Փաստորեն հինգ տարի էր պետք, դրան հավատալու, դրանից դուրս գալ «հավես չանելու», դրա հետ հաշտվելու ու դրա հետ յոլա գնալու համար։ Տեսնես ինչքան երկար կտևի ...
Ինչ-որ անպետքության զգացում է, ամենուր, չպահանջարկվածության, ո՞ւմ, ինչի՞ համար, հանուն ինչի՞, քայլել-չքայլե՞լ, նույնիսկ «Աստված գիտե»-ն չի օգնում ...
Մեր տղեքին եմ նայում, որոնք հիմա ճահիճից դուրս են, կամ ճահիճի մեջ չեն էլ եղել, հետո բլոգի հին գրառումներ էի նայում, տարբեր տարիների ու տարբեր տրամադրությունների ... խառն է, իրոք խառը։
Դադար տվեցի, երկու րոպեով ու այդ ընթացքում Ս.Բ.-ն մի բան գրեց Ֆեյսում։ Էլ չեմ շարունակում, պարզապես Ս.Բ.-ի պատից կգողանամ ու կտեղադրեմ. «Հայաստանյան կյանքի ամենածանր առանձնահատկությունը՝ ագրեսիվ լուծույթի պես քայքայում է մարդկային կապերը, բաժան–բաժան անում մարդկանց, ում միավորումով որակապես նոր նյութ կարող էր առաջանար... Ներեցե՛ք, իհարկե, ավելորդ «քիմիականության» համար...»։
Նույն բանի մասին ենք խոսում, երևի կամ հաստատ կամ միգուցե, բայց հաստատ՝ երևի։
Նոր տարվա առաջին աշխատանքային առավոտով, Մարատ
Հ.Գ. Լավ կլինի, դարդ մի արեք ։)
--
Նույն բանի մասին ենք խոսում, երևի կամ հաստատ կամ միգուցե, բայց հաստատ՝ երևի։
Նոր տարվա առաջին աշխատանքային առավոտով, Մարատ
Հ.Գ. Լավ կլինի, դարդ մի արեք ։)
--
No comments:
Post a Comment