Օրերս Իրանում գործարկվել է մի կայք, որը, կարելի է ասել, ծայրից ծայր «նվիրված է» Հոլոքոստին: Այնտեղ ներկայացված են իրանցի մի ծաղրանկարչի` ոմն Մազյար Բիջանիի աշխատանքները:
Հասկանալի է, որ եթե մի բան ունի իրանական ծագում և այս կամ այն կերպ առնչվում է հրեաներին, ապա պետք է լինի հակասեմականության մարմնացում: Սա էլ բացառություն չէ, ընդ որում ամենադաժան կերպով ծաղրի են ենթարկվում հրեաների ամենասուրբ ու նվիրական զգացմունքները՝ Հոլոքոստի զոհերի հիշատակը: Բիջանին առանց այլևայլության հայտարարում է, որ Հոլոքոստ ասվածը սիոնիստական քարոզչամեքենայի հյուսած առասպելն է, զոհերն ու տառապանքները հնարած են, իսկ իրական մարդասպաններն ու հանցագործները հենց հրեաներն են:
Ասեմ, որ կայքը բավական խղճուկ և սիրողական մի նախագիծ է, որն անգամ նորմալ չի աշխատում (համոզվելու համար կարող եք այցելել Holocartoons.com): Բացի այդ, Հոլոքոստի վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը քաջ ծանոթ է բոլորին, ուստի Բիջանիի գլուխգործոցներն ինչքան էլ իրենց էությամբ գարշելի են, այնուամենայնիվ չպետք է անակնկալի բերեին ոչ մեկին, անգամ մարդու իրավունքների ամենաջերմեռանդ պաշտպանին (գարշելի են, որովհետև մեկ այլ բան է հրեաների կոտորածը չընդունել որպես ցեղասպանություն, լռիվ այլ բան՝ ծաղրել սպանդի զոհերի հիաշատակը):
Բայց ով զարմանք. կայքի գործարկման հենց հաջորդ օրը քաղաքակիրթ ողջ աշխարհը ցնցվել է և մի պահ սարսուռ ապրել սույն սահմռկեցուցիչ անբարոյականությունից:
Ինչ խոսք, Բիջանին մինչև ուղն ու ծուծն անբարոյական է և թափթփուկ, բայց մի՞թե արժե դրան արձագանք տալ New York Times-ի մակարդակով (որը ամերիկյան կառավարության խոսափողներից է), այնուհետ քննարկումներ ծավալել հասարակական այլ ամբիոններում, և մի ընդգրկուն քարոզարշավ սկսել սիրողական կայքի դեմ, որը միայն վերարտադրում է Ահմադինեժադի բազմիցս արած հայտարարությունները՝ ուղղակի մատուցելով դրանք ծաղրանկարներով:
Առողջ բանականությունը հուշում է որ միանշանակ չարժե: Չարժե, քանի որ դրա իմաստն ուղղակի չկա: Հոլոքոստն ունի միջազգային ճանաչում, դրա զոհերի հիշատակը սգում է ողջ աշխարհը, գերմանացիները ներողություն խնդրելու և կսկիծ հայտնելու ոչ մի առիթ բաց չեն թողնում, իսկ Հոլոքոստ բառը լսելիս դեմքին տրտում արտահայտություն չհաղորդելը որակվում է որպես հակասեմականություն՝ իր բոլոր բացասական հետևանքներով: Այսքանից հետո էլ ինչ կարիք կա մի քրջոտ կայքի քրջոտ ծաղրանկարներին հակադարձել աշխարհի հզորագույն տերության հզորագույն ԶԼՄ-ների մակարդակով (եթե ծաղրանկարիչն Ահմադինեջադը լիներ, էլի դեռ մի կերպ կհասկանայի):
Սակայն բանականության բոլոր տեսակները՝ առողջ թե անառողջ մղվում են երրորդ պլան, երբ խոսքը գնում է հրեաների և Իսրայելի մասին: Ամեն ինչ, սկսած այդ ժողովրդի տարեգրությունից, մինչև Իսրայել պետության կազմավորումը, չի տեղավորվում առողջ բանականության շրջանակներում:
Ախր ինչպե՞ս ստացվեց, որ դարերի ընթացքում հալածանքների ենթարկվող, պետություն ու հայրենիք կորցրած, ողջ աշխարհով ցրված, իրենց հարգող բոլոր միապետերի կողմից կոտորված ազգը կարողացավ պահպանել գոյությունը: Ինչպե՞ս կարողացավ ինտեգրվել իրեն հյուրընկալած բոլոր ազգերին, սակայն չձուլվեց՝ պահպանելով մշակութային և ազգային ինքնությունը, ինչպե՞ս կարողացավ արմատներ ձգել օտար միջավայրում՝ աստիճանաբար իր ձեռքում կենտրոնացնելով տարբեր պետությունների կառավարման սանձերը...
