Մեծ ցանկություն ունեմ գրելու, շատ եմ ուզում գրել ինչ-որ բան, դեռ չգիտեմ ինչ, որովհետեև հուզող հարցերը շատ են: Երբ մտածում ես կյանքի մասին, հասկանում ես որ շատ փոքր ես դրա մասին մտածելու համար, բայց միևնույնն է մտածում ես, որովհետև մտածելու օրգան ունես...
Մտածում ես հավերժական բաների մասին` հայրենիքի, ծնողների, պարտքի, իրավունքների: Խառը մտքեր են հավաքվում ուղեղումդ ու ցրվում են, ու ինչ-որ պատառիկներ են մնում, որոնք երբեք չես տպագրի, բայց post կանես, ինպես Զարգարյան Հայկն է ասում կվերաpostես, որովհետև վերջին հաշվով բլոգդ կարդացող մարդիկ միշտ էլ կարող են մատնանշել սխալդ, ուրեմն դու հանճարեղ գրող չես, այլ ուղղակի բարձրագույն հումանիտար կրթությամբ դեռ շատ երիտասարդ անձ, որը արտահայտվելու կարիք ունի:
Հայրենիքի մասին մտածելիս ակամայից հիշում եմ այն տառապալից տասը ամիսները, ամեն օրն ու հատկապես գիշերները, որոնք ես անց եմ կացրել գրասեղանի վրա կռացած, մեկ բաժին pele 2 բաժին շաքարավազ համադրությամբ մեծ բանկայի, էլեկտրական թեյնիկի, սուրճից սևացած բաժակի, մի քիչ դեղնած արծաթե գդալի, Հայ ժողովրդի պատմության գրքի ու դեղին marker-ի ընկերակցությամբ, որով կեղտոտում էի գիրքը ու սրտիցս արյուն էր կաթում... Բայց պետք էր պարապել, որովհետև պետք էր... Բայց ես այդ օրերը կարոտով եմ հիշում, որովհետև ռուսական կրթություն ունեցող ծնողների դաստիարակության պայմաններում ես հալած յուղի նման էի ընդունում այն, ինչ գրված էր մեր դասագրքերում. երևի Արևելագիտության ֆակուլտետի ընտրությունն էլ, հայերենի իմ փայլուն իմացությունն էլ (համեստություն էլ չեմ անի, ես գիտեմ, որ լավ գիտեմ) յուրահատուկ ըմբոստացում էր մեր բժշկական ընտանիքի դեմ(ժպտում եմ, դա ինձ հատուկ է. ժպտալը չէ, ըմբոստանալը):
Ու ես կուլ էի տալիս ամեն մի բառը, էջերը մեկ առ մեկ, ես սիրահարված էի հայոց պատմությանը, և ով հիասթափություն, որ բախում ես մարդկանց դռները ամենաանպատեհ ժամին... Առաջին երեք գրքերը տանելի էին: Ես դեռ սիրում էի մեր պատմությունը, ես դեռ չէի հասկանում, թե ինչ են մեզ սովորեցնում, ինչ ենք հանձնում ընդունվելու համար, դեռ հպարտ էի... Չէ ես հիմա էլ եմ հպարտ, բայց սա արդեն այլ հպարտություն է: Ութերորդ դասարանի դասագիրքը սկսվում էր առաջին հանրապետության մասին մի կարճ դասով: Ես կարդում էի ու այնքան ծանոթ էր թվում ամեն ինչ... Ռուսներն ասում են` знакомо до боли.
