Tuesday, December 20, 2011

Օրը հէչ, կմթնի, ի վերջո, չնայած առավոտվանից էր մութ ...

Օրը ոչ մի կերպ չի ստացվում, չնայած դեռ սկիզբն է ... Չգիտեմ ինչու չի ստացվում, երևի նրա համար, որ ես եմ այդպես տրամադրված կամ ստացվելուն նպաստող ոչ մի բան առայժմ չկա։ Նույնիսկ երաժշտություն չեմ կարողանում ընտրել, որի տակ մշտապես աշխատում եմ, ոչ մեկի ռիթմը համապատասխան չէ չստացվող օրվա ռիթմին։ Արև էլ չկա, ամպամած է, դա էլ մյուս կողմից, մի խոսքով, անհանգիստ է, կարծես ինչ-որ մի բանի ես սպասում, ու չգիտես ինչպիսին է լինելու այն, դրանից էլ անհանգստանում ես ...

Այսպիսի բաներ ...

Դե հիմա մի փոքր գլոբալացրեք, շրջանակները մեծացրեք։ Ռիթմին էլ ուրիշ անուն տվեք, ասենք՝ կյանք կամ երկիր կամ հույսեր կամ ծրագրեր կամ նախաձեռնություններ կամ ...

Հետո երաժշտության անունը փոխեք՝ ասենք կոնյուկտուրա կամ ենթակառուցվածքներ կամ կոնտեքստ կամ շրջապատ կամ իրականություն կամ ...

Հետո արդեն ձեզ տեղադրեք այդ ամենի մեջ, ընտրեք փոփոխականները, ըստ ցանկության ու տեսեք ինչ կստացվի։

Հետո փորձեք հասկանալ, ինչու է օրը ստացվում կամ չի ստացվում։

Օրը հէչ, կմթնի, ի վերջո, չնայած առավոտվանից էր մութ, դուք մյուս փոփոխականների մասին մտածեք ... Արժի դրանք արդյոք մթնեցնել ...

Չնայած քիչ հետո ընդմիջում է, մի բրդուճ քյաբաբ ու կոկա-կոլա, ու ամեն ինչ լավ է՝ չաղ ու բախտավոր ... ու հետո հնամյա խոհերը՝ «Հայրենիքը հեռուեն պիտի սիրել»-ու շուրջ ...


Երեքշաբթի կեսօրին մոտ, Մարատ

Հ.Գ. Ֆեյսից առավոտ այսպիսի բան գտա՝ Детство - это та счастливая пора, когда бежишь ночью из туалета и радуешься, что тебя не съели :)
--

No comments:

Post a Comment