Ախր հրեաները ինչպե՞ս կարողացան ոչնչից ստեղծել ազգային հոմոգեն պետություն, այն էլ մի տարածքում, որտեղ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ նրանց հետք էլ չկար: Ինչպե՞ս այնուհետ նորաստեղծ ու դեռևս չկայացած «Ցախալը» ջախջախեց իրեն թվապես մի քանի անգամ գերազանցող արաբական կոալիցիան: Այդ «ախրները» կարելի է անընդհատ շարունակել՝ ավելի մեծացնելով առեղծվածների շրջանակը:
Միակ տրամաբանական պատասխանն ինձ համար այն է, որ, իրոք, հրեաները բացառիկ ազգ են՝ բացառիկ իրենց գենով ու բնածին ունակություններ: Եվ այսօր էլ Իսրայելը շարունակում է տրորել առողջ բանականության բոլոր կանոնները: Լինելով ագրեսոր ու զավթիչ, հրեաները հաջողացրել են այնպիսի հեղինակություն ստեղծել, որ շարքային եվրոպացու կամ ամերիկացու աչքերը լցվում են, երբ լսում է «բազմաչարչաչ ու տառապյալ» հրեա ազգի անունը, իսկ միջազգային իրավունքի բոլոր նորմերը հրաշքով դադարում են գործել, երբ բանը վերաբերվում է Իսրայելին: Դե իսկ ստանդարտների ու չափանիշների մասին էլ չեմ խոսում. Ամերիկան ու Եվրոպան միշտ էլ մի առանձին՝ հատուկ սիրելի հրեաների համար նախատեսված չափորոշիչ են գտնում իրենց անհատակ գզրոցներից, երբ խոսքն Իսրայելի մասին է (նման ջերմ վերաբերմունքի է արժանանում է նաև Կոսովոն, երբ Մեթյու Բրայզան, հիմա էլ նրա «իրավահաջորդ» Բրադկեն, սկսում են խոսել Ղարաբաղից): Այս ամենի համատեքստում պարզ է դառնում նաև քրջոտ սայթի ու պետական մակարդակով արձագանքի ֆենոմենը...
Մի կողմ թողնենք հրեաներին իրենց բացառիկ գեներով ու աշխարհը կառավարելու ունակություններով, և խոսենք մեր դարդերից:
Նախանձից դառնում եմ կրքոտ հակասեմական, երբ գիտակցում եմ, որ այդ ազգի դեմ ուղղված ամենաթշվառ ոտնձգությանը հրեաները կարողանում են պատասխանել ԱՄՆ մակարդակով, իսկ մենք չենք կարողանում անգամ վերականգնել պատմական արդարությունը, ստանալ մեր ազգային ողբերգության համարժեք ճանաչումն ու դրան հաջորդող արդարացի վրեժխնդրությունը: Մինչ Իսրայելը լինելով ագրեսոր կրում է «մարտիրոսի» լուսապսակ, մենք անգամ չենք կարողանում հասնել մեր հայրենիքի մի մասնիկի՝ Ղարաբաղի ճանաչմանն ու տեղի հայ բնակչության անտանգ գոյության ապահովմանը:
Ես լավ հասկանում եմ, թե որն է այդ խտրականության պատաճառը...
Պատճառը՝ իսրայելական գերմարտունակ բանակն է, որը ԱՄՆ և Եվրոպայի պատժիչ մտրակն է՝ նախատեսված Մերձավոր Արևելքի համար, պատճառը հրեա միլիարդատերերի կապերն են գերտերությունների կառավարություններում և նրանց լծակները համաշխարհային ֆինանսական համակարգում, պատճառը Իսրայել պետության տնտեսական ու գիտական առաջընթացն է, որն իրականություն է դարձել ժողովրդավարական կարգերի ու քաղաքացիական հասարակության շնորհիվ, պատճառը հրեա ազգի ինքնամոռաց նվիրումն է իր երկրի բարօրությանը:
Եվ նախանձս ավելի ու ավելի է համակում ինձ, երբ հասկանում եմ, որ ախր մենք էլ ենք հինավուրց ժողովուրդ, որ պետականության բացակայության ու օտար լծի պայմաններում կարողացել ենք հարատևել ու պահպանել մեր դարավոր ինքնությունը, ախր մեզ էլ են անթիվ անհամար անգամներ կոտորել, բայց մենք կրկին վեր ենք հառնել մոխրից, ախր մենք էլ ենք միշտ կշիռ ունեցել օտար պետություններում, ախր մենք էլ ենք բացառիկ ու յուրահատուկ ազգ եղել...
