Նստած գիրք էի կարդում ու ականջի ծայրով ինչ-որ հաղորդում լսում հեռուստացույցով: Մեկ էլ Play City-ի գովազդն ընդհատեց հեռարձակվող հաղորդումն ու ականջիս ծայրն ինքնաբերաբար սկսեց գովազդով զբաղվել: Ինչ-որ նորամուծություններ են արել, զվարճալիքների քանակն ու որակը ավելացրել, կարճ ասած՝ Play City-ն դարձրել ավելի հրապուրիչ փողատեր հայերի համար: Բան չունեմ ասելու. հսկայական գումարներ են ներդրել, գովազդային հետաքրքիր տեսահոլովակ ստեղծել, հետո հեռուստաընկերություններին վճարել, որ դա պտտացնեն իրենց եթերում...
Բայց դե այդ ամենի տպավորությունը խամրում է, հավասարվում զրոյի, անգամ դառնում հակագովազդ, երբ տեսահոլովակի վերջում ասվում է. «Play City` միայն ԱՐԿԱԾԱԽՆԴԻՐՆԵՐԻ համար»:
Ախր արկածախնդիրը դա ոչ թե արկած որոնողն է կամ արկածներ սիրողը, այլ` ավանտյուրիստը: Այսինքն, գովազդը եթե թարգմանենք ռուսերեն, ապա մոտավորապես այսպես կհնչի՝ «Play City-Только для авантюристов»։
Զարմանալի է, նաև ցավալի, որ մարդիկ, այն էլ պատասխանատու գովազդի համար, չգիտեն արկածախնդրի ու արկածներ որոնողի տարբերությունը: Չնայած դա Հայաստանում համատարած երևույթ է. ոչ թե արկածախնդիր բառի իմաստային խեղաթյուրումը, այլ իրենց գործից չհասկացող անձինք ու դիլետանտությունը: Այ դա արկածախնդրություն է` արկածախնդրություն ողջ երկրի մասշտաբով...
--
"diletantutyun@" hayastanum bnoroshum che ayl masnagitutyun e:)))
ReplyDeleteAnonymous, լավն էր... :)
ReplyDeleteverchnes du :-)
ReplyDeleteԱյ երբ որ օտարալեզու դպրոցները բացվեն ու մենք սկսենք լիարժեք, համաշխարհային մակարդակի կրթություն ստգանալ` այդ բոլոր մանրուքներին էլ կտիրապետենք: Թե չէ, հիմա մեր կիսատ-պռատ հայկական կրթությամբ գնա ու այդպիսի բարդ բառերի իմաստային տարբերությունը հասկացիր :-) Զատո, ռեկլամի մեջ դզող ա հնչում!
ReplyDeleteՃիշտ ես, Հայկ։ Դա դեռ անմեղ պրոֆանացիա է։ 2007 թ. գարնանը համալսարնում ուսանողների ու դասախոսների (իհարկե նախապես ընտրված, ուսանողներին էլ տրվելիք հարցերը բաժանած) հանդիպման ժամանակ Քոչարյանն ասաց. "Շատ բան է կախված երիտասարդության հոգեվարքից"։
ReplyDeleteDu inchi Kritik chdarar?????
ReplyDelete