Tuesday, August 3, 2010

Գրքի մթնշաղը

ԱՄՆ-ում էլեկտրոնային և «ավանդական» գրքերի միջև բախումը հասել է կիզակետին` արդեն տեղափոխվելով անգամ սրճարաններ: Այսպես, նմանատիպ հաստատություններից շատերում սկսվել են կիրառվել սահմանափակումներ համակարգիչների, և, ընդհանրապես, թվային սարքերի նկատմամբ:
Խնդիրն այն է, որ էլեկտրոնային գրքերն օրավուր դառնում են ավելի ու ավելի պահանջարկված` շուկայից դուրս մղելով իրենց թղթե «նախնիներին»:
Իհարկե, ասածս չի վերաբերում Հայաստանին, որտեղ թղթե գրքերին փոխարինելու են գալիս ոչ թե էլեկտրոնայինները, այլ odnokloassniki-ներն ու druzja.am-ները (գոնե facebook մտնեին): Խոսքը նորմալ, քաղաքակիթ երկրների մասին է, որոնք եթե անգամ չունեն էլ «հազարամյա մշակույթ և դարերի խորքը գնացող պատմություն», գրքի և գիտելիքի նկատմամբ հարգանք գոնե ունեն:
Եվ այժմ, դիմակայությունն այն աստիճան է խորացել, որ սրճարաններից շատերի տերերը, փորձելով որևէ կերպ օժանդակել թղթե գրքերին այս անհավասար, բայց կենաց-մահու ճակատամարտում, ուղղակի ուլտիմատում են դրել. եթե ուզում եք սրճել կամ էլ մի կտոր հաց ուտել մեզ մոտ, ապա մի պահ մոռացեք էլեկտրոնային գրքի ու համակարգչի մասին:
Միայն անհուն հարգանք ու ջերմություն կարելի է զգալ այս անձանց նկատմամբ, որ անշահախնդրորեն, ավելին, ի վնաս իրենց գրպանի, պայքարում են անծանոթ և օտար մարդկանց գոնե մի ակնթարթով կոմպյուտերներից ու անշունչ էկրանից կտրելու համար:
Սակայն հարգանքն արագորեն վերափոխվում է դառնության, երբ գիտակցում ես, որ չնայած այս հուսահատ փորձերի, e-book ասվածը մի կարճ ժամանակ անց վերջնականապես դուրս կմղի մեր կյանքից թղթե գիրքը` թողնելով դրա համար դեկորացիայի պատվավոր, բայց անիմաստ կարգավիճակը:
Եվ դրանով ժամանակակից մարդու առանց այն էլ դժգույն կյանքը կաղքատանա ևս մեկ հյուլեով, որը նույնպես կսեղմվի կիլոբայթերի մեջ ու կզետեղվի համակարգչի անշունչ ու սառը էկրանից այն կողմ:

9 comments:

  1. Ես համաձայն եմ, բայց մասամբ: Գրքերի "թղթե" նախնիները չեն կարող փրկել մարդկանց հոգևոր սովից և ընթերցասիրության պահանջը չի նվազում միմիայն էլեկտրոնային գրականության տարածմամբ: Ես ինքս սիրում են ընթերցել "ավանդական" գիրքը, սակայն դա չի նշանակում, որ միայն դրանով է պայմանավորված իմ ընթերցելու ցանկությունը: Պարզապես, մոտեցումն է փոխվել: Սռաջ գիրք կարդալու ամբողջ պրոցեսը արարողակարգի նման բան էր: Ես հիշում եմ, որ երբ փոքր էի, ինչ հաճույքով էի գնում գրադարան, ընդ որում` ոչ մենակ, այլ խմբով, գրադարանավարուհու օգնությամբ փնտրում նախընտրած գիրքը, կամ խորհուրդ հարցնում աշխատողներից, հետո բերում տուն, կարդում, քննարկում, անգամ մրցակցություն կար, թե ով ավելի շուտ կվերջացնի... Թղթե գրքերի մասին մի փոքր պատմություն է... Այսօր էլեկտրոնային գրականությունը ընձեռում է շատ ավելի լայն հնարավորություններ, իսկ մարդկության անտարբերությունն ընթերցանության նկատմամբ դրա հետ կապված չէ:

    ReplyDelete
  2. Anonymous ջան, իմ միակ ասածն այն ա, որ գիրքն իր նախկին տեսքով այլևս դադարում ա գոյություն ունենալ: Թե չէ գրքի բաղադրությունը չէ, իհարկե, որ պետք է պայմանավորի անձի ընթերցասիրության չափը:
    Ուղղակի ցավով արձանագրում եմ, որ գիրքը դադարում ա մնալ մարդուն նյութական աշխարհի իրերի հետ կապող մի օղակ ու հետզհետե վերածվում ա վիրտուալ կատեգորիայի: Իսկ դա, վստահ եմ ասում, նույնքան վտանգավոր ա, ինչքան սոցիալական ցանցերում գերշփումը, կամ էլ կախվածությունն ինտերնետային այլ զվարճալիքներից:
    Մեր կյանքը հետզհետե սկսվում ա պարփակվել մի նոթբուքի մեջ, որը կարող ա փոխանցել տեղեկատվություն, բայց իրական ջերմություն ու գույներ երբեք...
    P.S. Մերսի մեկնաբանության համար :)

    ReplyDelete
  3. Հետաքրքիր քննարկում է, թեման նույնպես։ Գիտեք ինչ անցավ մտքով, Մաքս Պլանկը որոշեց օգտագործել «քվանտ»՝ «տարր»-ի կամ «օսցիլատոր»՝ «ռեզոնատոր»-ի (վերջին երկուսի հայերենները չգիտեմ) փոխարեն, որովհետև ինչ նկարագրում կամ «հայտնաբերել» էր ինքը, խանգարում էր նկարագրվել կամ ադեկվատ ընկալվել ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐԻ համար «տարր»-ով կամ «ռեզոնատոր»-ով։ Մի երկու տարի անց ամեն ինչ իր տեղն ընկավ։ Պլանկին բոլորը հասկանում էին, բայց արդեն քվանտով։ Հետագա սերունդների մասին էլ չեմ խոսում։ Նույնն աստեղ է երևի, մի քիչ ավելի բարդ կամ բարդացված, միգուցե և ոչ։ Գիրքը միգուցե հիմա, մի բաժակ սուրճի ուղեկցությամբ (որից սուրճի հոտ չի գալիս) կամ գրադարանում, գրքերի բազմության մեջ, իրականության բաղկացուցիչ է մեզանից շատերի համար։ Բայց նաև PDF-ով կամ e-boоk, համակարգչի մեջ, ավելի լավ է Kindle-ի մեջ, որն ի դեպ արդեն խելքին մոտ գին ունի, էլի գրադարանում, ծառի տակ, գրողի որ ծոցում, երկու վայրկյան, ու քո ձեռքի տակ է այն, ինչ պետք է։ Ռոմանտիկա կարելի է արդեն այլ տեղերում փնտրել, ում Kindle-ն ինչ գույնի է։)))

    ReplyDelete
  4. Ես չեմ ժխտում քո ասածը, Հայկ ջան,բայց նաև վտանգ չեմ տեսնում, պարզապես ցանկացած սովորույթի վերածված բանից հրաժարվելը միշտ էլ ցավոտ է` այն զգացողությամբ, որ ինչ-որ մի բան կորցնում ես անդառնալիորեն: Վիրտուալ ձևով գիրք կարդալուն համընթաց` կարելի է քննարկել գիրքը նույն վիրտուալ ճանապարհով, իսկ նյութական աշխարհի հետ կապը գիրքը չէ, որ պետք է ապահովի: Նմանատիպ համեմատություն կարող եմ անել թատրոնի և կինոյի միջև: Թատրոնը անմիջական շփում է ապահովում, մինչդեռ ֆիլմը "թատրոնի" վիրտուալ տարբերակն է հիշեցնում կարծես թե: Իմ մտահոգությունը արժեքային համակարգի պահպանումն է, լինի վիրտուալ, թե նյութական: Այսքանը, շնորհակալություն արձագանքի համար:

