Բազմաթիվ հեղինակներով բլոգը հետաքրքրի մի առավելություն ունի. հեղինակների համար այն կարճ ժամանակ անց վերածվում է քննարկումների հարթակի։ Քննարկումները և՛ առանձին գրառումների, և՛ բլոգում հայտնվող արձագանքների, մեջբերումների, մեկնաբանությունների, կարճ ռեպլիկների տեսքով են, և՛ զրույցների, որոնք բանավոր են, հեռախոսազրույցներ են կամ էլ չաթային զրույցներ։ Մի խոսքով, ստեղծվում է մի իրավիճակ, երբ անկախ ամեն ինչից, հեղինակները համահեղինակներ են ու գաղափարակիրներ։
Մեկ առավելություն ևս ունի սերունդների միջև տարբերության գիտակցումը. այն նույն գաղափարի տարբերի ասպեկտների շեշտադրում է. միևնույնն ամեն անգամ նոր լույսի տակ է հայտնվում, ամեն անգամ նույնն է ու ամեն անգամ՝ նոր։ Հետաքրքիր զգացում է։
Ինչու եմ հանկարծ բլոգի հեղինակների մասին գրում։ Վերջին շրջանում, թերևս միշտ, գրառումների հիմնական թեմաներից մեկը պետության ու հայրենիքի ու երկրի ու ազգի ու ճանապարհի ու ժողովրդի ու հասարակության մասին է եղել ու դեռ երկար կմնա, կարծում եմ։ Մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ մի եղանակ է փնտրում հասկանալու իր տեղն ու դերը ու միգուցե նշանակությունը վերոնշյալ այդ շարքում։ Երբեմն չարացած է փորձում պարզել, երբեմն ոգևորված, երբեմն մինչև «ենթաստամոքսային գեղձը» (©) հիասթափված, երբեմն թևաթափ, երբեմն, երբեմն ...։
Հայկի վերջին գրառումից, վերջին ամփոփումների շարքից հետո, Ս.Բ.-ի արտերկրում գտնվելու հանգամանքով պայմանավորված, նույն այդ արտերկրից ոչ այնքան վաղ անցյալում իմ վերադարձից հետո ու նույն այդ արտերկիր անհագ ու մինչև վերջ չգիտակցված ձգտումից հետո, օրվա ընթացքում կրկին «վեր հառնեց» նույն այդ հայրենիքում ապրելու մեջ իմաստ որոնելու հարցը։
Հետաքրքիր է, պիտի հատուկ ջանք գործադրել իմաստ գտնելու համար ... Մենք երբեմն դա «շուկա» ենք անվանում, բազմաթիվ բառաբարդումներում ու կապակցումներում՝ աշխատա-, մասնագիտական, իրացվելու, հնարավորությունների և այլն և այլն։ Մի քանի անգամ գրել եմ սրա շուրջ, էլ չեմ շարունակի։
Հակահայրենիքյան, հուսամ ոչ խրոնիկական, ու հուսամ վերջին սրացումն այս ամառ էր, հիմա կարծես թե մի փոքր տեղի է տվել։ Չնայած դրանից խնդիրը չի լուծվում, չի էլ մեղմանում, միայն բթանում է։ Իսկ բթանում է միայն ամենօրյա վազվզոցի պատճառով։
Վազվզոցը երևի այս բլոգում ամենաշատ հանդիպող բառը պիտի լինի, ներառյալ հոգևոր վազվզոցը։
Վազվզոցի դեմ առնելու համար ինչ-որ հետաքրքրի բառ կա՝ Zeitmanagement։ Այն կարծես դարման հնչի, բայց ոչ մեր իրականության համար. ավտոբուսների երևանյան գրաֆիկը հաստատ «մենեջ» անել չի լինի։
Էլի եմ կրկնում, երբեք ու ոչ մի վայրում հալած յուղի պես չի եղել, բայց դրա հետ մեկտեղ կա դրա ընկալման հոգևոր կողմը։ Կարելի է դժվար բայց՝ հեշտ, թեթև. չգիտեմ ինչու երբեմն «հեշտը» չի ստացվում։ Երևի կանխատեսելիության բացակայությունն է պատճառը ու «մենեջի» հնարավորության բացակայությունը։
