Վերբեռնեցի այս պատկերը ու հանկարծ մտածեցի՝ Деточкин-ը վերադարձել էր բանտից, իսկ ե՞ս, ե՞ս որտեղ էի, որտեղի՞ց եմ վերադարձել...
Վերջին պաստառումս հարազատ դարձած ցօգում (blog բառի հայերեն համարժեքը՝ © Ռուբեն Թարումյանի) վերաբերում է 2011 թ. հունվարի վերջին, ավելի ստույգ՝ հունվարի 22-ին: Այդ գրառման տակ գրել էի՝ շարունակելի: Չշարունակեցի ...
Թեպետ օր չկար, որ շարունակելու մասին չմտածեի, վերադառնալուց հետո որոշել էի անմիջապես գրել շարունակությունը, բայց հետո որոշեցի սպասել, որպեսզի կոորդինատների համակարգում կրկին վերատեղավորվեմ և կարողանամ նայել խնդրին ներսից։
Չհաջողվեց: Տեղավորվելը չհաջողվեց: Եվ պատճառն ամենևին էլ այն չէ, որ բացակայել էի՝ պատճառն այն է, որ երբեք էլ տեղավորված չեմ եղել:
Ինչքան ինքս ինձ հիշում եմ, միշտ ապրել եմ ինչ-որ տարօրինակ հակադրության մեջ կոորդինատների այս համակարգի հետ՝ մի կողմից շատ կապված, բազում նյարդերով և անոթներով, մյուս կողմից՝ կենտրոնախույս անհասկանալի մի ուժ կարծես թե քշում էր ինձ այս ամենից՝ ցավի աստիճանի ձգելով այդ բազում նյարդերն ու անոթները, որոնք կարծես թե ահա պիտի պոկվեին, ինձ արձակելով, սակայն ավելի ուժեղ էին գտնվում, քան այդ արտասովոր ուժը...
Կարծես յուրատեսակ մի գաղթօջախում ապրեի, սփյուռքահայ լինեի, ով զարմանալի մեծամտությամբ բնակության իր երկրի մնացած քաղաքացիներին անվանում է «այլազգ» :)
Մի օր էլ հասկացա, որ Հայաստանն ինքը մի մեծ գաղթօջախ է, ըստ էության, պարզապես տարածք ու սահմաններ ունեցող, որովհետև մնացածում գործում են նույն «սփյուռքյան» կանոնները՝ ժամանակավորության նույն զգացումը, ինքնամփոփվածությունը, սնապարծությունը: Մի կարևոր տարբերությամբ՝ ամենամեծ, բայց ամենաաղքատ գաղթօջախն է, և մեր բոլոր ազգային խնդիրներին ավելանում է աղքատությամբ պայմանավորված սակավամտությունը, չարությունը՝ էլ ավելի ցցուն դարձնելով ազգային նկարագրի բացասական կողմերը:
Ու դու սկսում ես պտտվել այս կողմ ու այն կողմ՝ երկու ձեռքդ փորձելով չորս տեղ մեկնել, որպեսզի մի նյութական հենարան ստեղծես՝ վաղը հանգիստ մտածելու ու աշխատելու համար, բայց այդ վաղը չի գալիս, այլ շարունակվում է այսօրը, և վաղն են մնում ու այդպես էլ իրականություն չեն դառնում (երբե՞ք) ոչ միտքը, ոչ աշխատանքը՝ ա՛յս աշխատանքը չէ, որն անում ես ա՛յն աշխատանքը կատարելու համար, ա՛յս միտքը չէ, որ թողնում ես լավ օրի, որ ահա այս մի հիմարությունից էլ պրծնես՝ ու վերջ, գնաս քննարկես, խոսես, հոդվածդ, որ վեց ամիս է անավարտ է մնացել ու որի մասին միտքը քեզ ներսից պահում է՝ չթողնելով խորտակվել, ավարտես... որ ապրես, վերջապես՝ բառիս բուն՝ ոչ «հայգաղթօջախային» իմաստով...
Բայց գիտակցում ես, որ վաղը չի լինելու, վաղն ընդամենը վաղվա այսօրն է, ու ինչ անելու ես, հիմա պիտի անես... Ու արագացնում ես վազքդ, որ հասցնես, որ չուշանաս, ու շտապում ես, բայց իհարկե ուշանում հավերժական այսօրվա այս երկրում...
Ինչևէ, Ուրբաթ, ես վերադարձա :)
Ութ ամիս անց, երեքշաբթի իրիկուն,

Սամվել Կարաբեկյան
--
--
No comments:
Post a Comment