Մոտավորապես մեկ շաբաթ առաջ Կալիֆոռնիայի ֆեդերալ դատարանը հակասահմանադրական ճանաչեց միասեռակաների ամուսնությունն արգելող օրենսդրական դրույթը` կանաչ լույս վառելով հազարավոր միասեռական զույգերի երջանկության համար, ովքեր անցյալում զրկված էին միմյանց «ամուսին» անվանելու հաճույքից:
Դատարանի որոշումը բավական հնչեղ արձագանք ունեցավ ամերիկյան հասարակության շրջանում, իսկ երանգները թե խսիտ դրական էին, թե հակառակը: Ինչպեսև վայել է իսկական ազատական հասարակությանը, ամերիկացիների մի զգալի մասը, չնայած ավանդական սեքսուալ կողմնորոշմանը, սատար կանգնեց միասեռականներին, քանի որ նրանց նկատմամբ կիրառվող արգելքի մեջ տեսավ Հիմնադիր Հայրերի հռչակած Մարդու իրավունքների դեկլարացիայի ոգուն հակասող խտրականություն: Մի մասն էլ ելակետ ընդունեց ավելի պահպանողական մոտեցումներն ու անզիջում պայքար սկսեց դրա դեմ:
Նշեմ, որ երկու կողմերից էլ մասնակցում են պատվարժան ու ծանրակշիռ անձիք (ընթերցողի մոտ համասեռամոլի կերպարը թող չնույնանա Երևանի քաղաքապետարանի մոտ գիշերը թափառող բարոյական «գանգրենաների» հետ), որոնց դիմակայությունը խոստանում է վերաճել իսկական պատերազմի, իսկ Կալիֆոռնիայի դատարանի որոշումը վստահաբար ոչ թե համասեռամոլների վերջնական հաղթանակն է, այլ երկարատև ու անզիջում պայքարի առաջին ակտը միայն:
Այլ խոսքերով, միասեռական ամուսնությունների հարցն առաջիկա տարիներին կդառնա ամերիկյան իրականության ամենաառանցքային խնդիրներից մեկը, իսկ հասարակությունը, ակտիվորեն ներգրավվելով քննարկումներում ու բանավեճերում, կբաժանվի գաղափարական երկու ճամբարի:
Երբ հպանցիկ լսում ես այս լուրի մասին, ապա առաջին բանը որ գալիս է շուրթերիդ, դա քմծիծաղն է մեկ էլ մի երկու արհամարհական արտահայտություն այլասերված ամերիկացիների ու եվրոպացիների մասին, որոնք ժամանակ են վատնում դատարկ բաների վրա: Վստահ եմ, որ հայ ազգի ուղիղ 99,9 տոկոսի արձագանքը հենց այդպիսին է եղել (խոսքն իհարկե այն մարդկանց մասին է, ովքեր հետևում են լրահոսին ու բացի հետևելուց, ինչ-որ դատողություններ են անում նոր ինֆորմացիայի շուրջ):
Իսկ քամահրանքի պատճառն էլ հավանաբար այն է, որ հայերը, ի տարբերություն անգլո-սաքսերի, ունեն հազարամյա մշակույթ, ունեն դարերի ակունքները գնացող անցյալ, ունեն պատմության փառահեղ ու վսեմ էջեր (այսօր իմացա, որ հայկական տոմարվ այժմ 4501 թ. է, ու, անկեղծ ասած, սարսափելի շոյված զգացի ինձ):
Եվ քանի որ այդ գերազանցությունը չի արտահայտվում տնտեսական առաջընթացի, հասարակական բարեկեցության կամ էլ պետական հզորության հարթություններում, ապա ինքնահաստատվելու և մեր առավելությունը հիմնավորելու համար հարկ է լինում տարբեր մակդիրներ կպցնել օտարներին (ասածիս մեջ համոզվելու համար փորձեք հիշել, թե քանի անգամ եք ամերիկացիներին «տուպոյ ազգ» անվանել, իսկ Երևանով շրջող տուրիստներին` ժլատ ու անբարոյական), որպեսզի գոնե այս կերպ գիտակցենք մեր գենի վեհությունն ու ազգի բացառիկությունը: Իր դերն է խաղում նաև համասեռամոլության նկատմամբ խիստ բացասական դիրքորոշումը, որն արմատացած է գրեթե յուրաքանչյուր հայի, այդ թվում նաև ինձ մոտ, և այս երևույթի ախտորոշումը պատրաստ է. «Նայեք թե տուպոյ ամերիկացիներն անգործությունից ինչ զբաղմունք են գտել իրենց համար` համազգային հարց են դարձրել համասեռամոլ ամուսնությունների խնդիրը»:
Որ ամերիկացիները «տուպոյ» չեն և անիմաստ զբաղմունքի վրա վարկյան անգամ չեն վատնի, ապացուցելու կարիք կարծում եմ չկա: Հիմարություն է նաև այն պնդումը, թե նրանք միասեռական ամունության խնդիրը վեր են հանել անգործության, կամ էլ բարոյականության պակասի ու նեխած արժեքների պատճառով: Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ աշխարհի գերտերության քաղաքացիներն ու օրենսդիրները իրենց թանկագին ժամանակի այդքան թանկագին հատվածը նվիրում են նման երրորդական խնդրի լուծմանը:
Մարդն ի սկզբանե բնությունից օժտված է մի շարք պահանջներով ու ցանկություններով, առանց որոնց բավարարման անհնար է որևէ անձի գոյությունը: Այս դրույթն ընունելով որպես ելակետ` ֆրանիսացի մեծ լուսավորչները նախ վերաիմաստավորեցին Թոմաս Հոբսի «հանրային պայմանագրի» կոնցեպցիան, ապա շրջանառության մեջ դրեցին «բնական իրավունքների» տեսությունը: Ավելի պարզ, պետությունը դա հասարակական պայմանագրի ծնունդն է, որտեղ սոցիումի անդամներից յուրաքանչյուրն օտարում է իր իրավունքների մի մասը, մատուցում այն «պետություն» կոչվող կառույցին, փոխարենը ստանալով վերընշված «բնական իրավունքների» անխախտության գրավական: Հասարակության անդամները պետությանը տալիս էին բռնության և կառավարելու մենաշնորհ, իսկ պետությունը հանձն էր առնում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ քաղաքացիներից յուրաքանչյուրը կարողանար կենսագործել իր «բնական իրավունքները»:
Այդ ալգորիթմով էլ լուսավորիչները փորձում էին վերծանել պատմության ընթացքը` փորձելով անցյալի հասարակա-քաղաքական բոլոր երևույթներն ու իրադարձությունները մեկնաբանել որպես պայքար հանուն «բնական իրավունքների» անխախտության:
Իհարկե ֆրանսիացի լուսավորիչներին չես համեմատի Նժդեհի, Րաֆֆիի, Ռափայել Պատկանյանի նման մտքի տիտանների հետ, սակայն նրանց գաղափարներն էլ են արժեքավոր: Մանավանդ որ դրանք առ այսօր գտնվում են շրջանառության մեջ, կիրառվում օբյեկտիվ իրականությունում` ստանալով համապատասխան իրավական և օրենսդրական ձևակերպումներ: Արժեքավոր են նաև, որովհետև դրանց տրամաբանությամբ կարելի է հասկանալ բազմաթիվ երևույթների էությունը, բացահայտել առաջին հայացքից անտեսանելին, այդ թվումև միասեռականների ամուսնության նկատմամբ հասարակական հետաքրքրվածության ֆենոմենը:
Աշխարհում չկա մի երկիր, որտեղ պետության և հասարակության, կամ էլ հասարակության տարբեր շերտերի` արտոնյալների և իրավազուրկների միջև չլինի պայքար: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ պետությունը երբեք չի կարողացել ապահովել հասարակության բոլոր մասնիկների «բնական իրավունքների» անձեռնմխելիությունը, ինչը հանգեցրել է մարդկանց մի հատվածի անբավարարվածությանն ու պայքարի ձգտմանը: Ընդ որում, մարդկության առաջընթացին զուգահեռ, փոխվել է նաև պայքարի բնույթն ու դրսևորումները. ինչքան կատարյալ էին դառնում պետական ֆորմացիաներն ու հասարակության քաղաքական կառուցվածքը, այնքան նվազում էին հակասությունների մասշտաբն ու դրանցում ներգրավված մարդկանց թիվը, քանի որ ինչքան կատարյալ է պետական կարգը` այնքան ավելի շատ մարդ է ստանում «բնական իրավունքների» երաշխիք, հետևաբար կրճատվում է պայքարի մասնակիցների թիվը:
Բացի այդ, պետության «մաքրազտմանը» զուգահեռ փոխվում է նրան առաջադրվող հարցադրումների կարևորությունն ու սրությունը, ինչը նույնպես բավական տրամաբանական է, քանի որ նորմալ ու «մաքրազտված» պետությունում չի կարող լինել սոցիալական անարդարություն, քաղաքական բռնապետություն, ռասայական անհանդուրժողականություն, պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող գանձագողություն (նկատեք, որ այս ամենը լայն տարածում ունի Հայաստանում): Նորմալ երկրում հասարակությունը հաջողացրել է ստեղծել մի իրավիճակ, որ քաղաքացիների «բնական իրավունքները» ոչ թե թղթի վրա գրված դատարկ խոսքեր են (ինչպես Հայաստանում), այլ ուղենիշներ պետական բոլոր կառույցների համար:
Այնտեղ չկան միլիարդատեր-գործարար պատգամավորներ, չկան գանձագողության բացահայտ դեպքեր, չկա կաշառակերություն և երկակի, նույնիսկ եռակի ստանդարտներով գործող օրենքներ, չկան «ինքնասպանության» դեպքեր ոստիկանության բաժանմունքներում ու զորամասերում: Նորմալ երկրներում պետությունը մտել է մաքրազտման վերջին փուլ, երբ քաղաքացիներից գրեթե բոլորի «բնական իրավունքները» պաշտպանված են, իսկ պետություն-հասարակություն հակամարտությունը գործնականում դարձել է անցյալի հուշ: Սակայն պաշտպանված են ԳՐԵԹԵ բոլորի իրավունքները… Ամուսնության և ընտանիք կազմելու իրավունքը նույնպես կարելի է թվել «բնականների» շարքին, քանի որ չկա մի մարդ, որ կկարողանա լինել երջանիկ առանց կյանքի ընկերոջ: Եվ երբ կենսական բոլոր խնդիրները լուծված են (ֆիզիկական և բարոյական ազատություն ու ապահովություն), հասարակական միտքը սկսում է զբաղվել նման երրորդական խնդիրներով` իր «փոքրամաս» ու մերժված անդամների ճակատագրով, որոնք, սակայն նույնպես մարդ են և ունեն «բնական իրավունքներ»:
Ահա սա է այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ են «տուպոյ» եվրոպացիներն ու ամերիկացիները զբաղվում այնպիսի «երրորդական» խնդիրներով, ինչպիսիք են միասեռական ամուսնությունները, գենդերային հավասարությունը: Դրանք ոչ թե «տուպոյության» կամ էլ վատ բարքերի, այլ քաղաքակրթվածության և հզոր ու կատարյալ պետության ցուցիչներ են:
Իսկ թե ինչու ենք մենք «միասեռական ամուսնությունը» համարում երրորդական խնդիր, կարելի է հասկանալ հետահայաց անելով նույն «բնական իրավունքների» տեսությանը: Շարքային հայը, ի տարբերություն ամերիկացի, կքված է այնպիսի խնդիրների ու բեռի ծանրության տակ, բախվում է տարրական իրավունքների այնպիսի ոտնահարումների, որ խորապես թքած ունի թե միասեռական ամուսնությունների, թե գենդերային խտրականության և թե մնացյալ «երրորդական» խնդիրների վրա:
Շարքային հայը, կարելի է ասել, որ չունի և ոչ մի «բնական իրավունք»` անգամ անձի և ունեցվածքի ապահովության վստահություն: Շարքային հայն ապրում է մի երկրում, որտեղ միջին աշխատավարձը 70-90 հազար դրամ է, ինչն անգամ չի հերիքի ամսվա ընթացքում կարտոֆիլով ու հացով սնվելուն: Բացի այդ, խեղճուկրակ շարքային հայը չգիտի, թե ինչ է արհմիությունն ու գործադուլը, չգիտի, թե ինչպես պայքարել սեփական իրավունքների համար, չգիտի, որ չինովնիկը ստեղծված է ոչ թե իրեն նսեմացնելու և «քամելու», այլ բարեհամբույր ժպիտով սպասարկելու համար, չգիտի, որ եթե մի նախարարությունում բացահայտվում են գանձագողության ճչացող դեպքեր, ապա գերատեսչության ղեկավարը պետք է անհապաղ վայր դնի լիազորությունները, եթե ոչ կամովին, ապա հասարակական ճնշման ներքո: Եվ այսպիսի շատ բաներ չգիտեն մեր հայերը…
Ցավալի է, բայց մեր 4501-ամյա ժողովուրդը (եթե հավատանք Հայ տոմարին) նոր-նոր թևակոխում է մի փուլ, որ այսօրվա քաղաքակիրթ երկրները հաղթահարել են դեռ 19-րդ դարակեսին, երբ Եվրոպայում սկսվում էր բացարձակ միապետությունների ապամոնտաժումն ու քաղաքացիական հասարակության ձևավորումը, իսկ շարքային մարդիկ սկսում էին պայքարել իրենց «բնական իրավունքների» համար: Հայկական հասարակությունն ուղղակի օրգանապես չի կարող հասկանալ ամերիկացիների ու եվրոպացիների «տուպոյ» կենսաձևը, քանի որ ի տարբերություն նրանց, ոչ թե ապրում է, այլ մղում կենաց-մահու պայքար, որի նպատակն է պետությունից կորզել «բնական իրավունքներից» ամենատարրականները`անձի և ունեցվածքի անձեռնմխելիության երաշխիքները:
Եվ երբ այս ամենի համատեքստում ես ընկալում մեր ազգի 4501-րդ տարեդարձը, վշտանում ես, որ այս «հնության» արդյունքը ոչ թե դարերի բովում իմաստնացած ծերունի է, ով ունի պատվավոր տեղ համայնքում, այլ զառամյալ ու թշվառ մուրացկան, որի գոյությունը նման է աշնանամուտին մահացող ծառի հոգևարքի…
Ուրբաթ լուսադեմ, Հայկ
--
Հայկ, կարդում եմ ու մտածում... որ ինչ լավ է մենք երրորդական խնդիրների վրա ժամանակ չունենք մտածելու, կամ դեռ հերթը դրան չի հասել: Սա իհարկե կատակ: Այնուամենայնիվ շատ ավելի հավանական է, որ մենք կդառնանք համասեռամոլների ամուսնությունը օրինական ճանաչող, քան "բնական իրավունքներ" ապահովող պետություն: Չնայած դու 99,9 տոկոսն է նշում, որ դեմ է միասեռամոլ ամուսնությանը, բայց ես այդ թիվը հաստատ և առանց վարանելու կնվազեցնեի, քանի որ, օ զարմանս, այստեղ արձանագրվում է "առաջադիմություն": Այնպես որ` մենք երրորդական հարցերը ավելի շուտ ենք լուծում, քան առաջնայինները, դրա համար էլ այսօր ոչ թե իմաստուն ծերունի ենք, այլ թշվառ մուրացկան:
ReplyDeleteAnonymous, չեմ կարծում, որ մեր երկրում համասեռամոլներին ընդհանրապես հանդուրժում են, էլ ուր մնաց թեթև տանեն նրանց ամուսնության փաստը...
