Saturday, July 24, 2010

Հայրենիքը հեռուեն պիտի «սիրել»

Պետության շուրջ խոհափիլիսոփայել «հեշտ» է, երբ հենց նոր հերթական պիցցան ես խժռել, կոկա-կոլայի ուղեկցությամբ, աշխատանքային օրը հետաքրքիր է եղել և ինֆորմացիայի, և գիտելիք, և արդյունքների և շփումների առումով, օրը ուրբաթ է, ավելի շուտ ուրբաթ իրիկուն, շաբաթ գրադարանը ժամը 9-ից է բաց, ուրեմն կարելի է մինչև 8։05-ը քնել, որովհետև ավոտոբուսին կարելի է 8։37-ին հասնել, գրադարանում հանգիստ աշխատել ու այպես շարունակ։ Այսինքն այս պահին մի քանի երնեկ մի տեղում է ու նույն ժամին։)) Ծովը ծնկերիդ հետ է, մոտավորապես այս վիճակն է, սիրտդ ուրիշ բան է ուզում։))) Խոհափիլիսոփայել, կուշտ փորով խոհափիլիսոփայել, հայրենիքի մասին, Սասունը ճիշտ էր ասում «Հայրենիքը պիտի հեռուեն սիրել»։)) Ուրեմն սիրենք, յալլաաահ …

Ով ինձ ճանաչում է, միգուցե և չհավատա, որ կիսում եմ մտքերը, որոնց մասին գրում եմ, մյուսները միգուցե և հավատան, ինձ այս պահին հակապետական, հակաազգայնական, հակաազգասիրական, հակահայրենասիրական, ժողովրդի թշնամի, հինգերորդ, վեցերորդ, յոթերոդ շարասյուն լինելը, օտարալեզու դպրոցների դեմին դեմ լինելը, Նժդեհին ֆաշիստ համարելը, Գարեգին Բ-ին քրֆելը, պարտվողական կնքվելը, քոչարյանական ու սարգսյանական լինելը գերագույն հաճույք է պատճառում, որովհետ քեզ նայում ես դրսից ու տ/ղժժում այդ ամենի վրա։))
Մեղավորն ու սաբաբն այս անգամ Աբու Օսման ալ-Մազինին էր, որը 9-րդ դարում նույնքան դեբիլ էր, որքան ես այսօր մինչև ժամը 17։16-ը, որովհետև չէր ջոկում, որ թեքական ու ոչ թեքական բառեքի թեքման համակարգը Սիբի մոտ շարահյուսական է, դիտակետը բառերի միմյանից կախված լինելու գաղափարի մեջ ու բառերի փոփոխականությանը այդ գաղափարի պրիզմայով պիտի նայել, իսկ քանի որ ինքը դիտակետը փոխել ու նայում էր հենց թեքականության պրիզմայով, ապա համակարգն իր համար ծուռ էր կիսով չափ, նաև իմ համար։ Հեղինակային իրավունքները պաշտպանված են՝ Մազինիի ու իմ։)
1996-ն էր, ես 2-րդ կուրսում էի, Երևանում, Ղուկասյանում ռեպորտաժ էին նկարել, Երևանից ինչ որ մեկը, որը երևի առաջին անգամ էր քաղաքից դուրս եկել ու մեզ նայում էր իմպերիալիստական, Սասունը կասեր քաղքենիական, աչքերով, ինքը ասես որ գրողի որ ծոցից, երևի հենց ծոցից էլ եկել էր, ծիտիկ էր։

Հողերի սեփականշնորհման մասին ռեպորտաժ էր նկարում։ Ժողովրդից ինչ-որ մեկը, մոտեցավ, խոսեց, խոսեց, նկարագրեց, բացատրեց, բայց թե դեբիլ էր դիմացինը, չէր ջոկում ինչի մասին է ընդհանրապես խոսքը, ու վերջում էլ, թե՝ հողերը գեղացուն չտվին, գեղացու գլխին տվին։ (Բոլոր քաղքենիամոլերին խնդրում եմ «գեղացին» հասկանալ որպես գյուղացի)։
Մեկնաբանել չարժի կարծում եմ, հասկացաք ինչ էր ուզում ասել նա, եթե իհարկե շատ չեք կտրված քաղաքային իրականության մեջ։

Հիմա ավելի հեռու գնանք ու հայրենիքը հեռուեն սիրենք։

Ով է ձեզանից իրեն երբևիցե հարց տվել, ինչի՞ն է պետք իրեն Հայաստանի երրորդ Հանրապետությունը։

Ես ճորտ իմ մտածելակերպով, ստրուկի հոգեբանությամբ, վիզը ծռած գեղացի, որը չի հասկանում, դեբիլ է, թրիքից բացի ոչ մի բան չի տեսել իր կյանքում, վրայից էլ քրտնքի ու գոմի հոտ է գալիս։ Բավարարվա՞ծ եք, քաղքենի տրամաբանությամբ երևի ավելի վատ հայհոյել հնարավոր չէր։

Էլի եմ կրկնում, ո՞ւմ է պետք Հայաստանի երրորդ Հանրապետությունը, ինչին է պետք, ի՞նչ պիտի անի դրա հետ։

Ավելի եմ սրում, բլոտի պես, վաաբշե Ղարաբաղն ում է պետք, չնայած այստեղ հիերարխայի տրամաբանական սխալ կա, բայց ոչ մեր հասարակությունում շատերի համար։

Ով գիտի, ինչ պիտի անել պետության հետ, ինչ պիտի անել անկախության հետ։

Հիմա անկախության համար բռունցնքներ պարզածները ու նրանց առաջադիմական երեխեքը հաստատ կասեն, էս գերմանացի բանաստեղծն ով է ու էլ չեն կարդա բլոգը։ Փառք աստծո, ես գերմանացի մի քանի բանաստեղծների հենց այստեղ ու հենց այս պահին հրաժեշտ կտամ։))))) Tschüüüüüüüüüüßßßßß !!!!

Մյուսների համար շարունակեմ։

Ո՞վ գիտի, ինչ պիտի անել պետության հետ, բացի հեռուեն սիրելուց, սիրելուց ,լավ, հավեսով սիրելուց, անդադար սիրելուց, անխնա սիրելուց, որն արդեն այդ պետությունը բռնաբարել է հիշեցնում։

Հողերը հիշեցի՞ք, որ ինչ-որ մեկի գլխովն էին տվել։ Նույնը պետության հետ է, Հայաստանի երրորդ Հանրապետության հետ, ինչ-որ բոլորիս գլխովն են տվել։ Ոչ ոք չգիտի ինչ պիտի անի այդ պետության հետ, բացի անխնա սիրելուց, որ արդեն գիտեք ինչ է հիշեցնում։ Ո՞վ է այսօր պատրաստ այդ պետության համար, բացի այն սիրելուց, ինչ-որ բան անել։ Գիտեմ, հիմա շատերը կրկին կհիշեն գերմանացի բանաստեղծին, ես նույնպես ու նորից՝ Tschüüüüüüüüüüßßßßß !!!!

Պետք է արդյոք մեզ այն պետությունը, որը մենք հենց այս պահին ունենք, պետք է մեզ ընդհանրապես այս, այդ, այն, Արայիկը հիմա կուղղեր՝ այս չի, այլ մեր, լավ՝ ձեր կամ էլի այս պետությունը (Արո ջան, հղումները կարևոր ինստիտուտ են մեր պարագայում, ինքդ գիտես, առանց հղումների բան չի լինում գրել)։

Հիմա շատերը կասեն, բա կռվել արյուն թափել, քրտինք, չարչարանք, չգիտեմ ամեն մի թիզ հողի համար, բա մեր պատմությունը, բա մեր ջուրը, օդը, փառապանծ 2 հազար չգիտեմ քանի հարյուր տարվա Էրևանը, բա չգիտեմ ով, չգիտեմ, բա Ղարաբաղը, չգիտեմ բա ոչ մի թիզ հող, չգիտեմ բա հինգերորդ շարասյուն, չգիտեմ բա մեր դարավոր պատմությունը, մեր դարավոր ոսկեղենի փառապանծ ու չգիտեմ ինչ հայերեն լեզուն (ես հայերենի ցավը տանեմ ու Մաշտոցինը նույնպես կամ Հռոփանոսինը՝ կուղղեր Ռ.Թարումյանը), բա մեր հայագիտությունը, բա մեր ֆիզիկայի ինստիտուտը, բա մեր Մատենադարանը, բա մեր Պռոշյանը՝ փողոցը, բա մեր Արամ ԽաչատՈՒրյանը, բա մեր ... ում մոռացա։ Ինձ մի քանիսն այս պահին էլի գերմանացի բանաստեղծին կհիշեցնեն և նրանց նույպես ու էլի Tschüüüüüüüüüüßßßßß !!!!

