Նոր Դելիում ճանապարհային ոստիկանությունը մի նորամուծություն է արել, որի հնարամտությամբ ու արդյունավետությամբ կարելի է միայն հիանալ: Ուրեմն, այս «բիթի» ոստիկաններն ի վիճակի չլինելով վերահսկել ահռելի մեգապոլիսի գերբեռնված փողոցները, որտեղ, ի դեպ, Երևանի համանմանությամբ վխտում են բազմաթիվ անգարգետ վարորդներ, որոշել են օրինապահ աշխատանքներում ներգրավել նաև հասարակ քաղաքացիներին:
Сказано-сделано. Facebook-ում միանգամից բացվել է մի էջ, որտեղ քաղաքացիները «թվայնացված» խախտումներ տեղադրելու հնարավորություն են ստացել: Միանգամից սկսվել է աննախադեպ մի աժիոտաժ: Դժվար է ասել, Նոր Դելիի բնակիչները չափազանց օրինապաշտ են, թե ուղղակի նախանձ են և չուզող, բայց մի բան հաստատ է. կայքէջը տեղում հեղեղվել է տարատեսակ խախտումների լուսանկարներով ու տեսագրություններով, իսկ ոստիկանությանը մնացել է միայն բռնել «տաք հետքն» ու պատժել կարգազանցներին: Բա, սա էլ Facebook-ի հետզհետե աճող կշռի պերճախոս օրինակ:
Ինձ թվում է, որ օրինակը բացի պերճախոս լինելուց նաև ուսանելի է: Օրինակ, Մարգար Օհանյանը, որը հանգամանքների բերումով ճանապարհային ոստիկանության պետն է, կարող է սույն պրակտիկան կիրառել նաև մեր երկրում: Բայց ես հոգուս խորքում վստահ եմ, որ դա երբեք չի լինի...
Իսկ գիտեք ինչո՞ւ...
Եթե դեռ չեք գլխի ընկել, ապա ասեմ: Կյանքի չի կոչվի, որովհետև օրերից մի օր մի «լկտի» անձնավորություն կարող է բռնել ու նկարահանել այնպիսի մի մեքենայի խախտումը, որի տիրոջ մասին պ-ն Մ. Օհանյանը խոսում է ընդգծված ակնածանքով: Եվ նման դեպքեր կլինեն տասնյակներով, որովհետև մարդիկ, ում մասին Մ. Օհանյանն ու նրա կոլեգաները խոսում են անթաքույց հարգանքով, հիմնականում անթաքույց խախտում են օրենքները` նամանավանդ ավտոճանապարհային:
Դե արի, Ճանապարհային ոստիկանություն, և աշխատի նման ճնշող պայմաններում...
Իսկ Նոր Դելիի ոստիկանությանը բութ մատ` ի նշան հարգանքի:
P.S.Մեր ոստիկանությանն էլ մատ, բայց, իհարկե, քիչ այլ կատեգորիայի:
vonc haskanum em hodvaci hexinak@ ban chuni grelu, ayd patcharov ankap banera grum
ReplyDeleteAnonymus, սխալ ես հասկանում: Չգիտեմ դու ի վիճակի ես օրը 6 Word-ի էջ գրել, թե` ոչ, բայց դա իմ ուժերից վեր ա: Զբաղվելու ուրիշ բաներ էլ կան...
ReplyDeleteԻսկ գրելու բան շատ կա, օրինակ, մարդկանց մասին, որ առանց հասկանալու ու կշռադատելու մտքեր են արտահայտում: Ինչ վատ թեմա ա որ:
Anonimus, բա ինչպե՞ս ճանաչենք քեզ, եթե anonimus` անանուն ես։ Անունդ դիր, որ ճանաչենք...
ReplyDeleteԻ դեպ, մի առաջարկություն. ոչ հայատառ հայերենով մեկնաբանություններն ընդունել միայն այն դեպքում, եթե կա հատուկ նշում, որ կապը հաստատված է հեռախոսից կամ Հայաստանից դուրս գտնվող հանրային օգտագործման համակարգչից։ Հակառակ դեպքում՝ հանել գրառումները։
ReplyDeleteՊ-ն Կարաբեկյան, նկատողությունը հաշվի կառնվի :):
ReplyDeleteAnonymous, շատ դիպուկ նկատառումներ ես արտահայտում... Ամեն ինչ պարզ ա, էլ բան չկա հավելելու: