Saturday, August 14, 2010

СОБАЧЬЕ СЕРДЦЕ

Այսօր Օպերայի կողքով ինչ-որ տեղ էի շտապում և Արամ Խաչատրյանի արձանի մոտ անհասկանալի իրարանցում տեսա: Առաջին բանը, որ անցավ մտքովս, դա ցուցարարներին ծեծող կարմիր բերետավորներն էին: Սակայն քիչ մոտեցա, ու աչքերիս առջև հետաքրքիր մի տեսարան բացվեց...

Հայաստանի հույս ու հավատ «ՄԻԱՍԻՆ» նախաձեռնության ամենաժրաջան ակտիվիստները սկսել են ծայրից ծայր մարդասիրության ու վեհանձնության ոգով համակված մի ակցիա, որի նպատակն է օգնություն ուղարկել մոլեգնող հրդեհներից տուժած եղբայրական ռուս ժողովրդին: Իսկ օգնություն ասվածը կուտակվում է Արամ Խաչատրյանի արձանի դիմաց, հենց որտեղ «վրան» են զարկել հայկական մայր թերեզաները: Օգնում են թող օգնեն, Աստված նրանց օգնական: Համ էլ տգեղ բան կստացվի, եթե սանիկները չհետևեն իրենց քավորի օրինակին, որը հենց վերջրես մի քանի հրշեջ մեքենա էր ուղարկել Ռուսաստան` որպես հայ ազգի լումա ընդդեմ հակահրդեհային պայքարի:
Խոսքն այլ բանի մասին է: Երբ տեսա «վրանի» շուրջբոլորը փակցված մարդասիրական կարգախոսներով պաստառներն ու միասինականների թախծոտ հայացքները, որոնք երևի օր ու գիշեր ցավում են արհավիրքից տուժված ընչազուրկ ռուսների համար, միանգամից մտքիս մի հատված եկավ Միխայիլ Բուլգակովի «Собачье сердце» վիպակից, որտեղ մի քանի պրոլետար-նոմենկլատուրա-կուսակցական այցելում են բժիշկ Ֆիլիպ Ֆիլիպովիչին:
Բնութագրական հատվածը կներկայացնեմ ստորև, իսկ հետևություններն ու դատողություները թողնում եմ ընթերցողին: Եվ, ընդհանրապես, մարդկանց, ովքեր ծանոթ չեն այդ ստեղծագործությանը, խորհուրդ կտայի ընթերցել:

Гораздо более неприязненно встретил гостей Филипп Филиппович. Он стоял у письменного стола и смотрел на вошедших, как полководец на врагов. Ноздри его ястребиного носа раздувались. Вошедшие топтались на ковре.
- Мы к вам, профессор,-заговорил тот из них, у кого на голове
возвышалась на четверть аршина копна густейших вьющихся волос,-вот по
какому делу...
- Вы, господа, напрасно ходите без калош в такую погоду,-перебил его
наставительно Филипп Филиппович,-во-первых,вы простудитесь, а, во-вторых, вы наследили мне на коврах, а все ковры у меня персидские.
Тот, с копной, умолк и все четверо в изумлении уставились на Филиппа
Филипповича. Молчание продолжалось несколько секунд и прервал его лишь стук
пальцев Филиппа Филипповича по расписному деревянному блюду на столе.
- Во-первых, мы не господа,- молвил, наконец, самый юный из четверых,
персикового вида.
- Во-первых,-перебил его Филипп Филиппович,- вы мужчина или женщина?
Четверо вновь смолкли и открыли рты. На этот раз опомнился первый тот, с копной.
- Какая разница, товарищ?-Спросил он горделиво.
- Я-женщина,-признался персиковый юноша в кожаной куртке и сильно
покраснел. Вслед за ним покраснел почему-то густейшим образом один из
вошедших-блондин в папахе.
- В таком случае вы можете оставаться в кепке, а вас, милостивый
государь, прошу снять ваш головной убор,-внушительно сказал Филипп
Филиппович.
- Я вам не милостивый государь,-резко заявил блондин, снимая папаху.
- Мы пришли к вам,-вновь начал черный с копной.
- Прежде всего-кто это мы?
- Мы- новое домоуправление нашего дома,-в сдержанной ярости
заговорил черный.-Я- Швондер, она -вяземская, он- товарищ пеструхин и
шаровкин. И вот мы...

