Հիմա էլ հրապարակվել է մի հոդված, որտեղ ադրբեջանցի պաշտոնյան աղի արցունք է թափում ԱՄՆ դեսպանությունում, թե Իրանը թմրաբիզնեսի առաջատարն է աշխարհում ու տարին տոննաներով հերոին է արտահանում Եվրոպա, իսկ այդ հանցավոր գործունեության տարանցիկ ճանապարհը Ադրբեջանն է:
Այն որ վիկիլիքսում շատ բացահայտումներ են եղել խիստ գաղտնի է շարքից, որևէ մեկի համար արդեն գաղտնիք չէ, բայց ինձ մոտ արդեն տպավորություն է, որ ով ում ինչ ունի ասելու անպայման պիտի վիկիլիքսը նշի որպես սկզբնաղբյուր: Շատ հարմար է:
Ստեղծենք մի ծածկանուն, ասենք Աշոտ Տեր-Մարգարյան, գրանցվեք որևէ թերթի ինտերնետ տարբերակի լրագրող ու սկսենք գրել զարմանազան հոդվածներ այն մասին, թե ինչպես այլմոլորակայիններն եկան, տարան մեր բարեխիղճ պաշտոնյաներին, նրանց փոխարեն դրեցին մարդանման էակներ, որոնք չեն հասկանում երկրում ինչ է կատարվում, անտարբեր են մեր նկատմամբ ու շատ են սիրում լավ մեքենաներ, բնակարաններ ու չալաղաջ:
Ու անպայման սիրուն թեքված տառատեսակով գրենք, որ վիկիլիքսը վստահորեն ասում է, որ սա փորձնական բան է, 2012թ. մեզ կվերադարձնեն մեր բարեխիղճ պաշտոնյաներին, որ բարով-խերով միահամուռ ուժերով դիմավորենք աշխարհի վերջը:
Ծիծաղելի է չէ՞:
Այ ինձ մոտ էլ ծիծաղանման մի բան է առաջանում, երբ կարդում եմ հերթական հոդվածը վիկիլիքսի մասին, նամանավանդ հայկական ինտերնետում: Ուզում եմ զանգել ասել` նյութ չունես, ռուսներից թարգմանի, ի՞նչ ես մարդկանց դեբիլություններով կերակրում:
Ո՜ւֆ ներվայնացա: Մինչ նոր գրառում...
Կիրակի իրիկուն, Մարիա
--
No comments:
Post a Comment