Tuesday, July 19, 2011

Ոչ մի շնչով էլ չի ստացվում

Տեսնես ինչից է, որ այս երկրում ամեն ինչ արկածախնդրություն է հիշեցնում, ոչ մի բան որևէ կերպ տրամաբանված չէ։ Երբեմն թվում է, թե ինչ-որ անհասկանալի ու անընկալելի իրերի դասավորվածությունը երբեք էլ չի վերջանալու ու սկսում ես ինքնախաբեությամբ զբաղվել, թե իմ մոտ մոտեցումները ճկուն են, իմ մտքի թռիչքը ճկուն է, այնինչ իրականում հասարակ առևտրային խաբեբայություն է ...

Սա գրել էի Սֆաթագրքում, հետո երեք օր անց հասկացա, որ անկապ երկիր է ու անկապ այս երկիրը անկապ մարդկանց անկապ գործունեության արդյունք է, նորմալ է, ընդհանուր առմամբ, երկիրը երկիր չէ, կամ էշի երկիր է։

Հետո, երկար, շատ երկար դադար տվեցի։ Ինչ-որ անհասկանալի դադար էր հոգում ու գլխում, անտարբերության նմանվող դադար, երբ իրականությունն ու իրողություններն ու շրջապատը ոչ մի զգացում ու զգացմունք չեն առաջացնում հոգում։ Լինում է երբեմն նաև այդպես, մարդ ենք, ի վերջո։ Հետո իրադարձությունների ընթացք ու ընթացք, ոչ մի բան չասող, անորոշ, անկայուն, անտարբեր։ Թվում է, դու ես ու դու չես, իսկ թե ով է, միայն Աստծուն է հայտնի։

Չեմ կարծում, որ միայն իմ մոտ են տրամադրություններն այդպիսին, կամ միգուցե, չնայած հազիվ թե։

Մի շնչով չի ստացվում գրել, միգուցե շոգ է, ոչինչ չի տրամադրում գրելու, միգուցե։

Ներդաշնակության զգացումը, ինքդ քեզ ու շրջապատող իրականության հետ ներդաշնակության զգացումը տեսնես ինչով է պայմանավորված, միթե այն միայն անտրոպոցենտրիկ է, միթե շրջապատն այդ ամենում միայն պասիվ դերակատար է ու միայն ընկալման ու ճանաչման ու գիտակցման օբյեկտ։

Աստված գիտի։

Երկուշաբթի իրիկուն, Մարատ
--

No comments:

Post a Comment