Երբ նայում էի Արի Ֆոլմանի «Վալս Բաշիրի հետ» մուլտֆիլմը, իսրայելական արտադրության ու «Ոսկե արմավենիակիր», միանգամից որոշեցի՝ գրելու եմ մուլտի մասին։ Իհարկե, քննադատներից ավելի խորը չես գրի, բայց սա իմ տարբերակն է հասկանալու մուլտն ու տրամադրությունը, որն այն թողեց։
Իրադարձությունները 1982թ. Լիբանանյան առաջին պատերազմի, Իսրայելի դաշնակից մարոնի- քրիստոնյա Բաշիր Ժմայելի, պաղեստինյան փախստականների Սաբրա ու Շալիտա ճամբարներում սպանությունների մասին է՝ ժմայելական ֆալանգիստների ձեռքով (ասում են, ՀՅԴ-ն դանշակից է եղել վերջիններիս հետ)։ Միան վերջում հասկացա՝ ինչու էր կոչվում «Վալս Բաշիրի հետ»։
Խորհուրդ կտամ անպայման նայել, եթե իհարկե չեք նայել արդեն։ Արաբագետներին՝ մի կողմ թողնել բոլոր նախապաշարմունքները, կարծրատիպերը, պատմությունը ու փորձել նայել՝ կարծես ոչ մի բանից տեղյակ չես, միայն լսել ես Իսրայելի ու Լիբանանի մասին, ուրիշ ոչինչ չգիտես։
Հետո փորձել ռեֆլեքսիայի ենթարկել. այն՝ ինչ ուզում էր ասել Արի Ֆոլմանը, այն՝ ինչ գիտես դու, այն՝ ինչպես առաջարկում էր ընկալել Արի Ֆոլմանը, այն՝ ինչպես ընկալեցիր դու, այն՝ ինչպես էր մտածում Արի Ֆոլմանը ու այն՝ թե ինչի մասին սկսեցիր մտածել դու, երբ ֆիլմն ավարտվեց։
Հակասական էր։ Բարդ։ Մի պարբերությամբ գլուխդ չես ազատի, բայց մի քանի բառով՝ արդեն։ Մտածված, իմաստով, տպավորիչ։
Ֆոլմանը, չնայած ամբողջ ընթացքում փորձում էր հասկանալ՝ ինքն իրեն, մյուսներին, պատերազմը, սպանությունների իմաստը, բայց հենց սկզբից էլ գիտեր՝ ինչ է ուզում ու ինչու է ուզում ու ինչպես է ուզում։
Կողմնակի ու արտաքին դիտողին իրադարձություններն անիմաստ ու աբսուրդային կթվան, բայց ոչ Ֆոլմանին։ Միայն վերնագիրն ամեն ինչ արժե՝ «Վալս Բաշիրի հետ» (ոչ միայնակ)։
Մարատ, հինգշաբթի առավոտ
--
No comments:
Post a Comment