Friday, June 17, 2011

Աստված իմաստություն տա մեր եկեղեցուն

Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Բ-ի այցելությանը բարեկամ վրաց ժողովրդի երկիր ու հանդիպմանը Համայն Վրաց Պատրիարք Իլյա II-ի հետ, հետո հայտարարություններին պատիվ ունեցած կլինեք հետևած լինել հեռուստատեսությամբ, կարդացած լինել նաև կայքէջերում ու օրաթերթերում, կիրակի օրը Հայլուրով ևս մեկ անգամ կհրամցվեք բառերի անիմաստ շարանով և այլն: Ես այսօր միայն մի կարճ, երկու րոպեի սահմաններում ռեպորտաժ նայեցի МИР-ով:

Հենց այն պահն էր, երբ խոսք էր գնում եկեղեցիների մասին ու Իլյան, սատկած այդ Իլյան հրամայական ու արհամարական, բայց սեփական արժանապատվությամբ լեցուն ու երկրի ու եկեղեցու շահի խորին գիտակցմամբ տոնով ու դեմքի համապատասխան արտահայտությամբ ես կասեի «կերցնում» էր, թե ինչպիսին կլինի վրաց եկեղեցու կարգավիճակը Հայաստանում, այնպիսին էլ կլինի հայոց եկեղեցու կարգավիճակը Վրաստանում:

Ռեպորտաժի մյուս հատվածում Գարեգին Բ-ն էր, որը չգիտես ինչ-որ անիմաստ տեքստ էր կարդում անիմաստ դեմքի արտահայտությամբ ու տոնով հայ ու վրաց ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամության ու նման ինչ-որ ստանդարտ բաների մասին ու հույս հայտնում, որ խնդիրները հայ ու վրացի եղբայր ժողովուրդները կկարողանան լուծել: Համեմատությունը չեմ շարունակում, ամեն ինչ պարզ է, երկու այս նախադասությունների մեջբերումից հետո անգամ:

Միգուցե մեր եկեղեցին շատ դիվանագիտական քայլ է կատարում, հուսամ ու մոմ կվառեմ ու իրիկունն էլ, քնելուց առաջ, իմ իմացած միակ աղոթքը կկարդամ հանուն մեր եկեղեցու ու Գարեգին Բ-ի, եթե Ս.Էջմիածինը գիտի ինչ է անում ու ինչու է անում:

Հուսամ ... ու հուսամ որ ես եմ դեբիլոտ ու հիվանդ երևակայություն ու գիտակցություն ունեմ և հիվանդ այդ երևակայությունը պայծառացել էր ռեպորտաժը նայելիս ու հիմա, երբ գրում եմ այս տողերը:

Մի քանի շաբաթ առաջ Արամ Ա-ի հետ հարցազրույց էր, լրագրողը բավականին պատրաստված էր, իմ երևակայությունն էլ այնքան հիվանդոտ չէր այդ պահին, հարցազրույցը մինչև վերջ լսեցի, հոգևոր բավարարվածության ու հոգևոր արժանապատվության ու պարծանքի ինչ-որ հետաքրքիր մի զգացում ունեի այդ պահին:

Ամեն դեպքում. ինչպիսին է մեր ակնկալիքը եկեղեցուց, Ս.Էջմիածնից, Ս.Անթիլիասից, Պատրիարքությունների մասին էլ չեմ խոսում: Մյուս եկեղեցիները, հայ ավետարանականները, կաթոլիկները, ոչ քրիստոնյաները (ինքս սերում եմ կաթոլիկների ընտանիքից ու ինքնագիտակցմամբ հայ կաթոլիկ եմ՝ ֆրանկ, հավատքով՝ առաքելական, իրականում՝ Ատված գիտի) մշակութային կարևոր բաղադրիչ են, որոնց դերը, իմաստը, նշանակությունը այն ինչ կոչվում է հայ (հոգևոր) մշակույթներ, դժվար է ընկալել, իմ գործն էլ չէ, նրանք կան ու չկան:

Ամեն դեպքում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր-ը բառերի դատարկ շարան չէ, երբեք չեմ ուզենա, որ այն բառերի դատարկ շարան ընկալվի, կուզենամ, որ բառերի այդ շարանը շատ ավելի քիչ լինի, քան իրականության այն հատվածը, որը պիտի առանձնացնի այն:

Իսկ ինչու մենք նորից պիտի քննարկենք, թե ինչպիսիք են կամ ումն են Տայքի եկեղեցիները, Զաքարեներ հայեր են թե վրացիներ թե հայ վրացիներ են թե վրացի հայեր, Թամար(ա) թագուհին հայ է, թե վրացի, վրացի հայ, թե հայ վրացի ու կսկվի շարանը՝ մինչև Լյուի դե Ֆյունեսի խոհարարուհին հայ է եղել ու դրա պատճառով Լյու դե Ֆյունեսը տոլմա շատ է սիրել:

Հանդուրժողականությունը, բանական, հիմնավորված, գիտակցված, սեփական շահի գիտակցման վրա հիմնված հանդուրժողականությունը պիտի որ լավ բան լինի, ավելի շուտ օգնի ավելի բարեկեցիկ ու արժանապատիվ ներկա ու ապագա ունենալ ու անցյալի մասին էլ բաց ճակատով խոսել: Այս ամենը միգուցե և կապ չունի եկեղեցիների հետ, միգուցե և ունի:

Թիֆլիս վերջին այցելությունից հետո իմ մոտ տրամադրությունները ու խոհերը հակասական էին. մի կողմից ինչ-որ կայսերական նկրտումներ ունեցող արդար, աշխատող շինարարի խեղճ կերպարով ու ամեն քայլափոխի ճկուն վաճառականի փայլուն աչքերը հիշեցնող շինություններով: Ինձ միշտ հետաքրքրել է, հանդուրժողական է մեր հանրությունը, թե ոչ:

Ինչպիսին է այդ հանդուրժողականության բնույթը, ինձ միայն խեղճ ու հետևից բողոքող տարբերակն է հանդիպել ու շատ հազվադեպ՝ բանական ու գիտակցողը:

Եկեղեցին, պաշտոնական եկեղեցին, նույնքան լուրջ է, անգամ շատ ավելի, քան Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, ամեն դեպքում, այն շատ ավելի հին է, պետականության ավանդույթից հին չէ, բայց զուգահեռ է, նվազագույնը:

Պետական այրը կարող է չհավատալ սահմանադրությանը, կարող է չհավատալ պետականության առաքելությանը, նա աշխարհիկ է, ի վերջո, անգամ կարդալու հետ կարող է հավես չունենալ: Բայց հոգևորականը (մեր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հոգևորականներին կղերական էր միշտ ասում, չէի ջոկում, հատուկ էր ասում, թե ...) պիտի որ հավատա՝ Աստծուն, Աստվածաշնչին, Տիրոջը, Սուրբ Հոգուն, չգիտեմ ինչին, գիտակցված հավատա, չնայած «գիտակցված հավատալը» իմաստ չի պարունակում իր մեջ: Նա գոնե պիտի իմանա կամ գիտակցում ունենա, թե ինչ պիտի առաջարկի հասարակությանը: Այլ հարց է, թե արդյոք հասարակություն ունի նրա կարիքը, ինչ հոգևոր դասն է առաջարկում:

Չգիտեմ, միգուցե Գարեգին Բ-ն շատ ավելին է, քան կարողանում է նա մատուցել իրեն, ի վերջո, Բենեդիկտոս 16-րդ էլ ինչ-որ անհասկանալի դուրս եկավ, միգուցե եկեղեցին բոլորովին այլ տեսք կունենա Գարեգին Բ-ի կաթողիկոսության տարիների ավարտին, միգուցե մի փոքր սպասել է պետք, միգուցե ես հիվանդ երևակայություն ունեմ ու Ս.Էջմիածինը ավելի հզոր է ու հեռատես ու ԻՄԱՍՏՈՒՆ, քան ես եմ կարողանում ուղեղի սահմանափակ իմ բջիջներով ընկալել:

Իմ իմացած միակ աղոթքի պայմանը ուժի մեջ է:

Չորեքշաբթի իրիկուն, Մարատ

Հ.Գ. Աստված իմաստություն տա մեր եկեղեցուն: Այսօր սա կարդացի՝ http://www.mediamax.am/am-news-91-1411.html
--

No comments:

Post a Comment