Նժդեհականները հաստագլուխները հաստատ «կոդլծեծ» կտան, տեսած կլինեք Երևանում, ոնց են գազանավարի մի քանի հոգով մեկին ծեծում, աղբալյականները կողջակիզեն, ապրիլի լույս 24-ի գիշերը իրենց ֆաշիստական ջահերով։

Պարտվողական է, չէ՞։ Բայց ո՞ւմ, ինչի՞ն, թորքի՞ն, տաջիկի՞ն, ինքներս մե՞զ, անկախության գաղափարին, ազատությա՞նը, մեր պապերին, մեր երեխաներին, ո՞ւմ։ Միգուցե պարտվողական էլ չէ, շատ էլ նորմալ է, միգուցե պետք չէ հայրենիքն անխնամ սիրողների անխնա ու վեհանձն սիրո համար ամեն անգամ հողերը գյուղացիների գլխովը տալ, կամ արյուն թափել մի թիզ հողի համար, կամ քրտինք՝ կես փորով հաց ուտելու համար ու ծիծաղի առարկա դառնալ, թե վրայից քրտինքի հոտ է գալիս։ Անխնամ սիրո հոտ, նվազագույնը, չի գալիս։

Տվեք ձեզ հարցը ու փորձեք կեղծ հայրենասիրական ու կեղծ ազգայնամոլական կամ չգիտեմ, կեղծ սիրով չնայել ձեր հայրենիքին, այս, այդ կամ այն հայրենիքն, ամեն դեպքում, ոչ սեփական, ավելի շուտ պետական հայրենիքին։

Հոգնել եմ քարոզներից, դատարկ քարոզներից, այո, սիրտս խորոված, ավելի շուտ խինկալի է ուզում ու էնքան է ու ուզում, որ սիրտս խինկալի տեսնելուց հետ տամ, սիրտս որդուս համար հեծանիվ է ուզում, սիրտս մեծերի համար նորմալ, ոչ չարքաշ կյանք է ուզում, իմ համար նույնպես, արդար քրիտնքով հաց վաստակելու հնարավորություն է ուզում, տարին մեկ անգամ հանգստանալու հնարավորություն է ուզում, իրեն մարդ զգալ է ուզում ու չի ուզում Ղարաբաղի համար կռվել, հեչ չի ուզում, միգուցե սիրտս թքած ունի էդ Ղարաբաղի համար (Tschüüüüüüüüüüßßßßß !!!!), ոչ վրա, այլ համար (տարբերություն կա), հեչ չի ուզում աշխատանք մուրալ, հեչ չի ուզում մուրալ, գիրք մուրալ, հնարավորություն մուրալ, հեռանկար մուրալ, ինչքան մուրալ, վիզ ծռել ու հետո ինչ-որ մեկի անխնա սիրո համար արյուն թափել։

Թափողների համար ճանապարը բաց է, ինչքան ուզում են, թող թափեն։

Այո, ես վերջին .........., .........., .................-ն եմ, ցանկը բաց է, ներքևում էլ մեկնաբանությունների տեղ կա, կարող եք ցանկը լրացնել, բայց՝ Tschüüüüüüüüüüßßßßß !!!!

Հիմա հասկացա՞ք, թե ում է պետք կամ ինչին է պետք պետությունը։

Ուրբաթ իրիկուն, (Չ)Մարատ
--

9 comments:

  1. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  2. Մարատ ջան ամեն մարդ ազատ ա իր ընտրության մեջ, դու` քո, ես` իմ, էն մեկն էլ իրա: Ու ամեն մարդ որպես կանոն ինքն ա ընտրում ճանապարհը, որով ցանկանում ա առաջ գնալ: Ինչ կա որ, եթե դու հիմա չես ուզում Ղարաբաղների համար արյուն թափել, կամ էլ հայրենիքին անխնա սիրել, քո գործն ա ապեր: Հանգիստ կարաս չսիրես, ու կարծում եմ, որ ոչ ոք էդ բարոյական իրավունքը չունի քեզ կամ էն մեկին մեղադրի, քանի որ ձեր նման ինտելեկտուալները, շատ ավելի կարևոր բաներով զբաղվելու փոխարեն ստիպված են առավել տրիվիալ բաներով զբաղվել: Ավելին ասեմ, կարող ես չգալ Հայաստան, ես կարծում եմ PHD-ից հետ չպետք ա գայիր, եթե քանի որ ստեղից էիր գնացել: Բյաց դա դու ես ընտրել չէ?

