
Լեզվաբանությունն արձանագրում է միայն, բայց և տալիս գործիքներ և, որ թերևս ավելի կարևոր է` այդ գործիքներից ընտրություն կատարելու հնարավորություն։
Ընտրի՛ր և ի՛նքդ որոշիր՝ ստորադասակա՞ն կլինի հաջորդ նախադասությունդ, թե համադասական, բայց իմացի՛ր, որ պարտավորեցնում ես ինքդ քեզ այդ որոշմամբ, քանզի կուտակվող նախադասություններիդ սարդոստայնում նպատակդ և մարդկային կոչումդ կորցնելու վտանգ ունես։
Այդժամ կսկսես խոսել պարզ ստորադասական նախադասություններով, որոնց բովանդակությունը կպայմանավորեն զանազան «ստորացուցիչ վիճակի» կամ «անպատկառ ձևի» պարագաներ։
Երեքշաբթի իրիկուն, Սամվել Կարաբեկյան
--
No comments:
Post a Comment