ReplyDeleteԵթե վւճակագրական ինչ-որ տվյալներ ունեք, ապա դա ուրիշ բան, իսկ այսպես, զուտ на слово, կներեք, բայց կհամարձակվեմ չհամաձայնվել :)
Ողջույն, դրանով հանդերձ, որ կիսում եմ գրվածում որոշ կարծիքները, և նաև դեմ եմ գանձագողության և կաշառակերության, բայց կան կետեր, որոնց հետ այնքան էլ համաձայն չեմ, կամ կարծում եմ չափից ավելի է հասարակեցվել:
ReplyDelete«Այնտեղ չկան միլիարդատեր-գործարար պատգամավորներ»
Կան, ԱՄՆ-ում շատ էլ կան, խնդրեմ՝
http://www.forbes.com/2006/11/17/senate-politics-washington-biz-wash_cx_jh_1120senate.html
Ու դրա մեջ իմ կարծիքով ոչ մի վատ բան չկա: Եթե մեկը արդեն գիտի ինչպես կարելի է սեփական քրտինքով միլինոններ աշխատել, կարծում եմ բավականին փորձ ունի կիսելու մի երկրի հետ, որը վատ տնտեսական և չզարգացած վիճակում է գտնվում: Գործարար կամ միլիոնատեր լինելը պատգամավոր լինելու հետ ոչ մի հակասություն չունի, և վերոհիշյալ պատճառներով, կարծում եմ նաև շատ դրական երեևույթ է: Եթե հարցը մարդու կորուպտ լինելուն է վերաբերում, ապա նա կարող է ոչ մի դրամ անգամ կյանքում վասատակած չլինի ու կորուպտ լինի (որի դեպքում կարծում եմ հավանականությունը շատ ավելին է, քանի որ ավելի պատճառ կունենա ուրիշներից գանձագողությամբ զբաղվելու): Հարստության դեմ ատելությունը (որը նաև ընդհանուր մակարդակում երկրի չզարգացման է բերում) կոմունիստական մնացորդ մենտալիտետներից է:
«Շարքային հայն ապրում է մի երկրում, որտեղ միջին աշխատավարձը 70-90 հազար դրամ է, ինչն անգամ չի հերիքի ամսվա ընթացքում կարտոֆիլով ու հացով սնվելուն»
Դրանով հանդերձ, որ համաձայն եմ այս աշխատավարձով Հայաստանում ոչ հեշտ հարմար հագուստ գտնելուն, սննդի տեսակետից, հատկապես տվյալ օրինակով համաձայն չեմ (ի հարկե այստեղ քանի չի նշվել ենթադրում եմ, որ բնակարանի հարցը լուծված է): Իսկ ինչ հացին ու կարտոֆիլին է վերաբերում՝ մեկ մեծ մատնաքաշը առավելագույնը 300 դրամ, իսկ մեկ կիլո կարտոֆիլը (որը միջին անձը մեկ օրում չի կարողանա վերջացնել) մոտ 150 դրամ է: Ամիսը 30 որ հաշվելով, և օրը մեկ մեծ մատնաքաշ և մեկ կոլի կարտոֆիլ մեկ անձի համար հաշվի առնելով, դա գալիս է 13500 դրամի, որն անձին թողնում է ուղիղ 56500 տրանսպորտի և այլ ծախսերի համար: (այստեղ հարցը smart ass լինելը չէ, այլ նշելու, որ նախկան ցանկացած օրինակ բերելի թեթևակի հաշիվը չի խանգարի, որպեսզի գրածների մնացորդն էլ ավելի հավատալի լինի):
Իսկ դա, որ անձը որոշում է ամուսնանալ թե չամունանալ, կամ ում հետ ամուսնանալ, այդ թվում զուցակցի սեռը, անձամբ առանց կասկած բնական իրավունքների շարքում եմ դասում:
Ողջույն, դրանով հանդերձ, որ կիսում եմ գրվածում որոշ կարծիքները, և նաև դեմ եմ գանձագողության և կաշառակերության, բայց կան կետեր, որոնց հետ այնքան էլ համաձայն չեմ, կամ կարծում եմ չափից ավելի է հասարակեցվել:
ReplyDelete«Այնտեղ չկան միլիարդատեր-գործարար պատգամավորներ»
Կան, ԱՄՆ-ում շատ էլ կան, խնդրեմ՝
http://www.forbes.com/2006/11/17/senate-politics-washington-biz-wash_cx_jh_1120senate.html