Ես այդ ժամանակ միայն հասկացա, թե ինչ է նշանակում պատմության օրինաչափ կրկնություն, պատմության խմբագրում, ժամանակաշրջանին հարմարեցում, համապատասխան ձևով ներկայացում: Ես ինձ համար տեսության նման մի բան հորինեցի ու սկսեցի հին ու նոր դեպքերի ու դեմքերի մեջ նմանություններ որոնել ու գտա: Բայց դրա մասին հետո:
Գրքային մի արտահայտություն է տպավորվել. Հանրային սեփականությունը դիտարկվում էր որպես ոչ մեկի չպատկանող սեփականություն ու շարունակվում էր... Իմաստն այն էր, որ բոլորը ձգտում են գողանալ, ոչ ոք չի մտածում ընդհանուրի շահի մասին ու դրա հետևանքով լինում են շատ վատ բաներ:
Իսկ հիմա ի՟նչ է տեղի ունենում: Այս քմծիծաղ առաջացնող հարցը ծագեց ինձ մոտ հանկարծակի: Ու մոռացա:
Դժբախտաբար մեր հայրենիքի մասին մտածելիս Հայոց Մեծ Եղեռնի մասին անհնար է չմտածել: Ու դժբախտությունն ինձ համար կրկնապատկվեց, երբ մի փոքրիկ հարցում անցկացրեցի մեր ծանոթների ու ազգականների շրջանում զուտ անձնական հետաքրքրասիրությունս բավարարելու նպատակով:
Ես հասկացա, որ անհույս երազող եմ: Կարծում էի մարդիկ կխոսեն դրա մասին, իսկ մարդիկ սկսեցին զառանցել ինչ-որ միլլիոնավոր դոլլարների մասին, այն մասին, թե ինչ կլիներ, եթե ջարդերին ու փախեփախին այդքան մարդ չլցվեր Հայաստան. չեմ ուզում հիշել էլ ինչեր ասեցին...
Վեց տարի է անցել, իսկ ես դեռ զայրանում եմ այդ մարդկանց վրա, ոչ նրանց մառազմատիկ մտքերի կամ բթության, այլ հենց նրանց վրա. զայրանում եմ այնքան բնական ու սարսափելի զայրույթով, որ ակամա ուրախանում եմ, որ ծնողներիս հետ չեմ ապրում ու այդ մարդկանց հաճախ չեմ տեսնում, իսկ առիթի դեպքում խուսափում եմ, որ հանկարծ պատահաբար էլ չտեսնեմ: Թող ես սենտիմենտալ հիմար թվամ, բայց մեկ է չեմ կարող հանդուրժել ես այդ մարդկանց ու ամենաաշատը նրանց մի արտահայտությունը` մեզ ինչ օգուտ թուրքերը ցեղասպանություն կընդունեն թե չէ, փորներս կլցվի, թե գրպաններս:
ԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ... Սիրելի ընկեր Պապոյան ջան, որքան հաճախ եմ ես Ձեզ հիշում ու կարոտում... (Իմ պատմության դասախոսն է, իր մոտ էի պարապում):
Ինձ շատ են հարցնում, թե ինչու եմ այդքան ագրեսիվ մարդկանց անգրագիտության նկատմամբ: Մեղադրեք ինձ, ասեք, որ կոպիտ եմ ու բոլորը գրագետ լինել չեն կարող, բայց ես կմնամ իմ կարծիքին. հայերենից ուղղագրական սխալ անելն ու տեսնելն ինձ համար նույնքան վիրավորական է, որքան Հայոց Մեծ Եղեռնի ընդունման մեջ նյութական շահ որոնելն ու երանի տալն այն մարդկանց, ում պապերն ապրել են Արևմտյան Հայաստանում ու հարստություն են ունեցել:
Երբեմն մտածում ես ու հասկանում, որ փորի ու շորի համար ապրող մարդկանց շարքում տեղ չունես. մարդիկ, որոնք հպարտանում են ոչ թե նրանով, որ երեխան հայոց լեզվի օլիմպիադա պիտի գնա, այլ նրանով, որ փող հավաքեցին, որ գնան Անթալիա հանգստանան: Էլի շատ բաներ եմ ուզում գրել, բայց շատ եմ նյարդայնացել. դաստիարակությունս թույլ չի տալիս... Մինչ նոր post.
Երկուշաբթի ոչ իրիկուն, Մարիա Հովհաննիսյան
--
մեզ ինչ օգուտ թուրքերը ցեղասպանություն կընդունեն թե չէ, փորներս կլցվի, թե գրպաններս
ReplyDelete