- Хочу предложить вам,- тут женщина из-за пазухи вытащила несколько
ярких и мокрых от снега журналов,- взять несколько журналов в пользу детей
германии.По полтиннику штука.
- Нет, не возьму,- кратко ответил Филипп Филиппович, покосившись на
журналы.
Совершенное изумление выразилось на лицах,а женщина покрылась
клюквенным налетом.
- Почему же вы отказываетесь?
- Не хочу.
- Вы не сочувствуете детям германии?
- Сочувствую.
- Жалеете по полтиннику?
- Нет.
- Так почему же?
- Не хочу.
Помолчали.
- Знаете ли, профессор,-заговорила девушка, тяжело вздохнув,- если
бы вы не были европейским светилом, и за вас не заступались бы самым
возмутительным образом(блондин дернул ее за край куртки, но она
отмахнулась)лица, которых, я уверена, мы еще разьясним, вас следовало бы арестовать.
- А за что?-С любопытством спросил Филипп Филиппович.
- Вы ненавистник пролетариата!-Гордо сказала женщина.
- Да, я не люблю пролетариата,-печально согласился Филипп Филиппович
и нажал кнопку. Где-то прозвенело. Открылась дверь в коридор.
- Зина,-крикнул Филипп Филиппович,-подавай обед. Вы позволите,
господа?
Четверо молча вышли из кабинета,молча прошли приемную, переднюю и
слышно было, как за ними закрылась тяжело и звучно парадная дверь.

6 comments:

  1. Samvel Karabekyan04 March, 2011 18:39

    Հայկ, ԵՊՀ ուս.խորհրդի նախագահի հետ շփված կա՞ս երբևիցե։ Ես առիթներ ունեցել եմ նաև ունկնդրելու իր ելույթները ԵՊՀ գիտական խորհրդում։ Ազնվությամբ՝ էնքան ջահել եմ զգում ինձ անմիջապես, որովհետև դեմքի "կարևոր" արտահայտությամբ ըստ էության ձանձրալի ու անիմաստ բաներ պաշտոնական բառապաշարով փաթեթավորված ասելուց նույնիսկ այս տարիքումս եմ խուսափում։ Դա գործ է իրենց համար՝ կասեն для погорельцев братской России՝ կանեն, վաղը մի ուրիշ պատվեր կկատարեն։ Բա փող են ստանում, կարիերա են անում (որը նույն փողն է)՝ "գործ ա՝ պիտի արվի"։

    ReplyDelete
  2. Haik Zargaryan04 March, 2011 18:40

    Պ-ն Կարաբեկյան, միշտ աշխատել եմ հեռու մնալ բոլոր ուսխորհուրդներից` լինի ֆակուլտետի, համալսարանի կամ էլ եսիմ ինչի: Իսկ թե ինչու, գրված է Ձեր մեկնաբանության վերջին տողերում :)

    ReplyDelete
  3. Samvel Karabekyan04 March, 2011 18:40

    Մյուս կողմից էլ, Հայկ ջան, իրենց հենց հեռու մնալն է պետք՝ ոչ մի ճնշում, վերահսկում, ու ի՜նչ ուզում անում են՝ ենթարկվում միայն իրենց "տերերին"։ Ու ստացվում է, որ համալսարանը՝ այն շրջանակը, որտեղ մենք պետք է որ կարողանայինք մի քիչ շնչել, ինչ-որ բան անել, որ, ինչպես դու ես ասում, "Հայաստանի ՆԵՐԿԱՆ քիչ թե շատ տանելի" լինի, թողնում ենք իրենց...

    ReplyDelete
  4. Haik Zargaryan04 March, 2011 18:41

    Դա էլ եք ճիշտ ասում, պ-ն Կարաբեկյան: Ձեռքեր լվանալը կամ էլ չմիջամտելը հանցակցության մի տեսակ ա: Նույն Բուլգակովի "Վարպետն ու Մարգարիտան" վեպում էդ խնդիրը հիանալի ա ներկայացվում. տարբերություն չկա, մասնակից ես հանցագործությանը, թե ոչ: Կարևորն այն ա, որ պայքարես դրա դեմ ու փորձես կանխել...

    ReplyDelete
  5. Hovhannes Kandiljyan04 March, 2011 18:41

    Ayoooooooo...... диктатура пролетариата снова входит в моду :)))))))))))))))))

    ReplyDelete
  6. լօխ պռծալ ըն, մնացալ ա հորը գյոռը...

    ReplyDelete