Wednesday, March 3, 2010

Աշխատանքային ու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին

Առավոտյան ուզում էի այս թեմայի շուրջ երկար ու շատ երկար փիլիսոփայել, բայց այնպես ստացվեց, որ մինչև ազատ ժամանակ կլիներ փիլիսոփայելու, դուրս եկա։ Մինչև նորից մոտեցա համակարգչին, միտքս արդեն փոխել էի։ Հայկական ասացվածքը, որը, ի դեպ իր մեջ ներառում է հայկական հասարակության գոյության դարավոր փորձն ու իմաստությունը, ասում է. «Լեզու ունես, քաշիր հետևդ»։ Մեկ այլ ասացվածք ևս. «Խոսացողի գլուխը ծակ է», էլ չեմ ասում «գլուխը քոր գալու» մասին։
Այնպես, որ։)) Բայց թե խնդիրը հո չի վերանում, այն մնում է, փոխվում է միայն վերաբերմունքը դրա նկատմամբ ու խնդրի ընկալման դիտանկյունը։
Մարատ

2 comments:

  1. Մյուս ասացվածքների մասին մոռանում ես, օրինակ, որ չլացող երախային կաթ չեն տալիս: Ի դեպ, լավ կլինի ավելի կոնկրետանաս, թե չէ ի միջի այլոց ակնարկները կարող է` ճիշտ չհասկացվեն:

    ReplyDelete
  2. Ոչ մի ակնարկ էլ չկա, հետևաբար դրանք ճիշտ կամ ոչ ճիշտ չեն կարող հասկացվել։ Խոսքն ընհանրապես ակնարկների մասին չէ, խոսքը միայն իրականությունն այս կամ այն կերպ տեսնելու մեջ է։ Այս կամ այն ասացվածքը մոռանալ կամ չմոռանալն էլ հենց դրա հետ է կապված, թե իրականության որ հատվածն ես տեսնում կամ ուզում տեսնել։ Այդ ամենը, իր հերթին, մարդակենտրոն է, կախված է տվյալ մարդու կյանքի փորձից, կրթությունից, գնահատած արժեքներից ու այսպես շարունակ։ Իմ համար ամենակարևորը կարիքների բազամազանության հանգամանքն է, կարծիքներից յուրաքանչյուրն իրավունք ունի գոյություն ունենալ, անկախ նրանից, ինչպիսին է այն։

    ReplyDelete