Մի ամբողջ կիրակի բոլոր ալիքներով ցուցադրում են ընտրված հաղորդումների ողջ շաբաթվա կրկնությունը: Ուզում ես զանգել հեռուստաընկերություն ու ասել «եղբա՛յր, դու ալիք ես պահում, ցույց տալու բան չունե՞ս: Էս ինչ տափակություն է»: Ուզում ես ու երբեք չես զանգում. չես զանգում, որովհետև «հավես չկա», մի կիրակի ունես, որ վայելես, հանգստանաս, անբանություն անես ու նայում ես այն, ինչ կա:
Հ1-ով ցուցադրում են «Աննայի» սրտաճմլիկ սերիաները (իբր ամբողջ շաբաթը քիչ ենք ջղայնանում), Հ2-ով ինչ-որ ռաբիզ համերգ (չնայած չեմ էլ նայում Հ2), Արմենիայով պարտադիր պիտի նայենք Yere1-ի բոլոր սերիաները, 32 ատամը, Բլեֆը ու էլի մի շարք «աննախադեպ», «հրաշալի», «աննման» ու «մասշտաբային նախագիծ Արմենիա թիվի-ի եթերում»:
Ամբողջ կիրակի օրը ես նայեցի իմ սեփական տեսադարանից մուլտֆիլմեր: Ու հասկացա, որ հանգստյան օր արտահայտությունը իմ պարագայում տեղին չէ. նյարդայնանալու օր պիտի անվանվեր կամ էլ նման մի բան:
Առանձին թեմա է հայկական գովազդը:
Ինձ մոտ տպավորություն է, որ հայաստանում ով բանուգործ չունի, գովազդ է նկարում: Ո՞վ է գրում մեր գովազդների սցենարները: Ես ուզում եմ այդ մարդուն ճանաչել:
Ականջիս հնչում է «Հայ կոլա, հայ, հայ, հայ»: Ամեն ամեն անգամ լսելուց բացականչում եմ «զահրումաաաաաար»: Ախր հյութը հնարավոր է վատը չի, բայց հենց կարդում եմ հայ կոլա, գնելու ցանկությունս կորում է: Կամ «Տատիկս սպիտակն ու կարմիրը խարնումա»: Ուզում ես ասել «ազիզ ջան, երեկոյան հոգնած աշխատանքից վերադարձած մարդուն հետաքրքիր չէ քո տատիկը դալտոնիկ է, թե չէ»:
Ավելի մեծ չարիք են տեղեկատվական բնույթի գովազդները, օրինակ` այսինչ հասցեում բացվել է այսինչ բանը այնինչ բանի համար: Ավելի ձանձրալի ոչինչ հորինել հնարավոր չէ:
«Լինում է, չի լինում», չգիտեմ ինչ է լինում: Հետո էլ կասեն երեխաները հեքիաթներից ձանձրացել են: Բա ի՞նչ կանեն: Խեղճերը երևի մտածում են հեքիաթում էլ «մուննաթ մատուցողուհիներ» կան:
Արբանյակային հայկական ալիքների գովազդներն ավելի վատն են, ավելի անճաշակ ու անորակ: Օրինակ Տվերի մարզում բացվել է նոր հայկական ռեստորան Պողոսի մոտ` համեցեք... Ոնց որ կաբելային հեռուստաընկերության գովազդ լինի: ՄՆում է միայն ծնունդ կնունքի ու հարսանիքի շնորհավորանքեր դնեն, մեկ էլ հին հնդկական կինոներ, կդառնա իսկական գեղկլուբ:
Հինգշաբթի իրիկուն, Մարիա
--
Մարիա ջան, ախր հենց հիմա նույն բանը դուք եք անում, ձեր գրածով, կարդում եմ և ներվայնանում, այսինքն ձեր ներվայնությունը փոխանցվում է ինձ, ով չգիտի, որ էշություն ա հեռարձակվում, ինչ կարիք կա այդ մասին գրել ու ներվայնացնել մարդկանց, հազիվ մի բլոգ եմ գտել, որտեղ կակարելի ա մի քիչ լավ զգալ ու հայտնվում եք դուք, ձեր բողոքներով ու քննադատություններով, ձեր անձնական խնդիրները մեր վզին փաթաթելով...
ReplyDeleteԱսենք ձեր բլոգն ա, ինչ ուզում եք, գրում եք, լավ եք անում, ես ով եմ որ? Չես ուզում, մի կարդա, ով ա ստիպում???
ReplyDeleteԴե Դուք գրում եք, Դուք պատասխանում եք...
ReplyDeleteԵս առաջարկում եմ հոդվածը կարդալուց առաջ նայել ով է հեղինակը: Եթե գրված է Մարիա Հովհաննիսյան, ուրեմն մի կարդացեք, որ հանկարծ չներվայնանաք:
Թե չէ ստացվում է քաղաքական թեմաներով էշությունները Ձեզ չեն ներվայնացնում, իսկ սոցիալական թեմաներով էշությունները չպետք է չհրապարակել` չնայած այն փաստին, որ ներվայնացնում են:
Բլոգն էլ իմը չի, ինձ սիրալիր հրավիրել են այստեղ:
Իսկ որ անձնական խնդիրներս եմ փաթաթում Ձեր վզին, շատ էլ համաձայն չեմ: Ես իմ անձնական բլոգն ունեմ անձնականի համար: Իսկ հեռուստատեսությունը բնավ իմ անձնականը չէ:
Ողջույն. ամեն ինչ քարքարոտ է ու դժվարին ու տարօրինակ ու յուրահատուկ ու խառը ու հետաքրքիր ու տարբեր ու օտար ու հարազատ ... ։) Ես պասուց տոլմա շատ եմ սիրում, ու ճաշակին ընկեր չկա ։) ԺՈՂ, շատ մի ջղայնացեք ։)) Բլոգը ընթերցողի համար է՝ իսկ ընթերցողների շարքում մենք բոլորս ենք։
ReplyDeleteԵս էլի չեմ ջղայնանում:
ReplyDeleteՈւղղակի ամեն մեկն էլ իր կարծիքն ու տպավորություններն է գրում: Ի՞նչ է նշանակում Ձեր անձնական պրոբլեմները մեր վզին եք փաթաթում: Կարելի է մտածել իմ դժբախտ կյանքի պատմությունն եմ ներկայացրել կամ էլ էպիկրիզը :))))