Ու նախանձս վերածվում է ափսոսանքի, երբ հասկանում եմ, որ 1918 թ.-ին պատմությունը մեզ էլ ժպտաց՝ տալով հզոր պետություն կերտելու բացառիկ հնարավորություն, որը եթե օգտագործվեր ինչպես հարկն է, ապա այսօր չէր լինի խղճուկ ու կիսասոված գոյություն քարշ տվող Հայաստան, չէր լինի Հայկական հարց, չէր լինի Ղարաբաղյան նոր պատերազմի ուրվական: Մենք էլ կլինեինք հզոր ինչպես Իսրայելը, ՄԱԿ-ի ու մնացյալ նմանատիպ բոլոր կառուցների բանաձևերը մեզ համար նույնպես դատարկ տեղ կլինեին, իսկ հայ երիտասարդությունը Մոսկվայում ասֆալտ անելու ու ռուսների տները վերանորոգելու փոխարեն գիտությամբ կզբաղվեր իր Հայրենիքում, որի սահմանները սակայն կձգվեին մինչև Կարին (Էրզրում):
Ափսոսանքն էլ վերաճում է ցասման, երբ գիտակցում եմ, որ Աստծո տված այդ շնորհն ի չիք դարձավ մի խումբ թափթփուկների պատճառով...
Շաբաթ լուսադեմ, Հայկ
--
Mi xumb taptpuknery incha te 2 amis aveli shat qyabab lapen nenc arecin vor senc exav. Lav exav gone rusnery inchpes misht motik ein ognecin vor Yerevani u Sevani taracqic baci mi qani hazar qarakusi kilometrer avel unenq u goyatevum enq. Menq el inchpes misht voch te kdzgtenq linel aveli hzor aveli ujex u zargacac, ayl kdzgtenq linel aveli ujex mejq unecox azg, i dems Rusastani. Hayastany bolor azgeri mejic Rusastani amenasireli siruhina. Bayc tenc petq chi linel, petqa ,ez hamar siruhi pntrel. ayl voch te meki tak parkox linel.Et azgi lavn ena vor petq exac jamanak irar het hamakarciq en exel u chen uzecel pashton graven kam inch vor urish ban. Prosto petqa menq el mi karciqu teslakan unenanq vor sirenq mer erkiry u payqarenq dra zargacman hamar, u chgnanq moskva asfalt prenq, kam remont anenq, heto el entexic tshen ganq stex taxi qshenq u sax PASAJIRnerin el asenq " To es mAskva nenc gorcer ei anum" U erb urish hay kafel xpoxi het chhastven, gnan rus hexinanakutyun vayelox txu mot.
ReplyDeleteԱփսոսանք էլ վերաճում է ցասման, համաձայն եմ: Անիմաստ է հրանների նախանձելը, յուրաքնչյուր երիտասարդ պետք է հիշի է որ եթե մենք կարողացել ենք օտար լծի տակ պահպանել մեր ինքնուրույնություն , ձեռք բերել անկախություն, ուրեմն կարող ենք անել ավելին: Մեր երկրին անհարժեշտ են միջազգային կարգի դիվանագետներ ու երիտասարդներ որոնք կկարողանան իրենց խոսքի ազատությունն, նպատակներն ու ընձեռնված հնարավորությունը օգտագործելով հանրության և ողջ աշխարհին ի ցուց դնել թե ով ենք եղել և ինչ կարող ենք անել...անիմաստե կարծել թե Ռուսասատան երբևիցե ի օգուտ մեզ, ի վնաս իր պետության ,որոշումներ կկայացնի...ասում են հույս քեզ վրա դիր...օգտագործիր բոլոր լծակներ և կհասնես հաջողության....
ReplyDeleteՀիմա գիրք եմ սքան անում ու գիտեք ինչ ընկավ աչքովս՝ Հայմ Բլանկին (արաբագետ, բարբառագետ, գրականագետ) նվիրված ժողովածու է, անուն ազգանունն ու գրառման թեման հուշում է, թե ինչ ազգության է նա։ Ու գիտեք, ով է իր պարտքն համարել անպայման հոդված ունենալ այս ժողովածուում՝ Նոամ Խոմսկին ու Մորիս Հոլլը։ Լեզվաբանական կրթություն ունեցողներն արդեն հասկացան ինչի մասին է խոսքը, շարքային մի ժողովածուի համար։ Այսպես է լինում Հայկի նկարագրած օթյակը
ReplyDelete