    Ղարաբաղի, ավելի ճիշտ Ղարաբաղին հարող տարածքների հարցում ես էլ որոշ բաների հետ համաձայն չեմ, բայց դե, Ղարաբաղն ու հարող տարածքները մեր անվտանգությունն են ( ամեն դոպքում այդպես են ասում): Էս Էրևանները տեսնելուց հետո շատ բան ա փոխվում մարդու մեջ, չնայած ես ոնց որ (բարեբախտաբար) դեռ կարում եմ մնամ իմ դիրքերում, քանի որ դեռ կարողանում եմ մարդկանց երեսին ասել, էն ինչ մտածում ու ուզում եմ` աղվեսաբար կիսաժպտալու փոխարեն: Բայց դե եթե մարդկային կյանքերի հարց ա դրված լինում Ղարաբաղներում, ապեր, ես կոնկրետ միշտ պատրաստ եմ զենք վերցնել ու գնալ, չնայած, քաբաբ ուտող, կոկակոլա թշշցնող բոշկաստամոքսավորներին շատ տեսնելուց մի տեսակ դառնանում ես, ասում ես, տո դու էլ, քո պետությունն ել, քո Ղարաբաղն էլ, թող գնան իրանք կռվեն ու պաշտպանեն: Հողի համար էլ ինչ ասեմ, 29,8 հազար ք/մ-ում էնքան հող կա, ասա մշակող ու տիրություն անող լինի, թե չէ ստացվում ա, որ մարդն իրա կնգա ծոցում կամ նորմալ կամ էլ ընդհանրապես չի անում ինչ-որ պետք է անի, բայց հարևանի կնգա փարթամ մարմնին ա նայում էդ արանքում, մինչդեռ իրա կնգանը ոչիչնով չի զիջում նրան:

    Եթե ինչ-որ մեկը կասի որ մի թիզ հողը մի կաթիլ արյունից թանկ կամ գերադասելի ա, ես չեմ համաձայնի դրա հետ, քանի որ պատմությունը ցույց ա տալիս, որ մարդը հողի գերին ա, ցավոք, շատ դեպքերում էլ հողի տերը լինելու գաղափարի գերին: Բայց դե, չէ ախպեր, հողը արյուն չարժե, հողը նույն հողն ա մնում, գուցե հազարամյակներ, բայց արյունը, շատ շուտ ա փոխվում, մակարդվում ու դառնում ա անպետք բան: Բոլոր ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԸ, ովքեր կասեն ապեր թող գան, էնքան հողեր ցույց տամ, թող գնան ու առանց կռվելու ու արյուն թափելու մշակեն, ու ապրեն էդ հողերի վրա: Ես կոնկրետ շատ ուրախ եմ, որ ծառայել եմ բանակում, ու առավել ևս սահմանի վրա: Էդ ուրիշ` լավ շկոլա ա: Բայց դե մյուս կողմից էլ բանակի հետքերը, թե հոգեբանական, թե ֆիզիկական, դեռ մնում են ապեր, ով գիտի, գուցե, տենց էլ չանցնեն: Ամեն դեպքում, կյանքը շատ կարճ ա հողերի համար կռիվներ անելու համար, կարելի ա է օդորակիչներով օդորակվող սենյակներում LCD համակարգիչների առաջ նստած ապրել: Ինչ վատ ա? Մի քիչ էլ մենք նստենք, ու թող թուղթ ու գրիչով, պորշերի ղեկերին բազմած պոռճերը ՌԱԶՄԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂ (լրագրող բառում էն մի կարևոր տառը մոռացա, ոնց որ Վահրամ Սահակյանը կասեր) դառնալու պատրաստակամ մերօրյա Հեմինգուեյները գնան ու կռվեն ինչի համար որ կուզեն:

    Ապեր, հեծանիվների համար էլ, չգիտեմ, փորձի այլ կերպ նայել, երեխեքը պետք ա մի քիչ էլ կարոտ մնան հեծանիվներին, թե չէ դառմաեդ կմեծանան (աստված չանի, իհարկե,): Համ էլ դրանք ժամանակավոր բաներ են, թեև երեխեքի ու մեր կյանքն անցնում ա:

    Վերջ Մարատ, ուշ ա գնում եմ քնելու, վաղը, ավելի ճիշտ մի կես ժամից դառնում եմ 30 տարեկան: Պարզվում ա 30 տարի էր պետք հասկանալու, որ սխալ ես ապրում: Պետք է քաբաբ ուտել, սոսասոլա թշշշշշացնել ու LCD համակարգիչով ու օդորակիչով սենյակում աշխատել, չէ ավելի լավ կլիներ ապրել …

    ReplyDelete
  3. Առաջին անգամ է, որ չգիտեմ նույնիսկ ինչ պատասխանել։ Դե, իհարկե, գրառումը շատ այնքան լուրջ չէր, մոտավորապես ծխի ու կրակի պատմությամբ։) Արձագանքը, կարծում եմ, նույնպես։) Խնդիրը կռվել կամ չկռվելը չէ, խնդիրն այնպես անելն է, որ հերթը կռվելուն չհասնի, թե չէ, արյուն թափել ու Հունան Ավետիսյան դառնալ բոլորս էլ կհասցնենք։)) Այս ամենը, իհարկե, ավելի հեշտ է գրել, քան կյանքի կոչել։) Ղարաբաղն ավելի շուտ փոխաբերական էր, ու իրական այնքանով, որքանով ամեն ինչ չի կարելի մեկ արշինով չափել, փառք Աստուծո հիմա հայ-թուրքական կա, մեկը դառել է երկու արշին։ Պետությունն ավելի լայն է, քան այս երկուսն ու Տ.Սարգսյանն իր բոլոգով ու դրամի լվացքով։ Մնացած ամեն ինչ հասկացա, բոլոր «նամյոկները» նույնպես։) Բայց հեծանիվ պետք է, «դառմաեդությունը» գլխում է։
    Բա 30 ես դառնում ու ժամանակը ես անպետք բլոգը կարդալու վրա ես ծախսում։))))) աղջիկ մաղջիկ, պիվա միվա, թե չէ Ղարաբաղ, կռվել, արյուն, հող, հայրենիքն ապրելու համար չէ, ինձանից լավ գիտես ինչի համար է։))) Qullu sana wa inta Tayyib մեր ախպեր, Չատինյանը կասեր, տեսնենք հանդիպենք ու չաղ ու բախտավոր !!!!

    ReplyDelete
  4. Չէ հեծանիվը կարևոր ա, Մարատ, հենց գաս, երեխու համար վռազ առ: Եթե դու փոքր ժամանակ հեծանիվ չունես, հետո մեծանում ես ու Պորշ ես քշում, միևնույնն ա, դու փոքր ժամանակ հեծանիվ չես ունեցել:

    ReplyDelete
  5. Ոնց եմ հարգում մարդկանց, ովքեր գործից հասկանում են !!!!

    ReplyDelete
  6. Anonymous - որոշեցի մի հատ էլ գրել, անկախ ամեն ինչից։ Իհարկե, շատ ենք խոսել ու տարբեր տրամադրություններում ու սպասումներով, բայց թե, շատ բան չի փոխվում մեր խոսելուց։ Ափսոս, իհարկե, մենք չենք փոխում, դրա համար էլ չի փոխվում։ Իսկ փոխելը հեշտ չէ, երբեմն անչափ մեծ ցանկության ու ջանքերի ու «հետույքահան» աշխատանքի դեպքում էլ։ Մենակ աշխատելը բացի այն, որ դժվար է, ժամանակատար է, շատ ժամանակատար։ Լրագրողներին մի կողմ թողնենք, գիտեմ ինչ ես ասում, հեչ։ Կիսաժպտալ՝ այդ դա արդեն բարդ բան է, իրոք բարդ, չնայած դրա մասին էլ եմ գրել։ Էնպես, որ, արի «բարիշենք» ։) Ես քո հետ մի երկու տարուց կխոսեմ ։)))

    ReplyDelete
  7. Հենց նոր մի ֆիլմ էի նայում, «Աղետ», ցեղասպանության մասին, գերմանական արտադրության, լսած կլինեք, անգամ տեսած, երևի, ես ոչ։ Անգամ չգիտեմ ինչ գրել, բայց ուզեցի հենց այս գրառման տակ գրել, երևի զգացումն է, որ պատմականության հետ կապված ու պատմության հետ կապված ու այդ պատմության զգացման հետ կապված, շատերը դա մոդայիկ ինքնություն կանվանեն, քննարկելու թեմա կա ։) Ֆիլմը «լավն» է, չգիտեմ, միգուցե անգլերեն տարբերակն էլ կա, փորձեք, առաջին ֆիլմը, հաղորդումը, ակնարկը, գիրքը, մի խոսքով առաջինն է ցեղասպանության մասին, որը մինչ վերջ հնարավոր եղավ նայել։

    ReplyDelete
  8. Harutyunyan Karen04 March, 2011 18:13

    Մարատ ջան, էս ի?նչ ա պատահել քեզ, այ ախպեր ջան: Հերիք ա էդ միջնադարյան գրականությունը կարդաս :)

    ReplyDelete
  9. 25 դեկտեմբեր՝ մեծագույն հաճույքով նորից կխոհափիլիսոփայեի պետության շուրջ ու կոլայից էլ չէի հրաժարվի, պիցցայից նույնպես, էլ չեմ ասում Բայրոյթի գրադարանից ու իմ 19քմ-անոց սենյակից՝ սպիտակ պատերով։

    ReplyDelete