Երբեմն ու նաև այսօր, հերթական gmail-ական զրույցի ընթացքում ինքներս մեզ մեղադրում էինք, թե, եթե սխալ չասեմ, ապա գոնե ոչ ճիշտ է հայաստանյան/համալսարանական իրականության հիմնական կողմերն ընկալելու ու դրանց արձագանքելու մեր մոտեցումները։ Չգիտեմ, միգուցե և բանականության հատիկ կա այս մեղադրանքի մեջ, որը «մենեջի» մեր կոնցեպտից է գալիս, միգուցե և ոչ մի հատիկ էլ չկա։
Հետաքրքիր է, յուրաքանչյուր ոք, ով շատ թե քիչ «հանձնվում» է այն պետություններում, որոնք կնքվում են որպես զարգացած, չեք պատկերացնի, միգուցե և կպատկերացնեք, թե ինչպիսի իրավիճակում է հայտնվում Երևանում։ Հետո սկսվում է ինքն իր ու շրջապատի հետ «քյալա» տալու բազմաչարչար ճանապարհը։ Որքան «բազմա» է այդ ճանապարհը, նույնքան անտանելի է վազվզոցը։
Խնդիրը հայրենիքին չվերահանձնվելու, ոչ մի կերպ հանձնվել չցանկանալու համառության մեջ է։
Երբեմն թվում է, թե սա միայն բողոք է ու ավելի շուտ նվնվոց՝ իրական գործ անելու փոխարեն։
Մի անգամ նույնիսկ ռեպլիկի տեսքով հանդիմանություն ստացա, ուսանողներիցս մեկից, ով պնդում էր, թե «չեն հասցնում միայն նրանք, ովքեր աշխատել չգիտեն»։ Հետաքրքիր թեզ ու պնդում է «հասցնելու» պնդումը, այն մեկ այլ գրառումում այն «լցնել» կոնցպետի տակ է։ Հասցնել կարելի է ամեն ինչ ու ինչքան ուզեք. հասցնել կարելի է նաև թեկնածուական ատենախոսությունը ու մյուս բոլոր ատենախոսությունները։ Միակ հարցը՝ արժե՞ արդյոք, միգուցե արժե, ինչու ոչ։
Հետաքրքիր է հայաստանյան «շուկան»՝ այն տանել չի կարողանում «չհասցնող» մարդկանց, զզվում ու ազատվում է «չհասցնող» մարդկանցից։ Հայաստանում պիտի հասցնել, ամեն կերպ։ Հետաքրքիր տեղ է Հայաստանը՝ այն «ապրելու բջություն» է պահանջում։ Կրթական ծրագրերում պիտի դասընթաց մտցնել, որի վերջնարդյունքը «բջության հմտություն» ձևավորելը պիտի լինի։
Շատ ավելի բարդ, գերմաներենում շատ ավելի լավ բառ կա՝ kompliziert իրավիճակներում եմ եղել, բայց դրանք շատ ավելի հեշտ են եղել։ Հեշտ՝ կանխատեսելի առումով՝ կանխատեսելի՝ հանգամանքներ, որոնց հաղթահարումը սեփական ջանքերից ու սեփական աշխատասիրությունից ու սեփական ունակություններից է կախված։ Պատահական պատահականության աստիճանը հնարավորինս նվազագույնի է հասցված այդպիսի իրավիճակներում, ամեն դեպքում, իրավիճակի ընտրությունը քոնն է, հետևաբար քոնն է նաև հաղթահարման որոշման ուղու ընտրությունը։
Հիշում եք, ինչ էր ասում Զիմզիմովը՝ Պեպան ջան, արի բարիշենք։ Իսկ ինչով վերջացավ այդ ամենը, գոնե ֆիլմում՝ ինչ-որ մեկը ճաղերի արանքից էր նայում ու ինչ-որ մեկն էլ «անարգվում» էր կամ «գամվում անարգանքի սյունին» թիֆլիսյան հասարակության լայն զանգվածների կողմից։ Վերջին դրվագը, պիտի որ գեղարվեստական հնարք լինի ։)
Չորեքշաբթի իրիկուն, Մարատ
Հ.Գ. Մնում է պարզել կամ որոշել, բարիշե՞լ արդյոք հայրենիքի հետ։
--
Լ-Ս.-ին՝ «Այնպես որ շատ մտածել պետք չէ»՝ ֆիզիկապես փախչել ու հոգում տեղ թողնել։)) Մեկ էլ տարվա մեջ մի 2-3 շաբաթ Ղուկասյանում, տնեցիների հետ ։)))
ReplyDelete