Հայտնի երգի հայտնի տողերը հիշում եք երևի՝ ամեն ինչ սկսվում է նորից: Երգը, իհարկե, շատ ավելի խորաթափանց է, բայց թե տրամաբանությունը, ավելի շուտ փիլիսոփայությունը նույնական պիտի որ լինի. մակարդակների, կամ ավելի շուտ շերտերի ու պատասխանի սպասող հարցադրումների տարբերության կամ այդ տարբերության ընկալման խնդիր է միայն: Երևի թե խրթին ստացվեց:
Ինչ-որ մի բան անընդհատ խեղդում էր վերջերս, կարծես կոկորդի վրա, խանգարում շնչել: Հյուսիսում, ձմռանը, բարձր տեղանքում, սառնամանիքին փորձե՞լ եք խորը, լիաթոք շունչ քաշել: Ով փորձել է, երկրորդ անգամը հաստատ զգուշանալու է: Հիմա նույն կերպ. ինչ-որ մի բան, որն անհայտ է, թե մարմնի որ հատվածում է, պարբերաբար ճնշում էր ու է՝ երբեմն վերածվելով անկանոն շնչառության:
Չգիտես ինչու մի պահ թվաց, թե կարոտն է: Այն չի ստացվում բավարարել, կամ չգիտեմ, կարոտն ինչ են անում: Ես «կարոտը քաշելը» հիշեցի այս պահին, հա՛, «կարոտն առնելը» պիտի որ լինի: Ահա թե ինչ է հնարավոր անել կարոտի հետ, տեսականորեն: Առնելու առումով մի փոքր թերահավատ եմ: Քաշելը շատ ավելի երկար է տևում, կամ չի էլ անցնում, հավանաբար: Այսինքն առնելը գործուն սկրիպտ չէ: Իմիջիայլոց, սկրիպտ հայերեն ինչպես կլինի՝ նկատի ունեմ գործողությունների որոշակի հաջորդականություն ենթադրող սկրիպտ:
Մտածում եմ, ինչին կամ ինչն են կարոտում: Հաստատ ոչ ստից-մտից բաների(ն): Երևի ամենահասարակ թվացող բաների(ն) են կարոտում, որոնք այնքան հարազատ են երևի, որ աչքի էլ չեն ընկնում, (դ)նրանք ամենուր են, ամեն քայլափոխի, աննկատ, բայց միշտ առկա, «ձեռքի տակ»: Երևի այսպիսիք ես կարոտում:
Սպառվեց, ավելի շուտ կտրվեց, մոռացա ինչի համար սկսեցի գրել:( Տարիքը դեռ նորմալ է, տարիքի հետ կապված չէ, ավելի շուտ խառնաշփոթի: Մի գրառում ունեի. խառնաշփոթ, ահավոր, բայց կապակցված, ուստի ոչ ցնդաբանություն: Ուսանողներից մեկը մեկնաբանել էր, թե՝ ինչքան նման եք ձեզ :) Փաստորեն:):):):)
Ինչու է ամեն ինչ սկսվում նորից, թեև այս նորիցը, ավանդականության ու ժամանակների ընդհատված կապի վերականգման պայմանով է, ինչը և ուրախացնում է: Երևի ժամանակն է ընտրել ու սարի մոտ գնալ ու չսպասել, որ սարը կբարեհաճի, ու մուհամմադություն չանել, կամ անել:
Երևի առաջին անգամ է, որ «գիդեմ», բայց այդ «գիդեմը» ավելի շուտ արկածախնդրություն է, չնայած հաշվարկի վրա հիմնված արկածախնդրություն: Հիմա կասեք այդպիսին հնարավոր չէ: Ով պատճառաբանվածություն է ամենուրեք փնտրում, արկածախնդրությունը միայն գիտակցված ու սառը հաշվարկի վրա կարող է լինել միայն, պարզապես հաշվարկված ծրագրի ժամանակային լագն (Zeitspanne) է չափազանց կարճ: Ահա թե որտեղ է արկածը :)
Վերջ՝ գրառմանը:
Իրիկուն, Մարատ
Հ.Գ. Անկախության ձգտումը ու էությունը խառնվում է ոչ մի կերպ պարտավորություն ստանձնելու ցանկության հետ: Վտանգավոր համադրություն է երևի: Երևի: Հետաքրքիր է, առաջին անգամ է, որ երկրի վրա ջղայնացած չեմ, երևի «թքած ունեմ»:)
--
No comments:
Post a Comment