Էդգար Բաղդասարյանի ու Տեր Մեսրոպի «Արարատից Սիոնը» նայեցի։ Միգուցե և ուշացած։ Միայն ռուսերենը տարբերակը կարողացա գտնել, անգլերենի ձայնի վրա։ Հայերենը շատ ավելի խորհրդավոր պիտի հնչեր այն տրամադրության վրա, որը ձևավորում էր ֆիլմը։
Եթե անկեղծ՝ շատ ավելին էի սպասում, հետևաբար ֆիլմի մտահաղացումն ու իրականացման որոշ նրբերանգներ չեմ ընկալել։ Միգուցե նաև ֆիլմի խորհուրդը։
Անցյալի փառավորում, ֆետիշացում չկար, ինչը չգիտես ինչու սպասելի էր։ Պատմություն նույնպես շատ չկար, ավելի շուտ հոգու պատմություն էր, անգամ ոչ հոգևորականության կամ հոգևոր մտքի։ Կարծում եմ հենց սրանում էլ ֆիլմի մտահաղացումն էր։
Ֆիլմում մի հատված կար, ուր ասվում էր, հիմա բառացի չեմ մեջբերի, բայց մոտավորապես այսպես՝ շատ-շատերը եկել են Երուսաղեմ, նրանք զինվորներ են եղել, գրավել են, տիրել, ավերել։ Մենք էլ ենք եկել, մենք էլ ենք զինվորներ եղել, բայց մենք ուրիշ ծառայության ենք եկել՝ հավատին ծառայելու։
Միայն սրա համար արժեր նայել ամբողջ ֆիլմը։
Ուրբաթ իրիկուն, Մարատ
Հ.Գ. Քրիստոնյա լինելը հղի լինելու պես մի բան է, կամ քրիստոնյա ես, կամ՝ ոչ։ Կիսատ հղի չեն լինում։
--
No comments:
Post a Comment