    ReplyDelete
  5. Ես, օրինակ` սիրում եմ կարդալ, թղթե թե էլեկտրոնային, գիրքը գիրք է: Պարզապես երևի էլեկտրոնայինը հարմար է այնքանով, որ ժամանակ ու երբեմն նյարդեր շատ չես ծախսում: Գիտե՟ք ինչ առումով: Երբ արաբերեն բառ ես փնտրում թղթե բառարանում և ուղղակի հավաքում ես համապատասխան բառը ստեղնաշարով, ժամանակի ու նյարդերի առումով շահում ես: Նույն բառարանն է, նույն Баранов-ը, ուղղակի ավելի արագ է ստացվում ու պատճենահանված անորակ էջերից չես նյարդայնանում: Միգուցե գիրքը թերթելու, էջերին դիպչելու, ինչպես մեր լեզվաբանության դասախոս Հայրապետյանն էր ասում <> էսթետիկական հաճույքը չկա, բայց հարմար է:
    Հետո էլ երբ դիպլոմային աշխատանք էի գրում, հասկացա, որ առանց ինտերնետի և էլեկտրոնային գրքերի ու հոդվածների ես անզոր եմ:(
    Միգուցե խնդիրը կոնկրետ ինձ ու ինձ նման շատերի համար նրանում է, որ տպագրված մասնագիտական գրականություն շատ քիչ կա, կոնկրետ իմ դեպքում` ժամանակակից ահաբեկչության մասին, բայց թե Եվրոպայում ու Ամերիկայում ինչու գիրք չեն կարդում, ես էլ չեմ հասկանում:
    Ասել, որ ցավալի է կամ զարմանալի է, կնշանակի ոչինչ չասել: Միայն թե ես այն համոզմանն եմ, որ կարդացողը կկարդա, կփնտրի, կսովորի, իսկ չկարդացողը ո՜չ էլէկտրոնային կկարդա, ո՜չ էլ թղթային, եթե գլխի մեջ անցք էլ բացենք ֆլեշկայով ներս լցնենք, spam կհասկանա:

    ReplyDelete
  6. Մարի ջան, գրածդ ծայրից ծայր ճիշտ ա: Էլեկտրոնային գրքերը նախըմտրելի են թե հարմարավետության, թե մատչելիության ու թե պահպանման տեսանկյունից: Ու կարդացող մարդը միևնույն ա կկարդա, անկախ այն բանից թե գիրքն ինչ տրանբսֆորմացիաների ա ենթարկվում:
    Բայց ես դա չէ, որ ուզում էի ասել: Իմ ասածն այն ա, որ մենք ավելի ու ավելի ենք կապվում նոթբուքին, աճում ա մեր կախվածությունը դրանից, ու մեր ողջ աշխարհն աստիճանաբար սկսում ա կենտրոնանալ սև (կամ էլ այլ գույնի)անշունչ արկղում, դառնալ անշոշափելի ու աննյութական:
    Anonymous ջան, գիրքը մարդուն նյութական աշխարհի հետ կապող իհարկե ոչ միակ, բայց էական օղակներից մեկն ա: Գրքի համար գնում ես խանութ, մտնում գրադարան, շփվում մարդկանց հետ, տեսնում այլ դեմքեր և այլն...
    Իսկ էլեկտրոնային գրքի համար պետք ա ընդամենը նոթբուք և ցանկություն :) Չստացվեց, որ արտաքին աշխարհի հետ շփման մեր եզրերն էլ ավելի են նվազում:
    Դե իսկ կինոն ու թատրոնը ոչ մի կապ չունեն ստեղ: Իրականում դրանք արվեստի հակադիր ճյուղեր են, այլ ոչ թե նույնի ճյուղի տարբեր վերարտադրումները` մեկը կենդանի մյուսն էլ նկարահանված: Ավելի ճիշտ կլիներ, եթե ասեիք թատրոնն ու հեռուստաթատրոնը: Բայց այդ դեպքում էլ ա ասածիս ճշմարտացիությունն ապացուցվում, որովհետեև թատրոնը դա էլի ծեսի պես բանա, որ միավորում ա մարդկանց:

    ReplyDelete
  7. Էս մեկը թեմայից դուրս :))))))))
    հիշում եք մեր գրադարանի մուննաթ աշխատողներին... ես համալսարանը շատ եմ կարոտում, նույնիսկ նրանց եմ կարոտում...

    ReplyDelete
  8. Ես որ չեմ կարոտում. ոչ համալսարանը, ոչ էլ գրադարանավարներին :( ցավալի ա, բայց փաստ...

    ReplyDelete
  9. apagan grkeri elektronayin tarberakinn e

    ReplyDelete