Sunday, April 8, 2012

Անորոշ ու չքաղաքացի

Արդեն երկրորդ օրն է, նույն խնդրի շուրջ է. ով չի ընտրում, ինչ որ կերպ նպաստում է, որ ընտրությունները կեղծվեն, հետևաբար՝ այս պահին՝ ՀՀԿ, ՕԵԿ (չգիտես այս ցանկում ԲՀԿ եղել է, չի եղել, կա, չկա) ու էլի ինչ-որ կեղծարար ու անազնիվ ուժերի կողմնակից։ Ես քվեարկում եմ, բայց անվավեր եմ դարձնում քվեաթերթիկը, ինչը էլի նշանակում է նախորդ նախադասությունը։ Ո՛Չ, ահա թե ինչու ...

Ռոմանտիկ է միգուցե ու հայկական իրականության հետ կապ չունի (որի մեջ ցավոք կամ բարեբախտաբար կամ էլ Աստված իր հետ) ապրում եմ։

Ասում եմ՝ մի ընտրիր կամ չեմ ընտրում, որովհետև ընտրություն չկա։ Ընտրելու բան չկա՝ ամենալայն իմաստով։ Սա իմ դիրքորոշումն է, քաղաքացիական կամ ոչ քաղաքացիական, մտահոգ կամ ոչ մտահոգ, իմ դիրքորոշումն է։

Ես այսպես եմ իմ բողոքն արտահայտում այն ամենի դեմ, ինչի դեմ բողոքում եմ, զայրանում, չեմ համաձայնվում։ Չեմ մասնակցում խաղին այն կանոններով, որոնցով խաղում են նրանք, ում դեմ բողոքում եմ։ Խաղում իմ ուժերը թույլ են, հետևաբար իրենց կանոններով չեմ խաղում, ի սկզբանե պարտվելու եմ այդ խաղում։ Հինգ տարի արդեն պարտվել եմ՝ իմ ու իմ երեխաների կյանքից։ Սա միջնադար չէ, մյուս կյանքն էլ հետո կերևա՝ ինչպիսին կլինի։

Կասեք. միացեք մյուսներին, կուժեղանան մյուսները ու միասին կհաղթեք նրանց ումից բողոքում եք։ Նմանս զնմանին գտանէ ...

Ես կարևոր եմ իմ երկրի համար, ես կրում եմ իմ երկրի պատասխանատվությունը իմ գիտակցության չափին համապատասխան։

Մարատ, ուրբաթ
--

No comments:

Post a Comment