Ու դրա մեջ իմ կարծիքով ոչ մի վատ բան չկա: Եթե մեկը արդեն գիտի ինչպես կարելի է սեփական քրտինքով միլինոններ աշխատել, կարծում եմ բավականին փորձ ունի կիսելու մի երկրի հետ, որը վատ տնտեսական և չզարգացած վիճակում է գտնվում: Գործարար կամ միլիոնատեր լինելը պատգամավոր լինելու հետ ոչ մի հակասություն չունի, և վերոհիշյալ պատճառներով, կարծում եմ նաև շատ դրական երեևույթ է: Եթե հարցը մարդու կորուպտ լինելուն է վերաբերում, ապա նա կարող է ոչ մի դրամ անգամ կյանքում վասատակած չլինի ու կորուպտ լինի (որի դեպքում կարծում եմ հավանականությունը շատ ավելին է, քանի որ ավելի պատճառ կունենա ուրիշներից գանձագողությամբ զբաղվելու): Հարստության դեմ ատելությունը (որը նաև ընդհանուր մակարդակում երկրի չզարգացման է բերում) կոմունիստական մնացորդ մենտալիտետներից է:
«Շարքային հայն ապրում է մի երկրում, որտեղ միջին աշխատավարձը 70-90 հազար դրամ է, ինչն անգամ չի հերիքի ամսվա ընթացքում կարտոֆիլով ու հացով սնվելուն»
ReplyDeleteԴրանով հանդերձ, որ համաձայն եմ այս աշխատավարձով Հայաստանում ոչ հեշտ հարմար հագուստ գտնելուն, սննդի տեսակետից, հատկապես տվյալ օրինակով համաձայն չեմ (ի հարկե այստեղ քանի չի նշվել ենթադրում եմ, որ բնակարանի հարցը լուծված է): Իսկ ինչ հացին ու կարտոֆիլին է վերաբերում՝ մեկ մեծ մատնաքաշը առավելագույնը 300 դրամ, իսկ մեկ կիլո կարտոֆիլը (որը միջին անձը մեկ օրում չի կարողանա վերջացնել) մոտ 150 դրամ է: Ամիսը 30 որ հաշվելով, և օրը մեկ մեծ մատնաքաշ և մեկ կոլի կարտոֆիլ մեկ անձի համար հաշվի առնելով, դա գալիս է 13500 դրամի, որն անձին թողնում է ուղիղ 56500 տրանսպորտի և այլ ծախսերի համար: (այստեղ հարցը smart ass լինելը չէ, այլ նշելու, որ նախկան ցանկացած օրինակ բերելի թեթևակի հաշիվը չի խանգարի, որպեսզի գրածների մնացորդն էլ ավելի հավատալի լինի):
Իսկ դա, որ անձը որոշում է ամուսնանալ թե չամունանալ, կամ ում հետ ամուսնանալ, այդ թվում զուցակցի սեռը, անձամբ առանց կասկած բնական իրավունքների շարքում եմ դասում:
"...քամահրանքի պատճառն էլ հավանաբար այն է, որ հայերը, ի տարբերություն անգլո-սաքսերի, ունեն հազարամյա մշակույթ, ունեն դարերի ակունքները գնացող անցյալ, ունեն պատմության փառահեղ ու վսեմ էջեր ... Եվ քանի որ այդ գերազանցությունը չի արտահայտվում տնտեսական առաջընթացի, հասարակական բարեկեցության կամ էլ պետական հզորության հարթություններում, ապա ինքնահաստատվելու և մեր առավելությունը հիմնավորելու համար հարկ է լինում տարբեր մակդիրներ կպցնել օտարներին..."
ReplyDeleteՀիշեցի մի իտալացու, որը համանման մի առիթով ասաց մոտավորապես հետևյալը. "ես իհարկե հպարտ եմ այն ամենով, որ մենք տվել ենք աշխարհին, բայց, անկեղծն ասած, ինձ ավելի շատ կուրախացներ, եթե որևէ բան տված լինեինք վերջին 500 տարում նույնպես"։ Ինչպե՞ս ժամանակակից ազգ դառնալ՝ սա է հարցերի հարցը։
Ես 500 տարին էլ չեմ ուզում, լուրջ եմ ասում: Ես ոչ մեր մեծանուններին եմ ուզում, ոչ մեր մշակութային ճոխ ժառանգությունն եմ ուզում, ոչ էլ ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ: Ում ա պետք էդ ամենը, եթե չպետք ա վերաիմաստավորվի ներկայում:
ReplyDeleteԱվելի լավ կլիներ, որ Հայաստանի ՆԵՐԿԱՆ քիչ թե շատ տանելի լիներ, իսկ մեր կյանքը գնահատվեր ըստ արժանավույն: