Չգիտես ինչու մեր հասարակության մեջ չափազանց «արգահատելի» (ֆիլմն ու հերոսին հիշեցիք երևի) է վերաբերմունքը թարգմանությունների նկատմամբ։ Ընդ որում, սա մի հասարակության մեջ, որտեղ Թարգմանչաց տոն են նշում կամ չեն նշում, բայց այդպիսին կա։ Վերաբերմունքի նման կտրուկ փոփոխությունը նվազագույնը անհասկանալի է։
Չգիտես ինչու կարծիք կա, որ թարգմանված նյութը, տեքստը, շատ ավելի ցածր է լինելու բովանդակությամբ նաև որակով, քան հայերենով շարադրվածը։ Մեղքի սեփական բաժինն ունեն նաև թագմանիչները, որոնք միշտ չէ որ որակյալ թարգմանություններ են մատուցում։ Մեղքի սեփական բաժինն ունի նաև արդի գրական արևելահայերենը, որը թեև պետական ու գրական լեզու է, բայց որպես գրավոր լեզու չի ծածկում հասարակական գործունեության մի շարք ոլորտներ՝ մասնագիտական գրականություն, տեխնիկական գրականություն և այսպես շարունակ։ Որովհետև այդ հատվածը ինքազոհաբար իր վրա է նախորդող 70 տարիներին վերցրել է ռուսերենը։ Վատն այն է, որ անկախությունից հետո էլ ռուսերենը սիրահոժար կրում է այս լուծը։
Թարգմանչական գրականության մեկ այլ չափազանց կարևոր կողմ։ Այն ոչ միայն բովանդակություն է բերում, այլ լեզվամտածողություն, աշխարհին նայելու մեկ այլ, սեփականից ուրիշ ձև, որը պարտադրում են թարգմանվող լեզվի քերականական ու բառային կառույցները։
Եթե քո հասարակությունում ամեն քայլի պարտադրվում է հայերենի, հայոց լեզվի գերակայության մասին թեզը, լեզուն անաղարտ, ջինջ, մաքուր, զուլալ պահելու անհրաժեշտությունը, սկսում են լեզվում ու մարդկանց ուղեղներում տարօրինակ բաներ կատարվել. ուղեղները նույնպես սկսում են քարանալ ու ոչ մի կերպ չեն ընդունում նորաբանություններ։ Իսկ դրանք անուսափելի են, քանի որ փոխվում է հասարակությունը, իրականությունը, նոր երևույթներ են հայտնվում, որոնք կոնցեպտուալացնել ու լեքսիկալացնել, այսինքն դրանց համար առանձին բառեր ստեղծել է պետք։ Հակառակ դեպքում դրանք պիտի նկարագրել մեկ ամբողջ արտահայտությամբ։
Ի՞նչ կլինի, եթե օրինակ ասենք գուգլել, և ոչ թե որոնել ինտերնետ որոնման Google համակարգում համաշխարհային ցանցով։ Սա իհարկե լեզվական քաղաքականության խնդիր է, որը բացակայում է մեզ մոտ, կամ դրանով զբաղվող մարդիկ ու կառույցները միայն լծակների մասին են խոսում, քանի որ լծակները իրական արտահայությամբ իրական գումարներ են։
Ինչի համար եմ գրում այս ամենը։
Խնդրի հետ ամենասերտն առնչվում են ՏՏ ոլորտում, այն ավելի նորարարական է, զարգանում է ոչ հայալեզու միջավայրում, հետևաբար ոլորտում ներգրավված մարդիկ բոլոր տերմինները օգտագործում են բնօրինակով՝ անգլերենով առավելապես, եթե իհարկե գիտեն։))) Փորձեք մի փոքր ուշադիր նայել հայալեզու կայքերին, խայտառակ վիճակ է լեզվի առումով՝ վիջեթ, գաջեթ, գովազդինգ, ֆոլլուինգ, տրաֆիկ, հոմ, կեյվորդ, քուկիզ, ֆիդ. շատ ավելի վատթար ու հիմար թարգմանություններ, ասենք ամպ (cloud), ու այսպես շարունակ։
Իսկ շատ ավելի վատ է, որ «ՏՏ-իշնիկների» ինչ որ մի զանգված, որը սովորաբար շատ հեռու է մշակութային այս կոնտեքստից, որոշում է ամբարտավան խրատներ կարդալ։ Ամբարտավանությունը բնորոշ է ոլորտին, դա հասկանալի է, ոչ ընդունելի, բայց
ինչ որ տեղ, մարդկային առումով հասկանալի։ Իսկ շատ ավելի վատ, որ այդ խրատը իմ գլխին են կարդում։)))) Ինչ-որ մեկը, հանկարծ որոշել է Facebook-ում, որ ես չափազանց հեռու եմ լեզվից ու լեզվական քաղաքականությունից, թարգմանությունից, մամուլում լեզվի դերի ու տեղի մասին պատկերացումներից ու չեմ պատկերացնում ինչ ասել է «ստարտափ»։)))
Ահա և ամբողջ այս գրառման իմաստը։)
Մարատ
No comments:
Post a Comment