ Շտեֆան կամ Ստեփանոս։) Հեսսելի «Ըմբոստացեք»-ն էի նայում կամ թերթում, ավելի շուտ կարդում։ Արժեր, ժամանակն իզուր չէր, առավել ևս, որ անելու բան էլ չունեի, ավելի շուտ՝ անելու բան անելու զահլա չունեի։ Պատկերացրեք, երբեմն այդպես էլ է լինում, երբ թքած ունես ամեն ինչի վրա, վայելում ես միայն կարդալու հաճույքը, ու կարդացածն էլ իրոք արժանի է դուրս գալիս։ Ջա՜ն եմ ասել։ Բայց «ջան»-ի մասին չէի ուզում։
Thursday, December 1, 2011
SMS-email-Mario-ների հասարակություն
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը Mediamax.am-ում սյունակ ունի, որի տակ ժամանակ առ ժամանակ նոր գրառումներ են հայտնվում: Վերջին սյունակը խոսքի ազատության մասին էր։ Այս առումով հատկանշական է հենց սյունակի գոյությունը։
Սյունակի վերջում անպայմանորեն նշվում է, որ Դավիթ Սարգսյանը ՀՀԿ անդամ է։ Չգիտես ինչու է նշվում, առավել ևս, որ նա նժդեհականությունից չի գրում, իսկ ինչ գրում է, բավական հեռու է անգամ նեոնժդեհականությունից, եթե այդպիսին կա, իհարկե։
Wednesday, November 23, 2011
Նորմալ կյանքից են գողանում մեզ ...
Բարի պայծառ ու արևոտ ու սառը առավոտ է՝ ինչպես տանը։ Իսկ սա ուրախացնում է, հոգին բացում։ Ստիպում ոչինչ չանել ու հիանալ ու գնալ պատշգամբ ու սառել ու հիշել, թե ինչպես էիր սառում դպրոց գնալու ճանապարհին ու ոտքով ջարդում բոլոր սառցակալած պուճուրիկ ջրափոսերը՝ դեղնած ու սառցակալած ու եղյամապատ խոտերով պարուրված, ու հողի տարօրինակ գույն ունեցող սարի վրա։ Ու նորից ջրափոսեր փնտրում, որոնք մյուսները չէին ջարդել։ Հոգուն ուրախություն կարող է պատճառել ամենափոքր ու մանրուք թվացող երևույթն անգամ ...
Subscribe to:
Posts (Atom)