
Մոսկվայում կյանքն ուիրշ է: Հիշում եմ, երբ վերջին անգամ գնացել էի, ոչ մի բանի ժամանակ չկար: Հասցնում էի միայն աշխատել ու քնել: Շաբաթ օրերին զբաղվում էի կենցաղային հարցերով, իսկ կիրակի փողոց էի դուրս գալիս, որ գոնե շնչեմ Մոսկվայի անտանելի օդը: Նույնիսկ նորմալ սպիտակել չէի հասցրել... Մոսկվայում կյանքը սկսվում է առավոտ 6.00-ին ու չի ավարտվում:
Մարդիկ գործուղման են գնում, վերադառնում են լիքը տպավորություններով, իսկ ես կաբինետից, զինվորական հագուստից, թղթերից ու կոլեգաներիս նամռոտ դեմքերից բացի բան չեմ հիշում: Նույնիսկ մետրո երկու անգամ եմ իջել: Երևի ես ուղղակի կարգին գործուղվել չգիտեմ:)
Մի տարի Երևանից ու Հայաստանից հեռու երբեք չեմ եղել: Չեմ էլ պատկերացնում ում եմ կարոտելու ու ինչքան: Համարյա դիտավորյալ ձգձգում եմ փաստաթղթերի հավաքումը, գնալս, բայց դա չի կարող հավերժ տևել:
Զգացե՞լ եք` երբ ինչ-որ բան շատ եք ուզում, շատ եք մտածում այդ մասին, որքան մոտենում է նպատակի իրականացումը, այնքան մեծանում է վախը: Ու չես էլ հասկանում ինչի վախն է` նպատակը կորցնելու, թե նոր զգացողությունների ու միջավայրի: Մի տեսակ անհանգստություն է մտնում սիրտդ, սկսում է կրծել ներսից, նյարդայնացնել: Մարդիկ ճանապարհորդություններից առաջ նյարդային են դառնում: Ես միշտ երկու շաբաթ առաջ սկսում եմ ճամպրուկս դասավորել: Դա մի հետաքրքիր ծես է: Երկու շաբաթվա ընթացքում ամենաքիչը քսան անգամ ճամպրուկը դատարկվում ու դասավորվում է` ըստ տվյալ պահի տրամադրության:
Բայց այն ունի մշտական ու անփոփոխ իրեր` մի 10 կգ մասնագիտական գրականություն` էլէկտրոնային ու թղթային տարբերակով, վկայական, անձնագիր և կախիչի վրա կախված համազգեստ: Մնացածն, ինչպես ասում են, տեղում հնարավոր է ձեռք բերել: Այս անգամ ինձ լրիվ խոպանչի եմ զգում: Պատճառը երևի վերադառնալուց հետո մեքենա գնելու նպատակս է:)
Ասել, որ կկարոտեմ, կնշանակի ոչինչ չասել: Չեմ էլ հասկանում` կոնկրետ ինչ եմ կարոտելու: Մարդկանց, քաղաքը, աղմուկը, երթուղայինները :))
Ինչևէ: Ինչ-որ լիրիկական հիմար բան ստացվեց: Խոստանում եմ մոտ օրերին նորմալ գրառում հրապարակել` վերլուծական-քաղաքական ժանրի:
Իսկ առայժմ` մնաք բարով:
Հինգշաբթի իրիկուն, Մարիա
--
Ձեզ բարի ճանապարհ:
ReplyDeleteՇնորհակալ եմ
ReplyDeleteՄի տարի... Երկար ժամանակ է... Քեզ բարի թռիչք Մար ջան:
ReplyDelete