Tuesday, January 18, 2011

Это не переводится

Մի երկու օր առաջ ընկերուհուս հետ էի խոսում: Մոսկվայում է ապրում, հայերենն էլ կենցաղային-խոսակցական մակարդակի է: Զանգել է թե` Машка, а как на армянском подкаблучник? Հարցուփորձ արեցի ինչի համար է պետք, համոզեցի, որ ռուսերեն անհամեմատ ավելի դիպուկ է: Ցրեցի մի խոսքով:) Ակամայից հիշեցի 90-ականներին շատ ակտուալ Это не переводится-ն, ու որոշեցի գրառումն էլ այդպես վերնագրել:

Մի ամբողջ օր ուղեղիցս դուրս չէր գալիս: Այնուամենայնիվ ինչպե՞ս է այդ բառը թարգմանվում: Promt-ը թարգմանեց henpecked: Մտածում էի անգլերենն ինչ-որ բան կտա, բայց փոխարենն ավելի խճճվեցի: Վերոնշյալ henpecked-ը հայերեն ոչ մի կերպ թարգմանել չկարողացա:

Այս ամենն ակամայից ինձ մոտ ժպիտ է առաջացնում, քանի որ տրամաբանորեն եթե լեզվում չկա բառ, ուրեմն չկա նաև երևույթ: Զանգեցի ընկերուհուս ու հպարտորեն հայտարարեցի, որ հայերենում համարժեք չեմ գտել, ու որ եթե նույնիսկ նման բառ կա, ուրեմն լայն գործածություն չունի, հետևաբար մեր տղամարդիկ подкаблучник չեն լինում:

Բայց բառն ինքնին բառային իմաստով հետաքրքիր է: Ուրեմն подкаблучник նշանակում է մարդ, տղամարդ (եթե հաշվի առնենք բառաձայնով վերջանալու փաստը, որը ռուսերենում արական սեռի ցուցիչ է), որը գտնվում է, գոյատևում է, լինում է կրունկի տակ` под каблуком:

Եթե բառացի, արմատական ոչ գիտական թարգմանություն անենք, կստացվի անդրբարձրակրունկ: Շատ հետաքրքիր է, որ ընտրված է կանացի հենց այս աքսեսուարը` բարձրակրունկը: Ուրեմն բարձրակրունկն ընկալվում է որպես տիպիկ կանացի ու կնոջ համար բնութագրական երևույթ: Ոչ շպարը, ոչ պայուսակը, ոչ նույնիսկ կուրծքը, որը կարող է ունենալ միայն կինը, ավելի լավ չեն բնութագրում կնոջ էությունը, քան բարձրակրունկը:

Մի լավ խոսք կա` Каблуки придумали мужчины, потому что женская задница на каблуках выглядит сексуальней и бежать на них тяжело: Ուրեմն տղամարդիկ հորինել են բարձրակրունկը նաև դրա տակ թաքնվելու համա՞ր: :)

Մի բան է միայն ուրախացնում, որ հայերեն համարժեք տվյալ բառի համար գոնե ես չգտա: Մնում է հուսալ, որ բառ չկա, որովհետև երևույթ չկա, այլ ոչ թե որովհետև թաքնվել է ինչ-որ փոշոտ բառարանի խորքերում:

Երեքշաբթի իրիկուն, Մարիա

Հ.Գ. Սիրելի տղամարդիկ, վերաբերվեք սույն շարադրանքին որպես կատակ ու սրտներիդ մոտ մի ընդունեք:
--

4 comments:

  1. Zargaryan Haik04 March, 2011 13:16

    Մարիա, հետաքրքիր տրամաբանություն ունես.... :)
    Կանացի էդ աքսեսուարն ընտրվել ա ոչ թե որովհետև շպարից, պայուսակից կամ էլ լիֆից ավելի վառ ա բնութագրում կնոջը, այլ որովհետև շատ դժվար կլինի էդ նույն իմաստն արտահայտել подлифчик, подсумочник կամ էլ подкосметичник բառերով :) Ամենահարմարը подкаблучникн ա, որովհետև ասոցացվում ա ՛՛կրունկի տակ գտնվող՛՛ հասկացության հետ, որը, ի դեպ, կա նաև հայերեն լեզվում։ Տխրեցնեմ քեզ, բայց պադկաբլուչնիկներ էլ կան։ Ու. ընդհանրապես, պադկաբլուչնիկը դա հատուկ ինչ-որ տեսակ չի, այլ ուղղակի կակղամորթ-անողնաշար մարդ, որ հեշտությամբ ենթարկվում ա բոլորի, այդ թվում և իրա կնոջ ազդեցությանը։

    ReplyDelete
  2. Marat Yavrumyan04 March, 2011 13:17

    Հայկ, աչքիս կնոջ ազդեցությանը չենթարկվող տղամարդ պիտի որ գոյություն չունենա։)) Երևի թե։) (ժխտումները ինչ-որ շատ եղան ։)

    ReplyDelete
  3. Zargaryan Haik04 March, 2011 13:17

    Հա, բան չունեմ ասելու :) բոլորն են ազդվում... Բայց դե ազդվել էլ կա ազդվել էլ... :)

    ReplyDelete
  4. Hovhannisyan Mary04 March, 2011 13:18

    Տղերք էս ուղղակի կատակ էր, անլուրջ հոդված
    Նենց էլ խորացած քննարկում եք, ոնց որ Ասսանժի դատն ա կամ էլ Թունիսի նախագահի փախուստը:)))))

    ReplyDelete