Friday, January 13, 2012

«Բացարձակ հարաբերականության խաչակիր»

Նվարդի մոտ վերջերս մի հետաքրքրի նյութ, ավելի շուտ մանիֆեստի նման մի բան կարդացի, հետաքրիր էր։ Երկու միտք գրավեց, մեկը Հավելից, ումից մեջբերել էր Նվարդն ու մեկնաբանել ու էլի մի մեկնաբանություն։ Երկուսն էլ հայկական իրականության մասին, ու՝ իրեն այդ իրականության մաս համարող յուրաքանչյուր մեկի։

Մեջբերեցի. «Ինձ համար Հավելի այն միտքը, թե ինքնասպանությունը կյանքի իմաստի տխուր երաշխավորն է, հայկական հանրային կյանքին իմաստ է հաղորդում» ու «բացարձակ հարաբերականության խաչակիրներ»։

Կյանքի իմաստ ու խաչակիրներ (հենց առաջնային ուղղակի պատմական գնահատականի իմաստով)՝ որոնք բացարձակ հարաբերականության խաչ են կրում։

Մի պահ սթափվեցի, սառը ցնցուղի պես՝ մանավանդ խաչը կրելու հատվածով։

Լեզվաբանությունը, եթե, իհարկե, շատ չես մաթեմատիկ, լեզվաբան-մաթեմատիկ, հենց հարաբերականություն է, մեծ, շատ մեծ, անչափ մեծ հարաբերականություն։ Ոչ մի սահման, միայն ենթադրություններ ու ներ ու ներ ու ներ ու ...։ Վախենում ես անգամ դուրս մնալ լեզվաբանության բանություն հատվածից ու վերածվել «մետա կամ կվազի կամ կեղծ»-ի։

Հետո, անկախ քեզանից, այդ ամենը դառնում է ակնոց, որը ներկում է շրջապատը կամ խոշորացնում կամ մոտեցնում կամ լղոզում։

Դե արի ու այդ պահին կողմնորոշիչ գտիր, կամ ջրհորների քարտեզ, որը հետո գիտելիք, կողմնորոշիչ գիտելիք ու հայացք կդառնա։

Այ դրա համար էլ բլոգի աջ կողմում և՛ կիսամուսուլմանական «Տո՛ւր Աստծու անունը» և՛ «Աղօթք պիտանիք իւրաքանչիւր անձին հավատացելոց ի Քրիստոս արարեալ Սրբոյն Ներսեսի Շնորհալիոյ Կաթողիկոսի»՝
«Տէ՛ր, բորբոքե՛ա յանձն իմ, զի այրեսցե զախտ հոգւոյ իմոյ եւ սրբեսցէ զխիղճ մտաց իմոց եւ մաքրեսցէ զմեղս մարմնոյ իմոյ եւ վառեսցէ զլոյս գիտութեան Քո ի սրտի իմում, եւ ողորմե՛ա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս»
Ինչքան չեմ ուզում «բացարձակ հարաբերականության խաչակիր» մնալ ...

Ուրբաթ առավոտ, Մարատ


Հ.Գ. Սրա մասին է խոսքը։
--

No comments:

Post a Comment