Tuesday, April 24, 2012

Մեկ պատմություն

Միշտ տարելիցներից խուսափել եմ. հատուկ ինչ-որ մի օր հատուկ մտածել կամ խոսել կամ հիշել ինչ-որ մի բանի կամ ինչ-որ մեկի մասին, որը թանկ է քեզ, ինձ միշտ անիմաստ է թվացել։ Այն, ինչ թանկ է քեզ, միշտ քեզ հետ է, անկախ ամեն ինչից։ Հեռուն կամ մոտիկ նայել-մտածել-ծրագրել-գործել-չգործել՝ միշտ նրա հետ պիտի անել։ Այդ մեկ օրը միշտ է, անդադար, այն մեկ չէ, այն է, քանի դեռ դու ես է ...

Այդ մեկը երևի օր է ամենի համար, անկախ նրանից, ինչ է ամենը ու ինչի է հավատում ամենը։ Այդ մեկը երևի ամենին միավորելու, ամենի ջանքերը մեկտեղելու համար է, յուրաքանչյուրին՝ ամենի մասնիկ զգալու համար է։ Երևի։

Այդ մեկը երևի նրա համար է, որ ամենին ցույց տա, հուշի, հասկացնի, երբեմն էլ հիշեցնի, որ շատ ու շատ ավելի կարևոր «մեկ օր»-եր կան, որոնք շատ ու շատ ավելի կարևոր իմաստ ու խորհուրդ են պարունակում իրենց մեջ, համեմատ մյուս օրերի։ Երևի։

Այդ մեկը մեզանից ու մեր ընտանիքներից շատերի մեկ պատմություն է, հիշվող ու ոչ այնքան, պատմվող ու ոչ այնքան, պահանջվող ու ոչ այնքան։ Այս մեկը մեր ամենի պատմությունները մեկտեղելու ու միավորելու ու մեկ պատմություն դարձնելու ու մեկ այդ պատմությունը գիտակցելու ու մեկ այդ պատմությամբ շարժվելու մեկ է, որն իրականում մեկ էլ չէ, այն մեր յուրաքանչյուրինն է ու մեր ամենինը։

Այսպիսի մեկերով է երևի պետք շարժվել ու ոչ միայն այս օրը ու այս վայրում։ Երևի։

Երեքշաբթի, Մարատ
--

No comments:

Post a Comment